«Հաջորդականություն (էկոլոգիա)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: simple:Ecological succession
չ r2.7.1) (Ռոբոտը փոփոխում է․: no:Suksesjon
Տող 60. Տող 60.
[[nl:Successie (ecologie)]]
[[nl:Successie (ecologie)]]
[[nn:Økologisk suksesjon]]
[[nn:Økologisk suksesjon]]
[[no:Økologisk suksesjon]]
[[no:Suksesjon]]
[[pl:Sukcesja ekologiczna]]
[[pl:Sukcesja ekologiczna]]
[[pt:Sucessão ecológica]]
[[pt:Sucessão ecológica]]

00:18, 19 փետրվարի 2012-ի տարբերակ

Սոճու անտառը հրդեհից հետո (ձախ) և հրդեհից 2 տարի անց (աջ)

Հաջորդականություն (լատին․՝ succesio -իրավահաջորդություն, ժառանգություն) — մի էկոլոգիական բիոցենոզի (ֆիտոցենոզ, կենսաերկրացենոզ և այլն ) հաջորդական, անշրջելի և օրինաչափ փոփոխությունը մեկ ուրիշով միջավայրի որոշակի տեղամասում: Սուկցեսսիոն տեսությունը նախապես մշակել են երկրաբուսաբանները, սակայն հետո լայնորեն օգտագ ործվել է այլ բնապահպանների կողմից: Սուկցեսսիոն տեսության առաջին մշակողներից է Ֆ. Կլեմենտսը իսկ զարգացրել են Վ. Ն. Սուկաչովը., ապա` Ս. Մ. Ռազումովսկին: Տերմինը Ֆ. Կլեմենտսի կողմից ներմուծվել է շրջանառության մեջ ժամանակի ընթացքում մի համակեցության մյուսով փոխարինելը ցույց տալու համար, որոնք ձևավորում են սուկցեսսիոնալ շարք (սերիա), որտեղ յուրաքանչյուր նախորդ փուլը պայմաններ է ստեղծում հաջորդի զարգացման համար: Եթե այդ ընթացքում տեղի չեն ունենում իրադարձություններ, որոնք հանգեցնեին ամեն նոր սուկցեսսիայի, ապա շարքն ավարտվում է համեմատաբար ավելի կայուն համակեցությամբ, որը տվյալ գործոնների պայմաններում ունենում է հավասարակշռված փոխանակություն: Նման համակեցությունը Ֆ. Կլեմենտսը անվանում է կլիմաքս: Ըստ Կլեմենտս-Ռազումովսկու դրա միակ հատկանիշն է փոփոխությունների ներքին պատճառների բացակայությունը: Համեկեցության գոյության ժամանակահատվածը ոչ մի կերպ չի կարող լինել հատկանիշներից մեկը: Չնայած Կլեմենտսի կողմից ներմուծված տերմինները լայնորեն օգտագործվում են, գոյություն ունեն երկու արմատապես տարբեր տեսություններ, որտեղ այդ տերմինների իմաստը տարբեր է` քոնթինիուալիզմ և ստրուկտուրիզմ: . Ստրուկտուրիզմի կողմնակիցները զարգացնում են Կլեմենտսի տեսությունը, քոնթինիուալիզմի կողմնակիցները, ըստ էության, մերժում են համակեցությունների և սուկցեսսիաների իսկությունը և, այդ թվում` դրաք համարելով ստոխաստիկ երևույթներ և գործընթացներ: Տվյալ դեպքում էկոհամակարգում տեղի ունեցող գործընթացները պարզեցնում են մինչև պատահականորեն հանդիպած տեսակների փոխգործակցության, և աբիոտիկ միջավայրի: Քոնթինիուալիզմն առաջին անգամ ձևակերպվել է խորհրդային երկրաբուսաբան Լ. Գ. Ռամենսկի (1884—1953) և անկախ նրանից ամերիկացի երկրաբուսաբան Գ. Գլազինի (1882—1975) կողմից:

Դասակարգում

Գոյություն ունեն սուկցեսսիայի բազմաթիվ դասակարգումներ` ըստ ցուցանիշների, որոնք կարող են փոփոխվել սուկցեսսիայի ընթացքում կամ ելնելով տեղաշարժերից.

  • ըստ ժամանակի մասշտաբի (արագ, միջին, դանդաղ, շատ դանդաղ),
  • ըստ դարձելիության (դարձելի և անբեկանելի),
  • ըստ գործընթացի մշտականության աստիճանի (մշտական և ոչ մշտական),
  • ըստ ծագման (առաջնայի և երկրորդային),
  • ըստ արտադրողականության փոփոխության միտումների (պրոգրեսիվ և ռեգրեսիվ),
  • ըստ տեսակային հարստության փոփոխության միտումների (պրոգրեսիվ և ռեգրեսիվ),
  • ըստ անթրոպոգենության (մարդածին և բնական),
  • ըստ սուկցեսսիայի ժամանակ տեղի ունեցող փոփոխությունների (ավտոտրոֆ և հետերոտրոֆ).

Ոսումնասիրողի նպատակներից կախված` այս դասակարգումները կարելի է կառուցել ցանկացած տրամաբանական հիմքի վրա, և դրանց թիվը կարող է ավելանալ մինչև անսահմանություն: Օրինակ Պ. Դ. Յարոշենկոն (1950) գտնում էր, որ անհրաժեշտ է մարդածին փոփոխություններն առանձնացնել սոցիալիստական երկրներում և կապիտալիստական երկրներում: Եթե սուկցեսսիան դասակարգվում է ընթացող գործընթացների հիման վրա, ապա կարելի է առանձնացնել երկու հիմնական խումբ` էնդոգեն, որոնք տեղի են ունենում համակեցությունների գործունեության արդյունքում, և էկզոգեն` արտաքին ազդեցության հետևանքով: Էնդոգեն սուկցեսսիաների շարժիչ ուժն է համակեցությունների անհավասարակշիռ փոխանակումը:

Առաջնային

Առաջնային հաջորդականության լայնորեն տարածված օրինակ է հրաբխային ժայթքումից հետո լավայի, կամ հեղեղից, որը ոչնչացրել է հողի ողջ պրոֆիլը, հետո , լանջի հաստատումը: Հիմա նման երևույթները հազվադեպ են, բայց ցամաքի ցանկացած հողատարածք երբևէ անցնում է առաջնային սուկցեսսիայի միջով: Առաջնային սուկցեսսիան զարգանում է հողագոյացմանը զուգահեռ դրսից սերմացուի ընկնելու, ծայրահեղ պայմանների նկատմամբ անկայուն տնկիների վերացման ազդեցության տակ, և միայն որոշակի ժամանակից սկսած` միջտեսակային մրցակցության ազդեցության տակ: Այս կամ այն զարգացումը հիմնականում պայմանավորված է հողում ազոտի պարունակությամբ և նրա հանքային մասի խաթարման աստիճանով: Օրինակ, Ալյասկայի լեռնային շրջաններում առանձնացվում են առաջնային սուկցեսսիայի հետևյալ բնորաշ մակարդակները համապատասխան դոմինատ բույսերով.

  1. Քարաքոսները քայքայում են ապարը և հարստացնում այն ազատով:
  2. Մամուռներ և որոշ բույսեր:
  3. Թփուտային համակեցություններ ուռենու գերակշռությամբ
  4. Թփուտային համակեցություններ լաստենու գերակլշռությամբ:
  5. Եղևնուտ, ապա մոլախինի դոմինանտություն:

Երկրորդային

Վերականգնվող սուկցեսսիա- անտառն աճում է հանքաշերտի տեղում

Որպես երկրորդային սուկցեսսիայի օրինակ սովորաբար բերում են եղևնուտը, որը ոչնչացել է հրդեհից հետո: Նրանց կողմից զբաղեցրած տարածքում պահպանվում են հող և սերմեր: Բուսական համակեցություններ ձևավորվում են արդեն հաջորդ տարի: Հետագայում հնարավոր տարբերակներն են. խոնավ կլիմայում գերակշռում է կնյունը, ապա այն փոխարինվում է ազնվամորիով, այն էլ` կաղամախով, չոր կլիմայում գերակշռում է եղեգնախոտը, այն փոխարինվում է մասրենով, այն էլ կեչիով: Կաղամախիի և կեչու անտառներում զարգանում են եղևնու բույսեր` ի վերջո դուրս մղելով տերևային տեսակներին: Մուգ փշատերև անտառի վերականգնումը տեղի է ունենում մոտ 100 տարվա ընթացքում:

Սուկցեսսիա մանրէաբանության մեջ

Բնական (օր. հողաին), միկրոբային համակեցություններում սուկցեսսիա սովորաբար առաջանում է այս կամ այն ձևի օրգանական նյութի որոշ քանակի ներմուծմամբ: Քանի որ տարբեր միկրոօրգանիզմները հարմարված են կամ բարդ պոլիմերների քայքայմանը, կամ մոնոմերների կլանմանը նրանց բարձր կոնցենտրացիայի պայմաններում, կամ քաղցի պայմաններում գոյատևմանը: Ըստ օրգանիկայի ոչնչացման և օգտագործման չափի փոփոխություններ են տեղի ունենում համակեցության կառուցվածքում: Բացի այդ, սուկցեսսիան կարող է առաջանալ ջերմաստիճանի, խոնավության, գազի կամ հատուկ նյութերի բովանդակության փոփոխությունները, և այլն: Հողի ձևավորման գործընթացը ուղեկցվում է ինչպես բուսական, այնպես էլ մանրէական երկարատև սուկցեսսիայով: