Սկանդալ Essjay-ի հետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրադարձությունների ժամանակագրություն
  • փետրվարի 8, 2005 թ. — Essjay մասնակցի հաշվի գրանցում։
  • 2005—2006 — Essjay-ը հայտարարում է, որ դասավանդում է աստվածաբանություն և գիտական կոչում ունի[1]։
  • հուլիսի 31, 2006The New Yorker թերթում հրապարակվում է Essjay-ի հետ հարցազրույցը։
  • հունվար, 2007՝ Essjay-ը աշխատանքի է անցնում «Վիքիա» կազմակերպությունում։
  • հունվարի 7, 2007 — Essjay-ը Վիքիայում գրանցում է իր տվյալները (անուն, զբաղմունք, Վիքիմեդիայի տարբեր նախագծերի մասնակցությունների տվյալներ), որոնք արմատապես հակասում էին Վիքիպեդիայի իր էջում հրապարակված տվյալներին։
  • հունվար, 2007՝ Դանիել Բրանտը (անգլ. Daniel Brandt) դիմում է Ջորդանին՝ բացատրելու նրա կենսակգրական հակասությունները[2]։
  • փետրվարի 2, 2007 — Եվս մեկ մասնակից խնդրում է Ջորդանին բացատրել կենսագրական անհամապատասխանատվությունը։ Նա պատասխանում է[3]։
  • փետրվարի 23, 2007 — Ջիմմի Ուելսը հայտարարում է, որ Essjay-ը ընդգրկվել է Հաշտարարի հանձնաժողովներից մեկում[4]։
  • փետրվարի 29, 2007The New Yorker թերթը տպագրում է հուլիսի 31-ի հարցազրույցի հերքումը «Նամակ խմբագրությանը» էջում։ Էլեկտրոնային լրատվամիջոցները այս իրադարձությանն անդրադառնում են մեկ օր հետո[5][6]։
  • մարտի 3, 2007 — Ջիմմի Ուելսը առաջարկում է Ջորդանին կամավոր լքել «պատասխանատու պաշտոնը»։ Բ․ Ջորդանը լքում է Վիքիպեդիան, որոշ ժամանակ անց էլ՝ Վիքիան։
  • մարտի 5, 2007 — Իրադարձությանն անդրադառնում է Նյու Յորք Թայմս-ը։
  • մարտի 6, 2007 — Ջորդանի բնակավայրի տեղի թերթը տպագրում է հոդված նրա՝ ժամանակին United States Trustee Program և Trustee Program կազմակերպություններում աշխատելու մասին կասկածներով։ Այդ աշխատանքների մասին տվյալները Ջորդանը հրապարակել էր Վիքիայի իր էջում[7]։
  • մարտի 7, 2007 — Պատմությունը գրավում է Associated Press լրատվական գործակալության ուշադրությունը։
  • մարտի 8, 2007 — Պատմության մասին ռեպորտաժ է ցուցադրվում World News with Charles Gibson հեռուստաալիքով[8]։
  • մարտի 12, 2007The New Yorker-ը տպագրում է Ջիմմի Ուելսի պաշտոնական ներողությունը[9]

Essjay-ի հետ սկանդալը կապված է Անգլերեն Վիքիպեդիայի մասնակցի ինքնակոչման հետ։ 24-ամյա ուսանողը, որն իր նյութերը խմբագրում էր Essjay անվան տակ, ներկայացել էր որպես պրոֆեսոր, սակայն հետո պարզվել էր, որ վերջինս ինքնակոչ է և նյութերը տեղադրել էր սկսնակների համար նախատեսված առցանց ձեռնարկներից։ Մինչ Essjay-ի մասին ճշմարտության հրապարակային դառնալը, Ջիմմի Ուելսը նրան արդեն հասցրել էր նշանակել Հաշտարար հանձնաժողովներից մեկում։

Հարցազրույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորդանի լուսանկարը Վիքիայի իր էջից

The New Yorker թերթի աշխատակցուհի Սթեյսի Շիֆը պատրաստվում էր հոդված գրել Վիքիպեդիայի մասին։ Նախագծի մասնակիցներից մեկը առաջարկում է նրան հարցազրույց վերցնել Ռայան Ջորդանից (անգլ.՝ Ryan Jordan), որն այդ ժամանակ հայտնի էր Essjay կեղծանունով։ Essjay-ը համաձայնում է կիսվել Վիքիպեդիայի՝ իր ադմինիստրատորային աշխատանքի փորձով այն պայմանով, որ Շիֆը չի բացահայտի իր անձնական տեղեկությունը, բացի այն տեղեկությունից, որը պարունակվում է իր էջում։

Հարցազրույցի ժամանակ Ջորդանը հայտնում է, որ ունի գիտական կոչումներ աստվածաբանությունից և երկար ժամանակ է ինչ դասավանդում է մասնավոր համալսարանում։ Բացի այդ նա ասում է, որ անցկացնում է Վիքիպեդիայում ոչ պակաս քան 14 ժամ, և իր զբաղմունքի մասին տեղյակ չեն ո՛չ իր գործընկերները, ո՛չ մտերիմ ընկերները։

Նա պատմում էր, որ հաճախ իր հետ է իր համակարգիչը, ինչը թույլ է տալիս զբաղվել սիրելի զբաղմունքով, մինչ իր ուսանողները թեստային աշխատանք են կատարում։ Նա հավելում է, որ իր անունից նամակ է ուղարկել համալսարանի մի դասախոսի, որն արգելում էր օգտագործել Վիքիպեդիայի նյութերը աշխատանքների մեջ։ Նամակի մեջ նա հավաստիացել է Վիքիպեդիայի նյութերի ճշմարիտ լինելու մեջ և իր պնդումներին արժեք տալու համար օգտագործել է գեղարվեստական իր գերարտոնությունը։

Հարգելի պրոֆեսոր Իմյարեկ, ես ինտերնետ-հանրագիտարան Վիքիպեդիայի ադմինիստրատորն եմ, բացի այդ, երկար ժամանակ է ինչ դասավանդում եմ աստվածաբանություն։ Հրավիրում եմ Ձեզ այցելել իմ անձնական էջ և համոզվել իմ որակավորման մեջ։

Բացահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր իրական տվյալները Ջորդանը հրապարակում է Վիքիայի իր անձնական էջում[10][11][12], որից հետո Վիքիպեդիայի իր գործընկերները նրան խնդրում են բացատրել բոլոր ակնհայտ անհամապատասխանությունները, որին Ջորդանը պատասխանում է.

Վիրտուալ տարածությունը լի է տարօրինակ մարդկանցով, որոնք անընդհատ փնտրում են իրենց զոհերին Վիքիպեդիայում և այլ նախագծերում։ Նրանք սիրում են նվաստացնել, թույն դավել և խորտակել մարդկանց կյանքեր (ոմանց նույնիսկ ուղարկել են բանտ ...)։ Վաղ թե ուշ դուք ձեզ կմատնեք։ Կասեք մի ավելորդ բան, և նրանք դուրս կգան ձեր դեմ։ Ընդհանուր առմամբ ես եղել եմ այն, ինչ կամ։ Ստել եմ որոշ մանրուքներ՝ տարիքս, բնակության և աշխատանքի վայրերս։

Հասարակական գործիչ Դենիել Բրանտը, որը հաճախ քննադատում էր Վիքիպեդիան, Ջորդանի մասին տեղեկությունը հայտնում է «The New Yorker» թերթի խմբագրությանը։ 2007 թվականին փետրվարին լույս է տեսնում հոդվածի հերքման մասին տեղեկությունը։ Այնտեղ ասվում է՝ «Ջորդանը խոստովանել է, որ 24 տարեկան է, չունի ոչ մի գիտական աստիճան և երբեք չի դասավանդել»[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այս հայտարարությամբ էջը հասանելի է 2006 թվականի Ինտերնետի արխիվում։ «Archived copy of Essjay's Wikipedia user page». The Internet Archive. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 18–ին-ին.. (Please note that if you click on the above link and you have an IRC client installed on your computer, either your client will open, or, if you already have your IRC client open, new tabs/channels will be opened.)
  2. Ian King, «'A Wiki web they've woven'». vancouver.24hrs.ca. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 2-ին.
  3. «Profiles do not mesh…». Essjay Wikipedia talk page. 2007 թ․ փետրվարի 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 26-ին.
  4. Jimmy Wales (2007 թ․ հոկտեմբերի 17). «ArbCom». WikiEN-l. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 23–ին-ին.
  5. Nicholas Carr (2007 թ․ փետրվարի 27). «Essjay disrobed». Rough Type. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 26-ին.
  6. Jeff Bercovici (2007 թ․ փետրվարի 28). «Ode to Wikipedia Riddled with Errors». Radar. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 26-ին.
  7. Wolfson, Andrew. «Wikipedia editor who posed as professor is Ky. dropout» Արխիվացված 2009-01-13 Wayback Machine, The Courier-Journal, March 6, 2007
  8. «ABC News broadcast on Essjay». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 8-ին.
  9. Wales, Jimmy (2007-03-19), «Making amends», The New Yorker, էջ 24։
  10. Goldman, Russell (մարտի 6, 2007). «Wikiscandal: A Prominent Editor at the Popular Online Encyclopedia Is a Fraud». ABC News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 3-ին.
  11. Elsworth, Catherine (մարտի 8, 2007). «Wikipedia 'expert' admits: I made it up». The Age. Վերցված է 2009 թ․ մարտի 3-ին.
  12. «Fake professor in Wikipedia storm». BBC News. Մարտի 6, 2007. Վերցված է 2007-03-16։-ին.
  13. Shiff, Stacey (հուլիսի 24 2006). ««Know it all: Can Wikipedia conquer expertise?»». The New Yorker. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2009-03-03։-ին.