«Ռուբեն Հլղաթյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Անձ}} '''Ռուբեն Մուշեղի Հլղաթյան''' ({{ԱԾ}}), հայ մանկավարժ: Հայրենական մեծ պատերազմի մասնակից:...»:
(Տարբերություն չկա)

18:33, 23 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Ռուբեն Հլղաթյան
Ծնվել է1915
ԾննդավայրՄուշի գավառ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էանհայտ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Ռուբեն Մուշեղի Հլղաթյան (1915, Մուշի գավառ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ: Հայրենական մեծ պատերազմի մասնակից:

Կենսագրություն

Ռուբեն Հլղաթյանը ծնվել է 1915 թվականին, Մշո գավառի Յոթնջուր գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում: 1915 թվականին թուրքական կոտորածից փրկվելու համար նրա ծնողները Արևմտյան Հայաստանից գաղթել են Լենինական: 1936 թվականին ավարտելով Լենինականի մանկավարժական տեխնիկումը, ուսուցչական աշխատանքի է նշանակվել Ամասիայի շրջանում: Մինչև 1942 թվականը Ռուբեն Հլղաթյանն աշխատել է Գետաշեն, Բանդիվան գյուղերում, եղել է դպրոցի տնօրեն[1]:

1942 թվականին Ռուբենը զորակոչվել է կարմիր բանակ և ծառայությունն սկսել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայում, որի կազմում Կովկասյան նախալեռներից մարտերով հասել է Բեռլին: Սկզբում եղել է գնդացրորդ, իսկ 1943 թվականին ավարտել է քաղաշխատողների կարճատև դասընթացները, ստացել լեյտենանտի կոչում, նշանակվել է գնդացրային վաշտի հրամանատարի քաղաքական գծով տեղակալ, այնուհետև՝ հակատանկային դասակի հրամանատար: 1944 թվականի հունվար-փետրվար ամիսներին 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան համառ մարտեր է մղել Կերչ քաղաքի ուղղությամբ, Գարագոռնի բարձունքի գրավման համար: Ռուբենի դասակը մասնակցել է նաև Կերչ, Սևաստոպոլ քաղաքների ազատագրմանը: 1944 թվականի սեպտեմբերին հայկական դիվիզիան փոխադրվել է Լեհաստան, համալրվելուց հետո անցել Վիսլա գետը և շարունակել մարտերը: Լեհաստանի սահմանագլխին Ռուսկի բրուտ գյուղի շրջակայքում խիզախության համար Հլղաթյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով: Հետագայում Ռուբենի վաշտը մարտերով հասել է Էլբա գետը: Հլղաթյանը պարգևատրվել է Կարմիր աստղի երեք շքանշաններով և մի շարք այլ մեդալներով[1]:

1946 թվականին Հլղաթյանը զորացրվել է բանակից և աշխատանքի անցել ՀԿԿ Ախուրյանի շրջկոմում՝ որպես բաժնի վարիչ: Այնուհետև ավարտել է ՀԿԿ Կենտկոմին առընթեր կուսակցական դպրոցը և աշխատել տարբեր բնագավառներում, պատմություն է դասավանդել դպրոցում[1]:

1976 թվականին Հլղաթյանը անցել է կենսաթոշակի և ղեկավարել է Հայրենական պատերազմի վետերանների Ախուրյանի շրջանային խորհուրդը[1]:

Պարգևներ

  • Կարմիր աստղի շքանշան (եռակի)
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ