«Քրիսթեն Նյուգոր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 40. Տող 40.
[[Կատեգորիա:Օսլոյի համալսարանի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Օսլոյի համալսարանի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Նորվեգացի քաղաքական գործիչներ]]
[[Կատեգորիա:Նորվեգացի քաղաքական գործիչներ]]
[[Կատեգորիա:Ծրագրավորման լեզվի հետազոտողներ]]

14:04, 23 Մայիսի 2020-ի տարբերակ

Քրիսթեն Նյուգոր
Ծնվել էօգոստոսի 27, 1926(1926-08-27)[1][2]
Օսլո, Նորվեգիա[3]
Մահացել էօգոստոսի 10, 2002(2002-08-10)[1][2] (75 տարեկան)
Օսլո, Նորվեգիա[3]
բնական մահով
ԳերեզմանՎեստրե գրավլունդ[4]
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունմաթեմատիկոս, համակարգչային գիտնական, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Օսլոյի համալսարան[1], Norwegian Defence Research Establishment?[1], Norwegian Computing Center?[1] և Օրհուսի համալսարան[1]
ԱնդամակցությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա և Nei til EU?
Ալմա մատերՕսլոյի համալսարան (1948)[1] և Fagerborg Upper Secondary School? (1945)[1]
Պարգևներ
ԿուսակցությունԼիբերալ կուսակցություն[1] և Նորվեգական բանվորական կուսակցություն[7]
 Kristen Nygaard Վիքիպահեստում

Քրիսթեն Նյուգոր (նորվ.՝ Kristen Nygaard, օգոստոսի 27, 1926(1926-08-27)[1][2], Օսլո, Նորվեգիա[3] - օգոստոսի 10, 2002(2002-08-10)[1][2], Օսլո, Նորվեգիա[3]), նորվեգացի գիտնական հաշվողական համակարգերի տեսության բնագավառում, Թյուրինգի մրցանակի դափնեկիր: Օլե-Յոհան Դալի հետ մեկտեղ հանդիսանում է օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման, ինչպես նաև առաջին «Սիմուլա» օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզվի հիմքերի մշակողներից մեկը:

Կյանք

1951 թվականի հունվարի 27-ից Նյուգորն ամուսնացած է եղել «The Norwegian Agency for Aid to Developing Countries» բարեգործական ընկերության գործընկերոջ` Յոհաննա Նյուգորի հետ (նորվ.՝ Johanna Nygaard): Միասին դաստիարակել են երեք երեխա: Ունեն յոթ թոռ[8]:

Քրիսթեն Նյուգորը մահացել է 75 տարեկան հասակում` իր գործընկեր Դալի մահվանից մեկ ամիս անց, սրտամկանի ինֆարկտից:

Գործունեություն

Քրիսթեն Նյուգորը մաթեմատիկայի մագիստրոսի աստիճան է ստացել 1956 թվականին: Նրա մագիստրոսական ատենախոսությունը կրում էր «Մոնտե-Կարլոյի մեթոդների տեսական ասպեկտները» վերնագիրը (անգլ.՝ Theoretical Aspects of Monte Carlo Methods): 1948-1960 թվականներին Նյուգորը աշխատել է նորվեգական ռազմական գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ վերջին երեք տարիներին գլխավորել է օպերացիաների ուսումնասիրության բաժանմունքը: 1960 թվականից զբաղեցրել է Նորվեգական հաշվողական կենտրոնի տնօրենի պաշտոնը: 1975-1976 թվականներին դասավանդել է Դանիայում` Օրհուսի համալսարանում: 1977 թվականից Օսլոյի համալսարանում ստացել է պրոֆեսորի կոչում[8] և Օլե-Յոհան Դալի հետ աշխատել օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզուների վրա: Նրանք միասին մշակել են առաջին օբյեկտ կողմնորոշված «Simula I» ծրագիրը, ապա նաև` «Simula 67»-ը: Դալը և Նյուգորն առաջ են քաշել ծրագրավորման հետ կապված մի շարք հասկացություններ` դաս, օբյեկտ, ժառանգում, օբյեկտների դինամիկ ստեղծում և այլն: Ներկայումս այս հասկացություններն ընկած են ծրագրավորման լեզուների, մասնավորապես, Ջավայի, C++-ի հիմքում: 1975-1992 թվականներին մասնակցել է «Սիմուլա»-յի գաղափարները շարունակող և զարգացնող հաջորդ ծրագրի` «BETA»-ի մշակմանը:

1987 թվականին Քրիսթեն Նյուգորը որպես հրավիրված դասախոս աշխատել է Ստենֆորդի համալսարանում, ինչպես նաև «Xerox PARC», «Palo Alto» և «Apple» ընկերություններում:

2000 թվականի օգոստոսից Նյուգորը հանդիսանում է Սուրբ Օլաֆի շքանշանի կոմանդոր: 2001 թվականին Դալի հետ պարգևատրվել է Թյուրինգի մրցանակով, իսկ 2002 թվականին` Ջոն ֆոն Նեյմանի շքանշանով ինֆորմատիկայի զարգացման ոլորտում էական ներդրման համար[9]: Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի անդամ է[8]:

Պարգևներ

  • 1990 - Լունդի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում
  • 1990 - Norbert Wiener Award for Social and Professional Responsibility
  • 1991 - Օլբորսկու համալսարանի պատվավոր դոկտորի կոչում
  • 1999 - Rosing Prize (Norwegian Data Association) Օլե-Յոհան Դալի հետ համատեղ
  • 2000 - Object Management Group-ի պատվավոր անդամակցություն
  • 2000 - Սուրբ Օլաֆի շքանշանի կոմանդոր
  • 2001 - Թյուրինգի մրցանակ Դալի հետ համատեղ[10]
  • 2001 - Ջոն ֆոն Նեյմանի շքանշան

Ծանոթագրություններ

Տես նաև

Արտաքին հղումներ