The Signpost
The Signpost-ի շապիկը (փետրվար 24, 2016) | |
Տեսակ | երկու շաբաթը մեկ[1] |
---|---|
Ձևաչափ | օնլայն |
Սեփականատեր | Վիքիպեդիայի համայնք |
Հիմնադիր | Մայքլ Սնոու |
Հրատարակիչ | Անգլերեն Վիքիպեդիա |
Գլխավոր խմբագիր | Jayen466 և Pete Forsyth |
Հիմնադրվել է | հունվար 10, 2005 |
Լեզու | անգլերեն |
Կայք | en.wikipedia.org/wiki/Wikipedia:Wikipedia_Signpost |
Ազատ օնլայն արխիվ | Free online archives |
The Signpost (նախկինում The Wikipedia Signpost[2]), Անգլերեն Վիքիպեդիայի լրագիր[3][4][5]։ Կառավարում է Վիքիպեդիայի համայնքը, այն հրատարակվում է երկու շաբաթը մեկ՝ Վիքիպեդիայի խմբագիրների ներդրումներով[1]։ Լրագիրը հրապարակում է Վիքիմեդիայի հանրության և Վիքիպեդիային առնչվող նորություններ, ներառյալ Արբիտրաժային հանձնաժողովի վճիռների[6], Վիքիմեդիա հիմնադրամի խնդիրների[7] և Վիքիպեդիայի այլ քույր նախագծերի վերաբերյալ[8]։
Ստեղծել է Վիքիպեդիացի Մայքլ Սնոուն 2005 թվականի հունվարին[3][9]։ Սկզբնապես կոչվում էր The Wikipedia Signpost, սակայն հետագայում այս անվանումը կրճատվել և դարձել է The Signpost[2][10]։ Սնոուն մինչև 2008 թվականի փետրվարը եղել է խմբագիր, երբ նշանակվել է Վիքիմեդիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ[11]։
Նախկին գլխավոր խմբագիր The ed17-ը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում՝ 2012 թվականից մինչև 2015 թվական, հրապարակումների շրջանակը ընդլայնվել է՝ Վիքիպեդիայից և իր համայնքից բացի ներառելով ամբողջ Վիքիմեդիա շարժումը։ 2015 թվականի հունվարին Վիքիպեդիայի խմբագիրներ Gamaliel-ը և Go Phightins!-ը փոխարինեցին The ed17-ին գլխավոր խմբագրի պաշտոնում[12]։ Համայնապատկերի ազատության մասին օրենքի 2015 թվականի հունիսի փոփոխությունների վերաբերյալ The Signpost-ի հրապարակումը մի շարք հրատարակությունների համար հավելյալ տեղեկության աղբյուր է եղել[13][14][15]։
The Signpost-ը «Սոցիոլոգիական ֆորում»-ի[16], Interface հանդեսի[17] և New Review of Academic Librarianship–ի[18] համար ակադեմիական հետազոտությունների առարկա է եղել։ Լոս Ալամոսի ազգային լաբարատորիայի և Դարթմութի քոլեջի հետազոտողների համար հանդիսացել է Վիքիպեդիայի մասին տվյալների աղբյուր[19]։ Այն լուսաբանվել է Նյու Յորք Թայմսում[20], The Register-ում[21], Nonprofit Quarterly-ում[22] ևHeise Online-ում[23]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ հրատարակվել է 2005 թվականի հունվարին The Wikipedia Signpost անվամբ, սակայն հետագայում անվանափոխվել է The Signpost[2][10]։ Ստեղծել է Վիքիպեդիայի խմբագիր, հետագայում Վիքիմեդիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մայքլ Սնոուն[2][9]։ Նմանատիպ նախագծի օրինակներ են Wikipedia:Announcements-ը Անգլերեն Վիքիպեդիայում, որը ստեղծվել է 2001 թվականի նոյեմբերի 20-ին[24][25], Wikimedia News-ը Մետա-Վիքիում (2002 թվականի նոյեմբերի 14)[26] և Wikipedia-Kurier-ը Գերմաներեն Վիքիպեդիայում (2003 թվականի դեկտեմբերի 10)[27]։
Սնոունը առաջին թողարկման մեջ գրում է՝ «Հույս ունեմ՝ սա նորությունների արժանի աղբյուր կլինի այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են Վիքիպեդիայի հանրության անցուդարձով»[28] և նշել է, որ The Signpost անվանումը կապված է քննարկման էջերում մասնակիցների ստորագրելու հետ[28]։ Սնոուն 2005 թվականի օգոստոսից մինչև 2008 թվականի փետրվարը եղել է The Signpost-ի խմբագիր[11]։ Ral315-ը փոխարինել է Սնոուին որպես խմբագիր՝ իր առաջին հրապարակման մեջ գրելով՝ «Ես անձամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել Մայքլին Signpost-ում իր աշխատանքի համար։ Սա հիանալի միտք էր, և Վիքիպեդիացիներին իրոք օգնեց տեղեկանալ, թե ինչ է կատարվում Վիքիպեդիայում»[29]։ 2007 թվականին նա անցկացրել է հարցում The Signpost-ի վերաբերյալ, ըստ այդ հարցման՝ The Signpost-ը շաբաթական մոտավորապես 2,800 ընթերցող ունի[30]։
2008 թվականի հուլիսի 7-ին Ral315-ը The Signpost-ի մի հրապարակման մեջ ընդունում է, որ Վիքիմեդիա հիմնադրամի խնդրանքով կամ պահանջով, լրագիրը որոշել է չհրապարակել հիմնադրամի դեմ գործող դատավարության վերաբերյալ պատմությունը[31]։ Ըստ խմբագրի՝ «Ես զգում եմ, որ սա ցավալի, բայց անհրաժեշտ քայլ էր», լրագրի և Վիքիմեդիա հիմնադրամի կապի պատճառով դատավարության մասին հոդվածը «Կարող էր գործի վրա ծանր ազդեցություն ունենալ»[31]։ Ral315-ը որոշման հետագա ազդեցության մասին մտահոգություն է հայտնում․ «Ես դեռ բավականին անհանգիստ եմ այս իրավիճակի պատճառով, քանի որ սա առաջին դեպքն էր, երբ ես ճնշում եմ զգացել Վիքիմեդիա հիմնադրամից որևէ նյութ չհրապարակելու համար։ Սա նաև վտանգավոր նախադեպ կարող է լինել, հույս ունեմ, որ այն միայն առավել լուրջ դեպքերում կկրկնվի»[31]։
The Signpost-ի 200-րդ թողարկումը եղել է 2008 թվականի նոյեմբերին[32]։ Ընդհանուր առմամբ 181 մասնակիցների կողմից գրվել է 1,731 հոդված[32]։ 2009 թվականի փետրվարին Ragesoss մասնակիցը դարձավ խմբագիր[33]։ Ragesoss-ը 2010 թվականին հրաժարական է տվել՝ պաշտոնը թողնելով HaeB-ին[34]։ Նույն թվականին ձևավորվել են քույր պարբերականներ, ներառյալ The Wikipedia Weekly-ը և The Wikizine-ը[35][36]։
HaeB-ը հրաժարակն է տվել 2011 թվականի հուլիսին՝ Վիքիմեդիա հիմնադրամում աշխատանքի անցնելուց հետո[37]։ Երեք ժամանակավոր գլխավոր խմբագիրներից հետո[38]՝ 2012 թվականի մայիսին, The ed17 մասնակիցը դարձավ The Signpost-ի ութերորդ գլխավոր խմբագիրը[39]։ The International Business Times-ը 2013 թվականի մի հոդվածում նշում է, որ The Signpost-ի հետախուզական լրագրությունը բացահայտել է Wiki-PR ընկերության և Վիքիպեդիայում հետաքրքրությունների բախման միջև կապ[40]։
The Signpost-ի 2015 թվականի՝ Եվրոպայում համայնապատկերի ազատության հեղինակային իրավունքի սահմանփակումների փոփոխության մասին հրապարակումը[42] մի քանի լեզվով հրատարակություններ օգտագործել են որպես տեղեկության աղբյուր (անգլերեն[43][44], գերմաներեն[41], իտալերեն[13], լեհերեն[14][45] և ռուսերեն[15]):
Gamaliel և Go Phightins! մասնակիցները 2015 թվականի հունվարին դարձել են The Signpost–ի գլխավոր խմբագիրներ։ The ed17–ը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում լրագիրը ընդլայնել է իր շրջանակները՝ Անգլերեն Վիքիպեդիայից բացի լուսաբանելով նաև ամբողջ Վիքիմեդիա շարժումը[12]։ 10-ամյակին նվիրված 2015 թվականի հետահայաց հրապարակման մեջ Gamaliel-ը ընդգծում է, որ լրագրի հետագա բարելավումները կախված են Վիքիպեդիայի համայնքի մասնակցությունից և համագործակցությունից, և օգտատերերին հրավիրում է խմբագիրների թիմին միանալ[46]։ Go Phightins!-ը և Gamaliel-ը, որպես գլխավոր խմբագիր, իրենց առաջին գրառման մեջ խոսում են The Signpost-ի եզակի դերի մասին, և նշում, որ կշարունակեն Վիքիմեդիա հիմնադրամից անկախ մարմին լինել[47]։
Վիքիմեդիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արննոն Գերշուրիի դեմ անվստահության քվեի մասին հրապարակման մեջ Fortune պարբերականը հիմնվում է The Signpost-ի վրա[48][49]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]The Signpost–ը անվճար[4][5] հրատարակում է Վիքիպեդիայի համայնքի, Վիքիմեդիա հիմնադրամի և Վիքիպեդիայի քույր նախագծերի վերաբերյալ նորություններ[7][8][50][51]։ Վիքիպեդիայի հանրությունը ղեկավարում է լրագիրը, որը 2016 թվականի հուլիսից հրատարակվում է երկու շաբաթը մեկ՝ խմբագիրների սակավության պատճառով[1]։ Նորությունների մասին ընթերցողները կարող են տեղեկանալ էլեկտրոնային նամակով կամ Վիքիպեդիայի իրենց մասնակցային էջում[52]։
Լրագիրը Վիքիպեդիայի խմբագիրներին տեղեկացնում է հանրագիտարանի հոդվածների բարելավմանն ուղված ընթացիկ համատեղ նախագծերի[53] և Վիքիպեդիայի վերաբերյալ վերջին գիտական հետազոտությունների մասին[10]։ The Signpost-ը նաև մանրամասնում է Անգլերեն Վիքիպեդիայի արբիտրաժային հանձնաժողովի գործողությունները[6]։
The Signpost-ի արխիվները հասանելի են հանրությանը, ինչը հեշտացնում է Վիքիպեդիայի պատմության ուսումնասիրությունը[3]։
Վերլուծություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին «Սոցիոլոգիական ֆորում» գիտական հանդեսում Պիոտր Կոնիեչնին The Signpost-ը ներկայացնում է որպես Վիքիպեդիայի համայնքի մեջ գտնվող ենթահամայնքի օրինակ[16]։ Նույն թվականին Կոնիեչնին նշում է The Signpost-ը որպես «այս կազմակերպությունների հարստության և կոմպլեքսության մաս», որտեղ անհատները կարող են կամավորությամբ աշխատել կայքի համար[17]։
Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայի և Դարթմութի քոլեջի հետազոտողները հիմնվել են Signpost–ի արխիվների վրա՝ 2001 թվականի IEEE/WIC/ACM միջազգային կոնֆերանսի ժամանակ Վիքիպեդիայի խմբագրման վերաբերյալ իրենց եզրակացությունները ներկայացնելիս[19]։ New Review of Academic Librarianship հանդեսում 2013 թվականին՝ Վիքիպեդիայի և բարձրագույն կրթության մեջ իր հռչակի վերաբերյալ հետազոտությունում Ջեմա Բեյլիսը ստուգել է Signpost–ի Թվիթթերյան լրահոսը իր հետազոտության ժամանակին արված լինելը հաստատելու համար[18]։
Ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթե դու կարծում ես, որ շարունակելու ես խմբագրել Վիքիպեդիայում... բաժանորդագրվիր... The Wikipedia Signpost-ին։
2017 թվականին The New York Times-ը The Signpost-ին անվանում է «մակետված լրագիր», Վիքիպեդիայի ռետրո ոճի առանձնահատկությամբ[20]։ 2008 թվականին իր «Վիքիպեդիա. պակասող ձեռնարկը» գրքում Ջոն Բրոուտնը խորհուրդ է տալիս The Signpost-ը Վիքիպեդիայի ձգտող խմբագիրների համար կարևոր ընթերցանություն. «Եթե դուք նախատեսում եք ցանկացած երկարությամբ շարունակել խմբագրել Վիքիպեդիայում, բոլոր միջոցներով բաժանորդագրվեք... The Wikipedia Signpost-ին»[52]։
«Fortune» ամսագիրը The Signpost-ն անվանել է «Վիքիպեդիայի իրազեկ ամսագիր»[48]։ 2016 թվականի The Register-ի հոդվածում գործադիր խմբագիր Էնդրյու Օրլովսկին The Signpost-ը նկարագրում է որպես «Վիքիպեդիայի սեփական անվախ լրաթերթ»[21]։ Ըստ «Ars Technica»-ի տեխնիկական քաղաքականության խմբագիր Ջո Մուլինի՝ 2016 թվականի փետրվարին Վիքիմեդիա Հիմնադրամի որոնողական համակարգի համար Նայթ հիմնադրամի «Գիտության շարժիչ» գրանտի մասին փաստաթղթերը արտահոսել և տպագրվել են The Signpost-ում[54]։ «Գիտելիքի շարժիչ»-ի մասին գրելիս Nonprofit Quarterly-ի գլխավոր խմբագիր Ռուֆ ՄաքՔեմբրիջը ընթերցողներին խորհուրդ է տվել կարդալ The Signpost-ի հոդվածը՝ «ավելի լավ հասկանալու համար, թե ինչ էր պլանվորվում»[22]։ Heinz Heise ամսագրում իր հոդվածում Թորսթեն Քլեյսը գրում է՝ «Երբ կապի պաշտոնական հիմքերը սպառվում են, The Signpost-ը ... անհայտ տվյալների վրա լույս է սփռում և տեղեկացված քննարկում է նախաձեռնում»[23]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Brief notes». The Signpost.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Cohen, Noam (2007 թ․ մարտի 5). «A Contributor to Wikipedia Has His Fictional Side». Նյու Յորք Թայմս. էջ C5. Վերցված է 2016 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Phoebe Ayers; Charles Matthews; Ben Yates (2008). How Wikipedia Works: And how You Can be a Part of it. No Starch Press. էջ 345. ISBN 978-1-59327-176-3. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ 4,0 4,1 Koebler, Jason (2016 թ․ փետրվարի 16). «The Secret Search Engine Tearing Wikipedia Apart». Vice. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ 5,0 5,1 Geoffroy, Romain (2014 թ․ հունվարի 16). «Une employée de Wikipédia débarquée pour avoir monnayé ses articles». Les Inrockuptibles (French). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 6,0 6,1 Oz, Ayelet (2014 թ․ սեպտեմբերի 1). «The Legal Consciousness of Wikipedia». Harvard Law School. doi:10.2139/ssrn.2572381. SSRN 2572381.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ 7,0 7,1 Paroutis, Sotirios; Heracleous, Loizos; Angwin, Duncan (2013 թ․ փետրվարի 1). Practicing Strategy: Text and Cases. SAGE Publications. էջ 237. ISBN 978-1-4462-9047-7. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ 8,0 8,1 Waters, John K. (2010). The Everything Guide to Social Media. Adams Media. էջեր 180, 270. ISBN 978-1440506314.
- ↑ 9,0 9,1 9,2 McCarthy, Caroline (2008 թ․ հուլիսի 18). «Wikimedia Foundation edits its Board of Trustees». CNET. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 Okoli, Chitu; Mehdi, Mohamad; Mesgari, Mostafa; Nielsen, Finn Årup; Lanamäki, Arto (2012 թ․ հոկտեմբերի 24). «The people's encyclopedia under the gaze of the sages: A systematic review of scholarly research on Wikipedia». doi:10.2139/ssrn.2021326. SSRN 2021326.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ 11,0 11,1 Ral315 (2008 թ․ փետրվարի 18). «From the editor: This week, I'd like to congratulate and thank Michael Snow». The Wikipedia Signpost.
{{cite news}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 12,0 12,1 The ed17 (2015 թ․ հունվարի 21). «From the editor: Introducing your new editors-in-chief». The Signpost.
{{cite news}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 13,0 13,1 13,2 «Libertà di Panorama: a rischio in Europa con una riforma del copyright». Blogo: Informazione libera e indipendente (Italian). 2015 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 14,0 14,1 14,2 «Chcesz robić zdjęcia znanych budowli Europy? Spiesz się. To mogą być ostatnie tygodnie». Gazeta Wyborcza (Polish). 2015 թ․ հունիսի 24. ISSN 0860-908X. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 15,0 15,1 15,2 «ТРЕВОГА! Свободная съемка на улицах Европы – под угрозой» (Russian). 2015 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 16,0 16,1 Konieczny, Piotr (2009 թ․ մարտ). «Governance, Organization, and Democracy on the Internet: The Iron Law and the Evolution of Wikipedia». Sociological Forum. John Wiley & Sons. 24 (1): 167. JSTOR 40210340 – via JSTOR.
{{cite journal}}
: Invalid|url-access=yes
(օգնություն) - ↑ 17,0 17,1 Konieczny, Piotr. «Wikipedia: community or social movement?» (PDF). Interface: A Journal for and about Social Movements. 1 (2): 212–232. ISSN 2009-2431. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ 18,0 18,1 Bayliss, Gemma (2013 թ․ հունվար). «Exploring the Cautionary Attitude Toward Wikipedia in Higher Education: Implications for Higher Education Institutions». New Review of Academic Librarianship. 19 (1): 39. doi:10.1080/13614533.2012.740439. ISSN 1361-4533. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին – via EBSCO Host.
- ↑ 19,0 19,1 Yan, Guanhua; Arackaparambil, Chrisil (2011). «Wiki-watchdog: Anomaly detection in Wikipedia through a distributional lens». Proceedings of the 2011 IEEE/WIC/ACM International Conferences on Web Intelligence and Intelligent Agent Technology – Volume 01. IEEE Computer Society Washington. էջեր 257–264. doi:10.1109/WI-IAT.2011.86. ISBN 978-0-7695-4513-4. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ 20,0 20,1 Dee, Jonathan (2007 թ․ հուլիսի 1). «All the News That's Fit to Print Out». The New York Times Magazine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ 21,0 21,1 Orlowski, Andrew (2016 թ․ հունվարի 12). «Wikimedia Foundation bins community-elected trustee». The Register. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ 22,0 22,1 McCambridge, Ruth (2016 թ․ փետրվարի 16). «Knight Foundation Grant Request Tears at Wikipedia's Community». Nonprofit Quarterly. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ 23,0 23,1 Kleinz, Torsten (2016 թ․ փետրվարի 27). «Kommentar: Wie geht es weiter mit der Wikimedia Foundation?». Heise Online (German). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Sanger, Larry (2001 թ․ նոյեմբերի 20). «Wikipedia:Announcements (renamed to Wikipedia:Milestones in 2011)». Wikipedia. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ Lima, Kilo (2011 թ․ հունիսի 13). «Wikipedia:Announcements moved to Wikipedia:Milestones». Wikipedia. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ Mav (2002 թ․ նոյեմբերի 14). «Wikimedia News». Meta. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ Elian (2003 թ․ դեկտեմբերի 10). «Wikipedia-Kurier – Das internationale Wiki-Nachrichtenblatt» (German). German Wikipedia. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 28,0 28,1 Snow, Michael (2005 թ․ հունվարի 10). «From the editor: Welcome to the Signpost!». The Wikipedia Signpost.
- ↑ Ral315 (2005 թ․ օգոստոսի 15). «From the editor: As Michael Snow stopped operations on the Signpost last week, I chose to step in as editor». The Wikipedia Signpost.
{{cite news}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Ral315 (2007 թ․ սեպտեմբերի 24). «From the editor: Last week, I asked readers to respond to a survey, in order to help us make the Signpost more relevant». The Wikipedia Signpost.
{{cite news}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 31,0 31,1 31,2 Ral315 (2008 թ․ հուլիսի 7). «From the editor: Transparency». The Wikipedia Signpost.
{{cite news}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 32,0 32,1 Ral315 (2008 թ․ նոյեմբերի 24). «From the editor: 200th issue». The Wikipedia Signpost.
{{cite news}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Ragesoss (2009 թ․ փետրվարի 16). «From the editor: A new leaf». The Wikipedia Signpost.
- ↑ * Ragesoss, Mono and Pretzels (2010 թ․ հունիսի 7). «From the team: Changes to the Signpost». The Wikipedia Signpost.
- ↑ Chen, Shun-Lin (2010 թ․ ապրիլի 30). «Wikipedia: A Republic of Science Democratized». Albany Law Journal of Science and Technology. 20 (2). ISSN 1059-4280. OCLC 23860428. SSRN 1826325.
- ↑ Reagle, Joseph Michael (2010). Good Faith Collaboration: The Culture of Wikipedia. History and Foundations of Information Science. MIT Press. էջեր 9, 178. ISBN 978-0262014472.
- ↑ HaeB (2011 թ․ հուլիսի 11). «From the editor: Stepping down». The Signpost.
- ↑ Jarry1250 (2011 թ․ սեպտեմբերի 19). «From the editor: Changes to The Signpost». The Signpost.
{{cite news}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ The ed17 (2012 թ․ մայիսի 21). «From the editor: New editor-in-chief». The Signpost.
{{cite news}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Halleck, Thomas (2013 թ․ նոյեմբերի 8). «Wikipedia And Paid Edits: Companies Pay Top Dollar To Firms Willing To 'Fix' Their Entries». International Business Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 3-ին.
- ↑ 41,0 41,1 Diener, Andrea (2015 թ․ հունիսի 27). «Geben Sie Panoramafreiheit, Sire!». FAZ – Frankfurter Allgemeine Zeitung (German). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Heald, J. (2015 թ․ հունիսի 17). «Three weeks to save freedom of panorama in Europe». The Signpost.
- ↑ Cheesman, Chris (2015 թ․ հունիսի 23). «Photography of public buildings under threat after European rule change, MEP warns». Amateur Photographer. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
- ↑ Taylor-Hochberg, Amelia (2015 թ․ հունիսի 22). «Photographing public art and architecture in the EU may soon cost you». Archinect. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Parlament Europejski zlikwiduje "wolność panoramy"? Fotograf będzie potrzebował zezwolenia na zdjęcie zabytku». Gazeta.pl (Polish). 2015 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Gamaliel (2015 թ․ հունվարի 21). «Anniversary: A decade of the Signpost». The Signpost.
- ↑ Go Phightins! and Gamaliel (2015 թ․ հունվարի 28). «From the editor: An editorial board that includes you». The Signpost.
- ↑ 48,0 48,1 Groden, Claire (2016 թ․ հունվարի 26). «Wikipedia Members Vote Against New Board Member». Fortune. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
- ↑ Mullin, Joe (2016 թ․ հունվարի 25). «Wikipedia editors revolt, vote 'no confidence' in newest board member». Ars Technica. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
- ↑ Jemielniak, Dariusz (2014). Common Knowledge?: An Ethnography of Wikipedia. Stanford University Press. էջ 231. ISBN 978-0804797238. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ Rosen, Rebecca (2013 թ․ փետրվարի 6). «If You Want Your Wikipedia Page to Get a TON of Traffic, Die While Performing at the Super Bowl Half-Time Show». The Atlantic. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ 52,0 52,1 52,2 Broughton, John (2008 թ․ հունվարի 25). Wikipedia: The Missing Manual: The Missing Manual. O'Reilly Media, Inc. էջ 454. ISBN 978-0-596-55377-7. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ Brooks, David (2011 թ․ հունվարի 16). «More than a dozen people help out with Telegraph's Wikipedia project». The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ Mullin, Joe (2016 թ․ փետրվարի 29). «Wikimedia Foundation director resigns after uproar over "Knowledge Engine"». Ars Technica. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Snow, Michael (2005 թ․ հունվարի 10). «From the editor: Welcome to the Signpost!». The Wikipedia Signpost. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- Ral315 (2005 թ․ օգոստոսի 15). «From the editor: As Michael Snow stopped operations on the Signpost last week, I chose to step in as editor». The Wikipedia Signpost. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - Ral315 (2007 թ․ սեպտեմբերի 24). «From the editor: Last week, I asked readers to respond to a survey, in order to help us make the Signpost more relevant». The Wikipedia Signpost. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - Ral315 (2008 թ․ փետրվարի 18). «From the editor: This week, I'd like to congratulate and thank Michael Snow». The Wikipedia Signpost. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - Ral315 (2008 թ․ փետրվարի 25). «Signpost interview: Michael Snow». The Wikipedia Signpost. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - Ral315 (2008 թ․ հուլիսի 7). «From the editor: Transparency». The Wikipedia Signpost. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - Ral315 (2008 թ․ նոյեմբերի 24). «From the editor: 200th issue». The Wikipedia Signpost. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - Ragesoss (2009 թ․ փետրվարի 16). «From the editor: A new leaf». The Wikipedia Signpost. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- Ragesoss, Mono and Pretzels (2010 թ․ հունիսի 7). «From the team: Changes to the Signpost». The Wikipedia Signpost. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- HaeB (2011 թ․ հուլիսի 11). «From the editor: Stepping down». The Signpost. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- Jarry1250 (2011 թ․ սեպտեմբերի 19). «From the editor: Changes to The Signpost». The Signpost. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - The ed17 (2012 թ․ մայիսի 21). «From the editor: New editor-in-chief». The Signpost. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - The ed17 (2015 թ․ հունվարի 21). «From the editor: Introducing your new editors-in-chief». The Signpost. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - Gamaliel (2015 թ․ հունվարի 21). «Anniversary: A decade of the Signpost». The Signpost. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- Go Phightins! and Gamaliel (2015 թ․ հունվարի 28). «From the editor: An editorial board that includes you». The Signpost. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- Wikipedia editors (2016). «About The Signpost». The Signpost. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
{{cite news}}
:|author=
has generic name (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել The Signpost կատեգորիայում։ |