«Մալումա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 66. Տող 66.
* Pretty Boy, Dirty Boy World Tour (2016-2017)
* Pretty Boy, Dirty Boy World Tour (2016-2017)
* F.A.M.E. Tour (2018)
* F.A.M.E. Tour (2018)
* 11:11 World Tour (2019)
* 11:11 World Tour (2019-20)


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

11:33, 22 փետրվարի 2020-ի տարբերակ

Մալումա
Մալուման 2017 թվականի նոյեմբերին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունMaluma
Ի ծնե անունԽուան Լուիս Լոնդոնյո Արիաս
Նաև հայտնի է որպեսMaluma
Ծնվել էհունվարի 28, 1994(1994-01-28)[1][2] (30 տարեկան)
Մեդելյին
ԵրկիրԿոլումբիա Կոլումբիա
ԺանրերՌեգետոն, լատինական փոփ, լատինական թրեփ
ՄասնագիտությունԵրգիչ, երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
Գործունեություն2010-ներկա
ԼեյբլSony Music Colombia, Sony Latin
Պարգևներ
Կայքmalumaofficial.com
 Maluma Վիքիպահեստում

Խուան Լուիս Լոնդոնյո Արիաս (իսպ.՝ Juan Luis Londoño Arias, հունվարի 28, 1994(1994-01-28)[1][2], Մեդելյին, Կոլումբիա[3]), կուլումբիացի երգիչ և երգերի հեղինակ, ով առավել հայտնի է Մալումա (իսպ.՝ Maluma) բեմական անվամբ։ Համագործակցում է Sony Music Colombia և Sony Music Latin լեյբլների հետ։

Վաղ կյանք

Ծնվել է 1994 թվականի հունվարի 28-ին Մեդելյին քաղաքում` Մարլի Արիասի և Լուիս Լոնդոնյոյի ընտանիքում: Ունի մեկ ավագ քույր` Մանուելան: «Մալումա» բեմական անունը նրա ծնողների և քրոջ անվան առաջին երկու տառերի դասավորության արդյունքն է[4]:

Պատանեկության տարիներին հետաքրքրված լինելով ֆուտբոլով` 8 տարի զբաղվել է այդ սպորտաձևով ու խաղացել է Atlético Nacional և Equidad Club Deportivo ակումբներում[5]: Միաժամանակ նաև մասնակցել է վոլեյբոլի, պինգ պոնգի և շախմատի խաղերի[5]: Դպրոցական տարիներին նաև երգել է և ի վերջո որոշել ավելի լուրջ զբաղվել երաժշտությամբ[5]:

Կարիերա

2010-2013: Կարիերայի սկիզբ

Մալուման իր երաժշտական կարիերան սկսել է 2010 թվականին` 16 տարեկանում[5]: 2011 թվականին «Farandulera» սինգլի թողարկումից հետո, Sony Music-ը և նրա դուստր Sony Music Colombia լեյբլները որոշեցին համագործակցել նրա հետ` հնարավորություն տալով նրան ձայնագրելու իր առաջին ալբոմը[6]: 2012 թվականին Մալուման թողարկեց իր առաջին ստուդիական ալբոմը՝ «Magia»-ն[7], որի «Obsesión», «Miss Independent» և «Pasarla Bien» սինգլները ունեցան հաջողություն[8]:

2013 թվականին Մալուման թողարկեց իր դեբյուտային «PB.DB The Mixtape» միքսթեյփը, որի «La Temperatura» սինգլը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը National-Report հիթ շքերթում։ Այն դարձավ նաև իր առաջին սինգլը ամերիկյան Billboard հիթ շքերթում[9]։

2014-2019: «Pretty Boy, Dirty Boy», «F.A.M.E.» և «11:11»

Մալուման 2017 թվականին:

2014 թվականին նա թողարկեց տեսահոլովակներ «La Curiosidad», «Addicted» և «Carnaval» սինգլների համար[10][11]։ Նույն ժամանակահատվածում համագործակցեց երգիչ Էլվիս Կրեպսոյի հետ և թողարկեց «Olé Brazil» երգը ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության առաջնության բացման համար[12]։ 2014 թվականի օգոստոսին վարեց Kids' Choice Awards Colombia մանկական մրցանակաբաշխությունը[13]: 2014-2015 թվականներին նա իր մասնակցությունն ունեցավ կոլումբիական La voz Kids («Երեխաների ձայնը») հեռուստաշոուի առաջին և երկրորդ եթերաշրջաններում՝ որպես մարզիչ[14]։

2015 թվականի հոկտեմբերին թողարկվեց նրա «Pretty Boy, Dirty Boy» անվանումը կրող երկրորդ ալբոմը, որը գլխավորեց Billboard-ի Top Latin Albums հիթ շքերթը[15]: Ալբոմի «Borró Cassette» և «El Perdedor» սինգլները գլխավորեցին National-Report հիթ շքերթը: 2016 թվականին նա համագործակցեց այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են` Թալիան, Ռիկի Մարտինն, Շակիրան և այլք:

2018 թվականին Մալուման ձայնագրեց Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրհներգի` «Colors»-ի իսպաներեն տարբերակը Ջեյսոն Դերուլոյի հետ համատեղ[16]: Նույն տարվա մայիսին նա թողարկեց իր երրորդ ալբոմը` «F.A.M.E.», որը նույնպես գլխավորեց Top Latin Albums հիթ շքերթը[15]: Ալբոմի երգացանկում ընդգրկված են «Felices los 4», «Corazón» և «El Préstamo» սինգլները: «F.A.M.E.»-ը նաև ստացավ «Լավագույն ժամանակակից փոփ վոկալ ալբոմ» մրցանակը Latin Grammy Awards մրցանակաբաշխությունում[17]: 2019 թվականի մայիսին թողարկվեց նրա «11:11» կոչվող չորրորդ ալբոմը, որը դարձավ նրա հերթական համար մեկ ալբոմը Top Latin Album հիթ շքերթում[15]:

Երաժշտական ոճ

Մալուման նշել է, որ իր երաժշտական ճաշակի վրա մեծ ազդեցություն են ունեցել Հեկտոր Լավոն, Ջասթին Թիմբերլեյքը և Մայքլ Ջեքսոնը[18][19]։ Նա իր երաժշտությունը անվանում է «ուրբան փոփ»[20][21]։ «Billboard» ամսագիրը գրում է, որ Մալումայի ռեգետոն ոճը համապատասխանում է իր կերպարին, իսկ նրա երաժշտությունը ներկայացնում է տվյալ ժանրի էվոլյուցիան։ 2016 թվականին տված հարցազրույցում Մալուման ասել է․

Ես մեծացել եմ ռեգետոն ժանրի ներքո, որը դարձավ իմ կյանքի մի մասը։ Դա այն ժանրերից մեկն է, որ ես երգում եմ... ես ուրբան կատարող եմ, երգում եմ ռեգետոն: Եթե դուք լսեք իմ վերջին ալբոմը [Pretty Boy, Dirty Boy], այնտեղ կան բալադներ, մամբա, մերենգե, ռեգետոն և անդերգրաունդ ոճերի ստեղծագործություններ։ Ես սիրում եմ ցույց տալ իմ բազմակողմանիությունը[22]։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

  • «Magia» (2012)
  • «Pretty Boy, Dirty Boy» (2015)
  • «F.A.M.E.» (2018)
  • «11:11» (2019-20)

Միքսթեյփներ

  • «PB.DB The Mixtape» (2015)

Շրջագայություններ

  • Pretty Boy, Dirty Boy World Tour (2016-2017)
  • F.A.M.E. Tour (2018)
  • 11:11 World Tour (2019-20)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 https://www.purepeople.com.br/famosos/maluma_p546639
  3. 3,0 3,1 https://caras.uol.com.br/musica/sem-camisa-maluma-impressiona-com-antes-e-depois-de-evolucao-de-abdomen.phtml
  4. «Who is Maluma, the Colombian superstar who took over the VMAs?». Metro US.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Maluma explicó por qué "el fútbol marcó mi vida y me hizo crecer como artista"». Infobae.
  6. «Biografía de Maluma». Buena Música.
  7. «Maluma, un artista que sabe lo que quiere». El Universal. Colombia. September 8, 2014. Վերցված է September 12, 2016-ին.
  8. «National-Report Top Nacional Semana 31». National Report. August 5, 2012. Արխիվացված է օրիգինալից 5 March 2013-ին. Վերցված է August 15, 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Maluma – Chart history». Billboard. Վերցված է April 17, 2017-ին.
  10. María Mónica (5 May 2014). «Maluma presenta el video de su canción 'La Curiosidad'». Entretengo. Վերցված է 14 August 2014-ին.
  11. «Maluma presenta videoclip de su tema "Addicted"». Tuteve. Վերցված է 14 August 2014-ին.
  12. «Colombian singer Maluma celebrates with second single release 'Carnaval'». AXS.
  13. «Maluma debutará como presentador en los Kids' Choice Colombia». elespectador.com.
  14. «Maluma in 'La Voz Kids' 2015 as Mentor». heavy.com.
  15. 15,0 15,1 15,2 «Maluma Chart History (Top Latin Albums)». Billboard.
  16. «Maluma & Jason Derulo Unite for Coca-Cola World Cup 'Colors' Video Premiere: Watch». Billboard.
  17. «2018 Latin Grammy Awards Photos: Performance, Backstage & More». Billboard.
  18. «Reggaeton's Sexiest Star Maluma On Crossover Dreams (Hola Justin Timberlake!) and Struggling With Fame». Billboard. April 20, 2017. Վերցված է April 21, 2017-ին.
  19. «Maluma, la fiebre por el pretty boy». Caras. June 15, 2017. Վերցված է June 20, 2017-ին.
  20. «Maluma afirma que no es reggaetonero, lo suyo es el pop urbano». El Colombiano. Colombia. January 19, 2015.
  21. «Maluma en el Luna: la victoria del pop urbano». Billboard. Argentina. August 18, 2016.
  22. «Maluma: Más que un "pretty boy"». Primera Hora. November 18, 2016. Վերցված է April 21, 2017-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալումա» հոդվածին։