«Սերգեյ Բուռնազյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 26. Տող 26.
1931 թվականից բնակվել է [[Երևան]]ում։
1931 թվականից բնակվել է [[Երևան]]ում։


Ավարտել է [[Խերսոն]]ի ավիաուսումնարանը։ 1941-1945 թվականների [[Հայրենական մեծ պատերազմ]]ի ժամանակ ծառայել է կործանիչ ավիացիայում (1942 թվականի հոկտեմբերից՝ էսկադրիլիայի հրամանատար)։
Ավարտել է [[Խերսոն]]ի ավիաուսումնարանը։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի [[Արևելյան ռազմաճակատ (Երկրորդ համաշխարհային պատերազմ)|Արևելյան ռազմաճակատ]]ի (''«[[Հայրենական մեծ պատերազմ (տերմին)|Հայրենական մեծ պատերազմ]]»'', [[1941]]-[[1945]]) գործողությունների ժամանակ ծառայել է կործանիչ ավիացիայում (1942 թվականի հոկտեմբերից՝ էսկադրիլիայի հրամանատար)։


Մասնակցել է [[Բրյանսկի շրջան|Բրյանսկի]], [[Խարկովի շրջան|Խարկովի]] շրջաններում մղված մարտերին, [[Ստալինգրադի ճակատամարտ|Ստալինգրադյան]] և Հարավային ռազմաճակատների գործողություններին։
Մասնակցել է [[Բրյանսկի շրջան|Բրյանսկի]], [[Խարկովի շրջան|Խարկովի]] շրջաններում մղված մարտերին, [[Ստալինգրադի ճակատամարտ|Ստալինգրադյան]] և Հարավային ռազմաճակատների գործողություններին։

23:53, 28 փետրվարի 2021-ի տարբերակ

Սերգեյ Ավդեյի Բուռնազյան
1918, մայիսի 28 - 1943, ապրիլի 15
ԾննդավայրՆոր Նախիջևան
Մահվան վայրԲորիսոգլեբսկ, Վորոնեժի մարզ
ԳերեզմանԲորիսոգլեբսկ[1][2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակկործանիչ ավիացիա
Կոչումավագ լեյտենանտ
Պաշտոնէսկադրիլիայի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունԱլեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար»

Սերգեյ Ավդեյի Բուռնազյան (1918, մայիսի 28, Նոր Նախիջևան (այժմ՝ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում) - 1943, ապրիլի 15, Բորիսոգլեբսկ, Վորոնեժի մարզ), հայ օդաչու, Խորհրդային Միության հերոս (հետմահու, 02.08.1944), ավագ լեյտենանտ։

Կենսագրություն

1931 թվականից բնակվել է Երևանում։

Ավարտել է Խերսոնի ավիաուսումնարանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների ժամանակ ծառայել է կործանիչ ավիացիայում (1942 թվականի հոկտեմբերից՝ էսկադրիլիայի հրամանատար)։

Մասնակցել է Բրյանսկի, Խարկովի շրջաններում մղված մարտերին, Ստալինգրադյան և Հարավային ռազմաճակատների գործողություններին։

Սերգեյ Բուռնազյանի հուշատախտակը Երևանի Կողբացու փողոցում

Կատարել է 244 մարտական թռիչք, ոչնչացրել թշնամու 24 ինքնաթիռ, որոնցից 10-ը միայն մեկ օրվա՝ 1942 թվականի սեպտեմբերի 8-ի ընթացքում։

Հիշատակ

Սերգեյ Բուռնազյանի անունով են կոչվել Հայաստանի ավիամարզական ակումբը, Երևանի փողոցներից մեկը։

Աղբյուրներ

  • «Ով ով է. Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր 1, Երևան, 2005։
  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 241.