«Վիքիպեդիստներ»–ի խմբագրումների տարբերություն
Տող 6. | Տող 6. | ||
[[Պատկեր:Wikipedia Monument 2.JPG|thumb|[[Վիքիպեդիայի հուշարձան]]ը [[Լեհաստան]]ի Սլուբիցե քաղաքում]] |
[[Պատկեր:Wikipedia Monument 2.JPG|thumb|[[Վիքիպեդիայի հուշարձան]]ը [[Լեհաստան]]ի Սլուբիցե քաղաքում]] |
||
Վիքիպեդիստների թվաքանակի դինամիկայի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Վիքիպեդիայի զարգացման վաղ տարիներին այդ թվաքանակն աճել է էքսպոնենտի օրենքով: [[2008 թվական]]ի ապրիլին գրող Քլեյ Շիրկին ({{lang-en|Clay Shirky}}) և համակարգչային մասնագետ Մարտին Մ. Ուատենբերգը ({{lang-en|Martin M. Wattenberg}}) հաշվարկել են, որ Վիքիպեդիան ստեղծելու վրա մասնակիցները |
Վիքիպեդիստների թվաքանակի դինամիկայի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Վիքիպեդիայի զարգացման վաղ տարիներին այդ թվաքանակն աճել է էքսպոնենտի օրենքով: [[2008 թվական]]ի ապրիլին գրող Քլեյ Շիրկին ({{lang-en|Clay Shirky}}) և համակարգչային մասնագետ Մարտին Մ. Ուատենբերգը ({{lang-en|Martin M. Wattenberg}}) հաշվարկել են, որ Վիքիպեդիան ստեղծելու վրա մասնակիցները ընդհանուր առմամբ ծախսել են շուրջ 100 միլիոն ժամ<ref>{{cite web | url=http://www.worldchanging.com/archives/008009.html | title=Gin, Television, and Social Surplus | last=Shirky | first=Clay | authorlink=| work=World Changing| date=7 May 2008 | accessdate=8 Jun 2014 }}</ref>: [[2011 թվական]]ի նոյեմբերին Վիքիպեդիայի՝ տարբեր լեզուներով գոյություն ունեցող բոլոր բաժիններում կային մոտ 31,7 միլիոն գրանցված մասնակիցներ, որոնցից 270 000-ը ակտիվ էր (ամսվա ընթացքում կատարում էր առնվազն մեկ խմբագրում)<ref>[http://meta.wikimedia.org/wiki/List_of_Wikipedias List of Wikipedias]. Wikimedia Meta-Wiki. Retrieved 2011-11-18.</ref>: |
||
== Մոտիվացիա == |
== Մոտիվացիա == |
13:07, 18 Հուլիսի 2019-ի տարբերակ
Վիքիպեդիստներ (անգլ.՝ Wikipedians) կամ Վիքիհամայնք (անգլ.՝ Wikipedia community), մարդիկ, որոնք իրենց ներդրումն ունեն Վիքիպեդիա ինտերնետ-հանրագիտարանի զարգացման գործում: «Վիքիպեդիստ» (Wikipedian) բառը 2012 թվականի օգոստոսին ավելացվել է Օքսֆորդի համալսարանի կողմից հրատարակվող անգլերենի բառարանում[1]: Գրեթե բոլոր վիքիպեդիստները կամավորներ են, որոնք աշխատում են անվարձահատույց, բայց կան նաև վիքի-բնակիչներ, որոնց համար Վիքիպեդիայում խմբագրելն ու այն համալրելը կազմակերպությունում (հիմնականում կրթական, գիտական կամ մշակութային) իրենց աշխատանքի մի մասն է, և ուսանողները, որոնց ուսումնական աշխատանքը կապված է Վիքիպեդիայի խմբագրման հետ:
Թվաքանակ
Վիքիպեդիստների թվաքանակի դինամիկայի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Վիքիպեդիայի զարգացման վաղ տարիներին այդ թվաքանակն աճել է էքսպոնենտի օրենքով: 2008 թվականի ապրիլին գրող Քլեյ Շիրկին (անգլ.՝ Clay Shirky) և համակարգչային մասնագետ Մարտին Մ. Ուատենբերգը (անգլ.՝ Martin M. Wattenberg) հաշվարկել են, որ Վիքիպեդիան ստեղծելու վրա մասնակիցները ընդհանուր առմամբ ծախսել են շուրջ 100 միլիոն ժամ[2]: 2011 թվականի նոյեմբերին Վիքիպեդիայի՝ տարբեր լեզուներով գոյություն ունեցող բոլոր բաժիններում կային մոտ 31,7 միլիոն գրանցված մասնակիցներ, որոնցից 270 000-ը ակտիվ էր (ամսվա ընթացքում կատարում էր առնվազն մեկ խմբագրում)[3]:
Մոտիվացիա
Ուսումնասիրություններ են անցկացվել Վիքիպեդիան անշահախնդրորեն խմբագրելու մոտիվների վերաբերյալ: 2003 թվականին տնտեսագետ Անդրեա Ցիֆոլիլին (անգլ.՝ Andrea Ciffolilli), ով ուսումնասիրում էր Վիքիպեդիան՝ իբրև համայնք, պնդում էր, որ համագործակցության զարգացման խթան են ծառայել վիքի-շարժիչների օգտագործման հետ կապված ցածր ծախսերը և ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու հնարավորությունը[4]:
Այս շարժառիթների վերաբերյալ մեկ այլ ուսումնասիրություն էլ անցկացվել է 2005 թվականին Անդրեա Ֆորտեի (անգլ.՝ Andrea Forte) և Էմի Բրուկմանի (Amy Bruckman) կողմից և հրապարակվել «Ինչո՞ւ են մարդիկ գրում Վիքիպեդիայի համար: Ազատ հրապարակումների ստեղծմանը մասնակցելու շարժառիթները» (անգլ.՝ Why Do People Write for Wikipedia? Incentives to Contribute to Open-Content Publishing) վերնագրով: Այդ հետազոտության մեջ օգտագործվում է «վստահության ցիկլերի» հայեցակարգը, որը վերցված է Բրունո Լատուրի և Սթիվ Վուլգարի «Լաբորատորային կյանք» (անգլ.՝ Laboratory Life) գրքից: Այնտեղ որպես Վիքիպեդիային մասնակցելու խթան նշվում է համայնքում ճանաչում ձեռք բերելու ձգտումը[5]:
2007 թվականին Օդեդ Նովը գրում է «Ինչն է առաջ մղում վիքիպիդիստներին» (անգլ.՝ What Motivates Wikipedians) աշխատությունը այդ նույն թեմայով[6]: Նովը հարցումներ է անցկացրել` ուսումնասիրելով այն 6 հիմնական շարժառիթները, որոնք արդեն իսկ ուշադրության էին արժանացել ավելի վաղ կատարված աշխատանքներում[7].
- Արժեքներ (անգլ.՝ Values) – ալտրուիզմի արժեքներ և ուրիշներին օգնելու ցանկություն,
- Հասարակայնություն (Social) – երբ ուզում ես հավանություն ստանալ ընկերների կողմից, ովքեր մասնակցում են այդ գործունեությանը և արդեն արժանացել են այլ մարդկանց հավանությանը,
- Գիտակցում (Understanding) – գործունեության ընթացքում սեփական գիտելիքների զարգացում,
- Կարիերա (Career) — որոշակի հմտությունների և աշխատանքային փորձի ձեռքբերում,
- Պաշտպանություն (Protective) – սեփական կյանքի կամ գործունեության մեջ իմաստ կամ արդարացում գտնելու ձգտում (օրինակ՝ երբ ունեն մեղքի զգացում հասարակության մեջ իրենց ունեցած առավելությունների պատճառով),
- Աճ (Enhancement) – սեփական գիտելիքներն այլոց ցուցադրելու ձգտում:
Դրանց նա ավելացրեց ևս 2-ը՝
- Գաղափարախոսություն (Ideology) – Վիքիպեդիան խմբագրելու ոչ նյութական շարժառիթները, որոնք կապված են այս կամ այն գաղափարախոսությանը նվիրված լինելու հետ, օրինակ՝ այն համոզմունքը, որ գիտելիքները պիտի լինեն ազատ և հասանելի բոլորին,
- Հաճույք (Fun) – երբ Վիքիպեդիայում խմբագրելն արդեն իսկ ուրախություն և բավականություն է պատճառում մասնակցին:
Նովի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Վիքիպեդիային մասնակցելու առավել տարածված շարժառիթներն են «հաճույքը», «գաղափարախոսությունը» և «արժեքները», իսկ մյուսները՝ «կարիերան», «հասարակայնություն» և «պաշտպանությունը», պակաս տարածված են[6]:
«Վիքիմեդիայի ֆոնդը» նույնպես հարցումներ է իրականացրել Վիքիպեդիայի ընթերցողների և խմբագիրների շրջանում: Դրանցից ամենից ամբողջականը անցկացվել է Collaborative Creativity Group-ի հետ համատեղ 2008 թվականին[8]: Արդյունքները հրապարակվել են երկու տարի անց՝ 2010 թվականի մարտի 24-ին[9]: 2011 թվականից Վիքիմեդիայի ֆոնդը նմանատիպ հարցումներ է անցկացնում յուրաքանչյուր կես տարին մեկ, որպեսզի ավելի լավ հասկանա Վիքիպեդիայի խմբագիրներին և բավարարի նրանց պահանջմունքները[10][11]:
Եվս մեկ հետազոտական աշխատանք` «Վիքիպեդիայի մասնակիցների շարժառիթները» (անգլ.՝ Motivations of Wikipedia content contributors), հրապարակել են Խեն Լի Յանը և Չեն Յու Լահը (Heng-Li Yang և Cheng-Yu Lai) 2010 թվականին: Նրանք առաջ քաշեցին այն վարկածը, որ եթե Վիքիպեդիայի մասնակցությունը իրականացվում է հասարակական հիմունքներով, ապա դրանից հաճույք ստանալը դառնում է գլխավոր շարժառիթը[12]: Բայց այդ նույն հետազոտությունը ցույց տվեց, որ եթե անգամ մարդ հաճույք ստանալու համար է սկսում հոդվածներ գրել Վիքիպեդիայում,հետագայում այդ աշխատանքը շարունակելու առավել հավանական մոտիվը հիմնվում է «Ես հայեցակարգի» վրա, այսինքն՝ «ինձ դուր է գալիս կիսվել իմ գիտելիքներով, որոնք իմաստավորում են իմ անհատական ձեռքբերումները»[12][13]:
Խեն Լի Յանը և Չեն Յու Լահը շարունակեցին զբաղվել այդ թեմայով և 2014 թվականին նոր հետազոտություն կատարեցին` հարցումներ անցկացնելով Վիքիպեդիայի անգլալեզու բաժնի 288 հեղինակների հետ: Հարցման արդյունքները[14] հաստատեցին Վիքիպեդիայում մասնակցությունից բավարարվածություն ստանալու գործում պատասխանատվության, սուբյեկտիվ արժեքների և ընթացակարգային արդարության կարևորությունը[15]:
Հենց վիքիպիդիստները ժամանակ առ ժամանակ հրապարակում են հաղորդագրություններ իրենց սեփական փորձի և շարժառիթների մասին: Ամենից հաճախ նշվում էր, որ մասնակցությունը և Վիքիպեդիայի անդամ լինելը ուրախություն է պատճառում: Ջանա Տրապանին Lifehacker.com-ի բլոգում գրել է, որ «հանրագիտարանային հոդվածներ խմբագրելը բնավ վախենալու չէ: Դա հեշտ է, դա բավականություն է պատճառում և կարող է ուժեղ կախվածություն առաջացնել»[16]: Ջիմի Ուելսը նույնպես նշել է, որ Վիքիպեդիան հաճույք է պատճառում և կարող է կախում առաջացնել[17]: Վիքիպեդիայում շնորհվում են վիրտուալ շքանշաններ նախագծում կատարված լավ աշխատանքի համար: Այս երևույթը նույնպես ուսումնասիրվել է հետազոտողների կողմից[18]:
Վիքիպեդիայի ԶԼՄ
Գոյություն ունեն մի քանի մասնագիտացված հրատարակություններ Վիքիպեդիայի մասին, ինչպես նաև Վիքիպեդիայի համար: Դրանցից ամենահայտնին The Signpost օնլայն շաբաթաթերթն է, որը ստեղծվել է 2005 թվականի հունվարի 10-ին: Այնտեղ 2006-2008 թվականներին թողարկվում էր WikiWorld կոմիքսը, որի հեղինակը պրոֆեսիոնալ նկարիչ-ծաղրանկարիչ Գրեգ Ուիլյամսն (անգլ.՝ Greg Williams) է: 2006-2009 թվականներին նաև թողարկվել է Wikipedia Weekly պոդկաստը:
Հանրայնացում
Վիքիմանիա
Վիքիմանիան Վիքիմեդիա Հիմնադրամի տարեկան պաշտոնական գիտաժողովն է, որի ընթացքում ներկայացվում և քննարկվում են Վիքիմեդիայի նախագծերը՝ Վիքիպեդիան և քույր նախագծերը, ազատ ծրագրաշարերը, ազատ գիտելիքը, ազատ բովանդակությունը և դրանց առնչվող սոցիալական ու տեխնիկական հարցեր։
«Վիքնիկներ»
Վիքիպեդիայի մասնակիցների համար նախատեսված պիկնիկերը՝ «վիքնիկներ»-ը (անգլ.՝ wiknic), անցկացվում են ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում ամեն ամառ՝ սովորաբար հուլիսի 4-ից առաջ[19]:
Քննադատություն
Վիքիպեդիան ենթարկվել է մի շարք քննադատությունների[20][21]: Seigenthaler և Essjay մասնակիցների հետ կապված դեպքերը կասկածի տակ դրեցին Վիքիպեդիայի հուսալիությունն ու օգտակարությունը[22][23][24]:
2015 թվականին Էրազմուսի մրցանակը շնորհվել է Վիքիհամայնքին, որ միավորում է տասնյակ հազարավոր կամավորներ ամբողջ աշխարհում[25]:
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ «Hella ridic new words to make you lolz: ODO August 2012 update». OxfordWords blog. Oxford University Press. 2012-08-23. Վերցված է 2012-09-27-ին.
- ↑ Shirky, Clay (7 May 2008). «Gin, Television, and Social Surplus». World Changing. Վերցված է 8 Jun 2014-ին.
- ↑ List of Wikipedias. Wikimedia Meta-Wiki. Retrieved 2011-11-18.
- ↑ Ciffolilli, Andrea. "Phantom authority, self-selective recruitment and retention of members in virtual communities: The case of Wikipedia", First Monday December 2003.
- ↑ Forte, Amy; Bruckman, Andrea (2005). «Why Do People Write for Wikipedia? Incentives to Contribute to Open-Content Publishing». SIGGROUP 2005 Workshop: Sustaining community. 10.1.1.120.7906. Վերցված է January 26, 2016-ին.
- ↑ 6,0 6,1 Nov, Oded (2007). «What Motivates Wikipedians?». Communications of the ACM. 50 (11): 60–64. doi:10.1145/1297797.1297798. Վերցված է 11 August 2011-ին.
- ↑ Clary, E.; Snyder, M.; Ridge, R.; Copeland, J.; Stukas, A.; Haugen, J.; Miene, P. (1998). «Understanding and assessing the motivations of volunteers: A functional approach». J. Personality and Social Psychology. 74: 1516–1530.
{{cite journal}}
: Unknown parameter|lastauthoramp=
ignored (|name-list-style=
suggested) (օգնություն) - ↑ Möller, Erik. «New Reports from November 2008 Survey Released». Wikimedia Foundation Blog. Wikimedia Foundation. Վերցված է 11 August 2011-ին.
- ↑ Glott, Ruediger; Schmidt, Phillipp; Ghosh, Rishab. «Wikipedia Survey – Overview of Results» (PDF). Wikipedia Study. UNU-MERIT. Արխիվացված է օրիգինալից (PDF) 28 August 2011-ին. Վերցված է 8 December 2015-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Wikimedia Foundation. «Wikipedia editors do it for fun: First results of our 2011 editor survey». Wikimedia Foundation Blog. Wikimedia Foundation. Վերցված է 2 August 2011-ին.
- ↑ Wikimedia Foundation. «Launching our semi-annual Wikipedia editors survey». Wikimedia Foundation Blog. Wikimedia Foundation. Վերցված է 2 August 2011-ին.
- ↑ 12,0 12,1 Yang, Heng-Li; Lai, Cheng-Yu (November 2010). «Motivations of Wikipedia content contributors». Computers in Human Behavior. 26 (6): 1377–1383. doi:10.1016/j.chb.2010.04.011. Վերցված է 2 August 2011-ին.
- ↑ անգլ.՝ I like to share knowledge which gives me a sense of personal achievement.
- ↑ results
- ↑ Cheng-Yu Lai & Heng-Li Yang, 2014, "The reasons why people continue editing Wikipedia content – task value confirmation perspective". Available at: http://www.tandfonline.com/doi/full/10.1080/0144929X.2014.929744
- ↑ Trampani, Gina. «Geek to Live: How to contribute to Wikipedia». Lifehacker. Gawker Media. Վերցված է 12 August 2011-ին.
- ↑ Griffin, Ricky W. (2011). Management (10th ed.). Mason, Ohio: South-Western Cengage Learning. ISBN 1-4390-8099-2.
- ↑ T. Kriplean; I. Beschastnikh; և այլք: (2008). «Articulations of wikiwork». Articulations of wikiwork: uncovering valued work in Wikipedia through barnstars. Proceedings of the ACM. էջ 47. doi:10.1145/1460563.1460573. ISBN 978-1-60558-007-4.
{{cite conference}}
: Unknown parameter|booktitle=
ignored (|book-title=
suggested) (օգնություն); Unknown parameter|subscription=
ignored (|url-access=
suggested) (օգնություն) - ↑ Hesse, Monica (25 June 2011). «Wikipedia editors log off long enough to mingle». The Washington Post. Վերցված է 5 July 2011-ին.
- ↑ Wikipedia isn't about human potential, whatever Wales says. The Guardian. Published September 25, 2008.
- ↑ Why you should care that Jimmy Wales ignores reality. The Register. Published March 6, 2008.
- ↑ John Seigenthaler (2005-11-29). «A false Wikipedia "biography"». USA Today.
- ↑ Katharine Q. Seelye (December 3, 2005) "Snared in the Web of a Wikipedia Liar" The New York Times
- ↑ Cohen, Noam (2007-03-05). «A Contributor to Wikipedia Has His Fictional Side». Նյու Յորք Թայմս.
- ↑ «Former Laureates». erasmusprijs.org. Praemium Erasmianum Foundation. Վերցված է 4 January 2017-ին.
Արտաքին հղումներ
- Definition of word "Wikipedian" at Oxford English Dictionary
- "Analyzing the Creative Editing Behavior of Wikipedia Editors Through Dynamic Social Network Analysis"
- "Wikimania: Meet the Wikipedians. Those "persnickety," techy types who keep your favorite Internet information website brimming with data." 60 Minutes: Morley Safer interviewing Jimmy Wales. First aired on April 5, 2015. Rebroadcast on July 26, 2015.
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |