«Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.6.5) (Ռոբոտը փոփոխում է․: jbo:vulfygan.amade,us.motsart
Տող 38. Տող 38.
=== Օպերաները ===
=== Օպերաները ===
* Առաջին պատվիրանի պարտքը (Die Schuldigkeit des ersten Gebotes), 1767
* Առաջին պատվիրանի պարտքը (Die Schuldigkeit des ersten Gebotes), 1767
* Ապոլոն և Գիացինտ (Apollo et Hyacinthus), 1767
* Ապոլոն և Հիացինտ (Apollo et Hyacinthus), 1767
* Բաստիեն և Բաստիենա (Bastien und Bastienne), 1768
* Բաստիեն և Բաստիենե (Bastien und Bastienne), 1768
* Թվացյալ պարզամիտը (La finta semplice), 1768
* Թվացյալ պարզամիտը (La finta semplice), 1768
* [[Միհրդատ, Պոնտոսի արքա]] (Mitridate, re di Ponto), 1770
* [[Միհրդատ, Պոնտոսի արքա]] (Mitridate, re di Ponto), 1770
Տող 52. Տող 52.
* [[Իդոմենեոս, Կրետեի արքան]] (Idomeneo), 1781
* [[Իդոմենեոս, Կրետեի արքան]] (Idomeneo), 1781
* [[Առևանգում հարեմից]] (Die Entführung aus dem Serail), 1782
* [[Առևանգում հարեմից]] (Die Entführung aus dem Serail), 1782
* Կահիրեյի սագը (L’oca del Cairo), 1783
* Կահիրեի սագը (L’oca del Cairo), 1783
* Խաբված ամուսինը (Lo sposo deluso), 1786- անավարտ
* Խաբված ամուսինը (Lo sposo deluso), 1786- անավարտ
* Թատրոնի տնօրենը (Der Schauspieldirektor), 1786- անավարտ
* Թատրոնի տնօրենը (Der Schauspieldirektor), 1786- անավարտ
* [[Ֆիգարոյի ամուսնությունը (օպերա)|Ֆիգարոյի ամուսնությունը]] (Le nozze di Figaro), 1786
* [[Ֆիգարոյի ամուսնությունը (օպերա)|Ֆիգարոյի ամուսնությունը]] (Le nozze di Figaro), 1786
* [[Դոն Ժուան (օպերա)|Դոն Ժուան]] (Don Giovanni), 1787
* [[Դոն Ժուան (օպերա)|Դոն Ժուան]] (Don Giovanni), 1787
* [[Նրանք բոլորն էլ նույնանման են վարվում]] (Così fan tutte), 1789
* [[Այդպես են վարվում բոլորը]] (Così fan tutte), 1789
* [[Տիտոսի ողորմածությունը]] (La clemenza di Tito), 1791
* [[Տիտոսի ողորմածությունը]] (La clemenza di Tito), 1791
* [[Կախարդական սրինգ]] (Die Zauberflöte), 1791
* [[Կախարդական սրինգը]] (Die Zauberflöte), 1791


=== Այլ ստեղծագործություններ ===
=== Այլ ստեղծագործություններ ===

19:33, 3 փետրվարի 2012-ի տարբերակ

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
Wolfgang Amadeus Mozart
Դիմանկար
դասական երաժտության կոմպոզիտոր
Ծնվել էհունվար 27, 1756
ԾննդավայրԶալցբուրգ, Ավստրիա
Մահացել էդեկտեմբեր 5, 1791
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա
ԳերեզմանSt. Marx Cemetery
ՔաղաքացիությունԶալցբուրգի արքեպիսկոպոսություն
Մայրենի լեզուգերմաներեն
Կրոնկաթոլիկություն
Ազդվել էՅոհան Յոզեֆ Ֆուքս և Յոհան Սեբաստիան Բախ
ԵրկերԿախարդական սրինգ, Ֆիգարոյի ամուսնությունը, Դոն Ժուան, Այդպես են վարվում բոլորը, Առևանգում հարեմից, Սիմֆոնիա № 40, Փոքր գիշերային սերենադ և Ռեքվիեմ
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, դաշնակահար, երաժիշտ, երգեհոնահար և ջութակահար
ԱշխատավայրՀիերոնիմուս ֆոն Կոլորեդո և Յոզեֆ II
ԱմուսինԿոստանցիա Մոցարտ
Ծնողներհայր՝ Լեոպոլդ Մոցարտ[1], մայր՝ Աննա Մարիա Վալբուրգա Մոցարտ
Պարգևներ և
մրցանակներ
Ոսկե խթանի պարգև
ԵրեխաներԿառլ Թոմաս Մոցարտ և Ֆրանց Քսավիեր Վոլֆգանգ Մոցարտ
Ստորագրություն
Изображение автографа
 Wolfgang Amadeus Mozart Վիքիպահեստում

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ (գերմ.՝ Wolfgang Amadeus Mozart, 1756թ. հունվարի 27 - 1791թ. դեկտեմբերի 5) — ավստրիացի նշանավոր երգահան: Իր կյանքի ընթացքում գրել է 600-ից ավելի գործ: Նա աշխարհի բոլոր ժամանակների ամենանշանավոր եվրոպական երաժիշտներից մեկն է, իսկ նրա գործերը այսօր լայնորեն կատարվում են դասական երաժշտության համերգների ընթացքում:

Կենսագրությունը

Մոցարտը ծնվել է 1756թ. հունվարի 27-ին Զալցբուրգում, որն այն ժամանակ Զլասբուգյան արքեպիսկոպոսության մայրաքաղաքն էր (այժմ այդ քաղաքը գտնվում է Ավստրիայի տարածքում): Ծննդդյան երկրորդ օրը մկրտվել է: Մկրտության գրքում զետեղված գրությունը տալիս է նրա անունը լատիներեն որպես` Johannes Chrysostomus Wolfgangus Theophilus (Gottlieb) Mozart: Այդ անուններից առաջին երկուսը տրվել են ի պատիվ սբ. Հովհան Ոսկեբերանի և չէին օգտագործվում առօրյա կյանքում, չորրորդը Մոցարտի կյանքի ընթացքում փոփոխվում էր (լատիներեն` Amadeus, գերմաներեն` Gottlieb, իտալերեն` Amadeo, ինչը նշանակում է „Աստծո սիրեցյալը“: Ինքը Մոցարտը գերադասում էր, որ իրեն անվանեն Վոլֆգանգ:

Մոցարտի երաժշտական ընդունակություններն ի հայտ եկան շատ վաղ տարիքում, երբ լրացել էր նրա երեք տարեկանը: Նրա հայրը` Լեոպոլդ Մոցարտը եվրոպական առաջատար մանկավարժների թվին էր պատկանում: Նա սովորեցրեց Վոլֆգանգին կլավեսին, ջութակ և երգեհոն նվագելու հիմունքներին: Ուսուցման նպատակներին էին ծառայում և եվրոպական մայրաքաղաքներ իր որդու և դստեր հետ կատարած ճանապարհորդությունները: Լոնդոնում փոքր Մոցարտը գիտական հետազոտությունների առարկա էր, իսկ Հոլանդիայում, որտեղ պահքի ժամանակ խստիվ արգելվում էր երաժշտություն կատարել, Մոցարտի համար բացառություն արվեց:

1762թ. Մոցարտի հայրը իր որդու և դստեր հետ իրականացրեց ճանապարհորդություն Մյունխեն և Վիեննա, իսկ այնուհետև Գերմանիայի այլ քաղաքներ, Փարիզ, Լոնդոն, Հոլլանդիա, Շվեյցարիա: Ամենուրեք Մոցարտը զարմանք և խանդավառություն էր հարուցում, հաղթող դուրս գալով իրեն առաջարկվող դժվարին երաժշտական ստուգատեսներից: 1763թ. Փարիզում հրատարակվեցին ջութակի և կլավեսինի համար Մոցարտի առաջին սոնատները: 1766 -1769 թթ. ապրելով Զալցբուրգում և Վիեննայում Մոցարտն ուսումնասիրում է հռչակաբվոր երգահաններ Հենդելի, Ստրադլլայի, Կարիսսիմիի, Դուրանտեի ստեղծագործությունները, ապագա կայսր Հովսեփ 2-ի պատվերով մի քանի շաբաթվա ընթացքում գրում է «Թվացյալ պարզամիտը» (итал. La Finta semplice), սակայն իտալական թատրոնի անդամները, որոնց փոխանցվեց 12-ամյա երգահանի ստեղծագործությունը, չցանկացան կատարել այն և նրանց ինտրիգներն այնքան ուժեղ էին, որ Մոցարտի հայրը չհամարձակվեց պնդել օպերայի կատարման վրա:

1770—1774 թթ. Մոցարտը անցկացնում է Իտալիայում: 1771 թ. Միլանում բեմադրվում է Մոցարտի «Միհրդատ, Պոնտոսի թագավորը» (իտալերեն` Mitridate, Re di Ponto) օպերան, որը մեծ խանդավառությամբ է ընդունվում հանդիսատեսի կողմից: Նույն հաջողությամբ է անցնում և նրա երկրորդ իտալական օպերա` «Լուցիո Սուլլայի» (Lucio Sulla,1772) բեմադրությունը: Զալցբուրգի համար Մոցարտը գրում է «Սկիպիոնի քունը» (իտալերեն` Il sogno di Scipione) օպերան (1772), Մյունխենի համար` «Չքնաղ այգեպանուհին» (La bella finta Giardiniera) օպերան, 2 ժամերգություն, օֆֆերտորիում (1774): 17 տարեկանը թևակոխելու պահին նրա ստեղծագործությունների մեջ հաշվվում էր արդեն 4 օպերա, 13 սիմֆոնիա, 24 սոնատ և բազմաթիվ այլ ստեղծագործություններ:

1775—1780 թթ. չնայած նյութական ապահովություն գտնելու փնտրտուքներին, Մյունխեն, Մանհեյմ և Փարիզ կատարած անպտուղ ճանապարհորդությանը, մոր կորստին, Մոցարտը գրում է 6 դաշնամուրային սոնատ, սրինգի և տավիղի համար համերգը, № 31 D-dur «Փարիզյան» մեծ սիմֆոնիան, հոգևոր խմբերգեր, բալետային համարներ:

1779թ. Մոցարտը ստանում է արքունի երգեհոնահարի տեղը: 1781թ, հունվարի 26-ին մեծ Մյունխենում հաջողությամբ բեմադրվում է Մոցարտի «Իդոմենեոս» օպերան, որը համարվում է իտալական opera-seria ժանրի գլուխգործոցներից մեկը և այսօր էլ չի իջնում օպերային թատրոնների բեմերից: Յուրաքանչյուր նոր օպերայով Մոցարտի ստեղծագործական հանճարը ավելի ու ավելի էր ի հայտ գալիս: «Առևանգում հարեմից» ( գերմաներեն` Die Entführung aus dem Serail) օպերան` գրված կայսր Հովսեփ 2-ի հանձնարարությամբ 1782թ. լավ ընդունելության արժանացավ Վիեննայում և շուտով մեծ տարածում գտավ Գերմանիայում: Նույն 1782թ. Մոցարտը տեղափոխվում է Վիեննա, որտեղ և ամուսնանում է Կոնստանցիա Վեբերի հետ:

Վիեննայում Մոցարտը հանդես էր գալիս համերգներով, երաժշտության մասնավոր դասեր էր տալիս, ստեղծագործում: 1783—1785 թթ. ստեղծվում են 6 հայտնի լարային քառյակները, որոնք Մոցարտը ձոնում է իր ժամանակակից համբավավոր երգահան Հայդնին: 1786 թվականին գրում է «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերան, որը ապշեցնում է իր ձևի վարպետությամբ, երաժշտական բնութագրության կատարելությամբ, անսպառ ներշնչմամբ: Վիեննայում «Ֆիգարոյի ամուսնությունը» գրեթե աննկատ անցավ, սակայն Պրահայում այն ապշեցուցիչ հաջողություն է ունենում, ինչը ստիպում է թատրոնի տնօրենին Մոցարտին նոր օպերա պատվիրել: Մյուս տարի (1787) Մոցարտը Պրահայի համար գրում է «Դոն Ժուան» օպերան, որը էլ ավելի ջերմ ընդունելության է արժանանում:

1787թ. Մոցարտին շնորհվեց արքունի երգահանի պաշտոնը 800 ֆլորին ռոճիկով: 1788թ. Մոցարտը գրում է իր երեք ամենահայտնի սիմֆոնիաները` № 39 մի բեմոլ մաժոր (KV 543), № 40 սոլ մինոր (KV 550) և № 41 դո մաժոր «Յուպիտեր» (KV 551):

1790թ. բեմադրվում է «Նրանք բոլորն էլ նույնն են» (Cosi fan tutte), իսկ 1791թ., Լեոպոլդ 2-րդ կայսեր թագադրության առիթով, «Տիտոսի ողորմածությունը» (La Clemenza di Tito) օպերաները: 1791թ. վերջերին ջերմ ընդունելության է արժանանում Վիեննայում բեմադրված «Կախարդական սրինգ» օպերան:

1791թ. վերջերին մինչև իր մահը Մոցարտն աշխատում է «Ռեքվիեմ»-ի վրա (KV 626), որը սակայն չի հասցնում ավարտել: Մոցարտը մահացել է 1791թ. դեկտեմբերի 5-ին, հնարավոր է, երիկամային վարակից, (թեև առ այսօր մահվան պատճառը վեճեր է հարուցում, հայտնի վարկածով Մոցարտին թույնել է նրան ժամանակակից երգահան Անտոնիո Սալիերին): Մոցարտը թաղվել է Սմ. Մարկոսի գերեզմանատանը ընդհանուր գերեզմանի մեջ, ուստի թաղման ճիշտ տեղը այսօր անհայտ է:

Ստեղծագործությունները

Մոցարտը 2007թ. Հայաստանում թողարկված նամականիշների վրա

Օպերաները

Այլ ստեղծագործություններ

  • 17 ժամերգություն, այդ թվում
    • «Թագադրման», KV 317 (1779)
    • "Մեծ" C-moll, KV 427 (1782)
    • «Ռեքվիեմ», KV 626 (1791)
      Հատված Մոցարտի «Ռեքվիեմի» ձեռագրից
  • 27 համերգ դաշնամուրի և նվագախմբի համար
  • 5 համերգ ջութակի և նվագախմբի համար
  • Համերգ երկու ջութակի և նվագախմբի համար (1774)
  • Համերգ ջութակի, ալտի և նվագախմբի համար (1779)
  • 2 համերգ տավիղի և նվագախմբի համար (1778)
  • Համերգ հոբոյի և նվագախմբի համար (1777)
  • Համերգ կլարնետի և նվագախմբի համար, K. 622 (1791)
  • Համերգ ֆագոտի և նվագախմբի համար, K. 191 (1774)
  • 4 համերգ վակտորնի և նվագախմբի համար
  • 10 սերենադ լարային նվագախմբի համար, այդ թվում
    • «Փոքրիկ գիշերային սերենադ (1787)
  • 19 սոնատ դաշնամուրի համար
  • դաշնամուրի համար վարիացիաներ, ռոնդոներ, ֆանտազիաներ, պիեսներ
  • 50-ից ավել մեներգեր
  • անսամբլներ, երգչախմբային ստեղծագործություններ, երգեր և այլն:

Արտաքին հղումներ

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA

  1. 1,0 1,1 Риман Г. Моцарт (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 2. — С. 877—882.