«Ռիմաս Կուրտինայտիս»–ի խմբագրումների տարբերություն
չ Կատեգորիայի տեղափոխում: Կատեգորիա:ԽՍՀՄ բասկետբոլիստներ → Կատեգորիա:Խորհրդային բասկետբոլիստներ |
Replacing Flag_of_Lithuanian_SSR.svg with File:Flag_of_the_Lithuanian_Soviet_Socialist_Republic.svg (by CommonsDelinker because: File renamed: Criterion 4 (harmonizing names of file set)). |
||
Տող 11. | Տող 11. | ||
| Համար = '''№ 10''','''12''' |
| Համար = '''№ 10''','''12''' |
||
| Ազգություն = |
| Ազգություն = |
||
| Ծննդավայր = [[Պատկեր:Flag of Lithuanian |
| Ծննդավայր = [[Պատկեր:Flag of the Lithuanian Soviet Socialist Republic.svg|20px]] [[Կաունաս]], [[Լիտվայի ԽՍՀ]], [[ԽՍՀՄ]] |
||
| Ծննդյան ամսաթիվ = {{Ծննդյան ամսաթիվ և տարիք|1960|5|15}} |
| Ծննդյան ամսաթիվ = {{Ծննդյան ամսաթիվ և տարիք|1960|5|15}} |
||
| Մահացել է = |
| Մահացել է = |
12:17, 24 փետրվարի 2019-ի տարբերակ
Ռիմաս Կուրտինայտիս Rimas Kurtinaitis | ||
Համար | № 10,12 | |
---|---|---|
Ի ծնե տրված անունը | Rimas Kurtinaitis Ռիմաս Կուրտինայտիս | |
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 15, 1960 (63 տարեկան) | |
Ծննդավայր | Կաունաս, Լիտվայի ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Կարիերայի պատմություն
| ||
Որպես բասկետբոլիստ` ԲԿՄԱ Մոսկվա (1981–1983) | ||
Ռիմաս Կուրտինայտիս (լիտ.՝ Rimas Kurtinaitis, մայիսի 15, 1960, Կաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի պրոֆեսիոնալ բասկետբոլի մարզիչ, նախկին բասկետբոլիստ, ԽՍՀՄ և Լիտվայի բասկետբոլի ազգային հավաքականների անդամ։ Վերջին անգամ մարզչական գործունեությամբ է զբաղվել ռուսական «Խիմկի Մոսկվայի մարզ» ակումբում։
Կուրտինայտիսը խաղացել է հարձակվող պաշտպանի դիրքում` ունենալով 196 սմ հասակ։ Խաղացել է մի շարք այնպիսի առաջատար եվրոպական ակումբներում, ինչպիսիք են «ԲԿՄԱ»-ն, «Ռեալ Մադրիդը» և հայրենի «Ժալգիրիս Կաունասը»։
1997 թվականին Կուրտինայտիսն ընտրվում է Լիտվայի հանրապետության սպորտի նախարար։ 2003 թվականին Կուրտինայտիսի ծառայությունները ձեռք է բերում Ադրբեջանը` մարզելու իր ազգային հավաքականը։
Մարզել է մի շարք եվրոպական ակուբներ։ «Լետվուս Ռիտաս» լիտվական ակումբը նրա մարչական տարիների օրոք դառնում է Եվրագավաթի հաղթող (2009)։ Եվրագավաթի հաղթող է դառնում նաև «Խիմկին»` 2012 թվականին։
2012 թվականի հունիսի 21-ին Կուրտինայտիսն հռչակվում է Եվրագավաթի բոլոր ժամանակների լավագույն մարզիչ։
Կուրտինայտիսը որպես բասկետբոլիստ եղել է թերևս միակը, ով երբևէ հանդես չգալով NBA-ի և ոչ մի ակումբում, մասնակցել է 1989 թվականի «NBA-ի 3-միավորանոց նետումների խաղին»։ Բացի այդ եղել է առաջին եվրոպացին, ով խաղացել է Ավստրալիայի բասկետբոլի լիգայում («Թաունսվիլ Կրոկոդայլս», 1993)։
Կարիերայի ընթացքում հանդես է եկել Խորհրդային Միության և Լիտվայի բասկետբոլի ազգային հավաքականների կազմում։ Ընդ որում՝ ԽՍՀՄ-ի կազմում հաղթել է ոսկե մեդալ 1988 թ. Սեուլի օլիմպիական խաղերում, արծաթե մեդալ 1986 թ.-ի աշխարհի առաջնությունում (Իսպանիա), ոսկե և բրոնզե մեդալներ՝ համապատասխանաբար 1985 և 1989 թվականների Եվրոպայի առաջնություններում։ Իսկ արդեն Լիտվայի ազգային հավաքականի կազմում դարձել է բրոնզե մեդալակիր 1992 թ.-ի Բարսելոնայի և 1996 թ.-ի Ատլանտայի ամառային օլիմպիական խաղրում, ինչպես նաև Եվրոպայի փոխչեմպիոն 1995 թվականին։