«Ջովաննի Բատիստա Պերգոլեզի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: nn:Giovanni Battista Pergolesi
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: fa:جیوانی باتیستا پرگولزی
Տող 31. Տող 31.
[[es:Giovanni Battista Pergolesi]]
[[es:Giovanni Battista Pergolesi]]
[[eu:Giovanni Battista Pergolesi]]
[[eu:Giovanni Battista Pergolesi]]
[[fa:جیوانی باتیستا پرگولزی]]
[[fi:Giovanni Battista Pergolesi]]
[[fi:Giovanni Battista Pergolesi]]
[[fr:Giovanni Battista Pergolesi]]
[[fr:Giovanni Battista Pergolesi]]

07:03, 18 Մարտի 2012-ի տարբերակ

Ջովաննի Պերգոլեզիի հավանական դիմանկարը։

Ջովաննի Բատիստա Պերգոլեզի-ն (իտալերեն՝ Giovanni Battista Pergolesi), (ծ. հունվարի 4, 1710 թ., Եզի, Իտալիա, վ. մարտի 16, 1736 թ., Պոցցուոլի, Իտալիա) ականավոր իտալացի կոմպոզիտոր է, որի «Սպասուհին՝ տիրուհի» ("La serva padrona") միջերգանքը համարվում էր 18-րդ դարի ամենահաջող և ամենաճանաչված օպերային ստեղծագործություններից մեկը։

Կենսագրություն

Ջովաննի Պերգոլեզիի իսկական ազգանունը Դրագի էր (Draghi), բայց երբ նրա ընտանիքը Մարկեի Պերգոլա քաղաքից տեղափոխվեց Եզի, նրանց տրվեց «Պերգոլեզի» մականունը, որ բառացիորեն նշանակում է «պերգոլացիներ»։ 1726 թվականից սկսյալ նա երաժշտական կրթություն է ստանում Նեապոլի կոնսերվատորիայում, որտեղ մեծ համբավ ստացավ նաև որպես տաղանդավոր ջութակահար։ 1732 թվականին Պերգոլեզին նշանակվեց Նեապոլ շրջանի իշխաններից մեկի երաժշտական խմբի կապելմեյստեր, և այնտեղ էլ ստեղծեց իր հայտնի նեապոլյան բուֆֆ-օպերան՝ «Սիրահարված եղբայրը» ("Lo frate 'nnammorato")՝ գրված նեապոլյան լեզվով, ինչպես նաև՝ մեկ պատարագ։ Երկու ստեղծագործություններն էլ ջերմորեն ընդունվեցին։ 1733 թվականին նա ստեղծեց իր «Հպարտ գերին» ("Il prigionier superbo") սերիա-օպերան, որը հսկայական հաջողություն ունեցավ հատկապես այդ օպերայի «Սպասուհին՝ տիրուհի» միջերգանքի շնորհիվ։ 1734 թվականին Պերգոլեզին նշանակվեց Նեապոլ քաղաքի կապելլայի կապելմեյստերի տեղակալ, և մայիսին ուղևորվեց Հռոմ՝ իր պատարագներից մեկի կատարումը երաժշտավարելու համար։ Պերգոլեզիի հաջորդ օպերաներն ընդունվում էին չափավոր կերպով։ Նրա առողջական վիճակն սկսեց վատթարանալ և 1736 թվականին նա լքեց Նեապոլը և ապաստան գտավ Նեապոլից ոչ հեռու գտնվող Պոցցուոլիի կնգուղակիր վանականների մենաստանում, որտեղ և ավարտեց իր վերջին ստեղծագործությունը՝ հռչակավոր «Ստաբատ մատերը» ("Stabat mater")։ Ջովաննի Պերգոլեզին վախճանվեց ծայրաստիճան աղքատության մեջ, 26 տարեկան հասակում՝ թոքախտից, և թաղվեց Պոցցուոլիի Մայր տաճարի մոտ։

Ներդրումն արվեստի մեջ

Պերգոլեզիի համբավը զգալիորեն աճեց իր մահվանից հետո։ Որոշ դեպքերում նրա ստեղծագործության շուրջ սուր միջադեպներ են տեղի ունեցել, որոնցից մեկն է 1752 թ. Փարիզում տեղի ունեցած այսպես կոչված "la guerre des bouffons" («Բուֆոնների պատերազմը»), երբ ընդհարվեցին ֆրանսիական և իտալական օպերայի սիրահարները՝ «Սպասուհին՝ տիրուհի» միջերգանքի բեմադրությունից հետո։ Շատ ժամանակ չանցած երևան եկան կեղծարար կոմպոզիտորներ, որոնք փորձում էին պատճենել և խարդախել Պերգոլեզիի գործերը։ Այդ միտումը կոչվեց «պերգոլեզիանա»։ Այդ առումով կասկածի ենթակա ստեղծագործություններից է համարվում, ի շարս այլոց, Իգոր Ստրավինսկու «Պուլչինելլա» բալետում օգտագործված գործիքային երաժշտությունը (1920 թ.)։

Պերգոլեզիի լուրջ ոճն ամենալավ կերպով է արտահայտված «Ստաբատ մատերում» և իր պատարագներում, որտեղ աչքի են ընկնում մեծածավալ խմբական և գործիքային ելույթները վարպետորեն ղեկավարելու նրա ունակությունները։