Ռիմաս Կուրտինայտիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Ռիմաս Կուրտինայտիս
Rimas Kurtinaitis
Rimas Kurtinaitis.jpg
Համար № 10,12
Ի ծնե տրված անունը Rimas Kurtinaitis
Ռիմաս Կուրտինայտիս
Ծննդյան ամսաթիվ մայիսի 15, 1960 (59 տարեկան)
Ծննդավայր Flag of the Lithuanian Soviet Socialist Republic.svg Կաունաս, Լիտվայի ԽՍՀ, ԽՍՀՄ
Կարիերայի պատմություն
Որպես բասկետբոլիստ`

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԲԿՄԱ Մոսկվա (1981–1983)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԺալգիրիս (1983-1989,1992, 1995–1996)
ԳերմանիաՀագեն (1989–1992)
ԻսպանիաՊենյաս Հուեսկա (1992)
ԱվստրալիաԹաունսվիլ Կրոկոդայլս (1993)
ԻսպանիաՌեալ Մադրիդ ԲԱ (1993–1995)
ՖրանսիաԷլան Շալոն (1996–1997)
ԼիտվաԱյսչայ (Ատլետաս) (1997–1998)
ԼիտվաԼետվուս Ռիտաս (1998–1999)
ՈւկրաինաԲԱ Կիեվ (2001–2002)
Որպես մարզիչ`
Ադրբեջան Բաքու Գալա (2002–2006)

ՈւկրաինաՈւրալ (2006)
ԼիտվաՍակալայ (2006–2007)
ԼեհաստանՇլեսկ Վարշավա (2007-2008)
ԼեհաստանՊրոկոմ (2008, որպես օգնական մարզիչ)
ԼիտվաԼետվոս Ռիտաս (2008–2010)
ԼատվիաՎԵՖ Ռիգա (2010–2011)
ՌուսաստանԽիմկի (2011-2016)

Ռիմաս Կուրտինայտիս (լիտ.՝ Rimas Kurtinaitis, մայիսի 15, 1960(1960-05-15), Կաունաս, Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), լիտվացի պրոֆեսիոնալ բասկետբոլի մարզիչ, նախկին բասկետբոլիստ, ԽՍՀՄ և Լիտվայի բասկետբոլի ազգային հավաքականների անդամ։ Վերջին անգամ մարզչական գործունեությամբ է զբաղվել ռուսական «Խիմկի Մոսկվայի մարզ» ակումբում։

Կուրտինայտիսը խաղացել է հարձակվող պաշտպանի դիրքում` ունենալով 196 սմ հասակ։ Խաղացել է մի շարք այնպիսի առաջատար եվրոպական ակումբներում, ինչպիսիք են «ԲԿՄԱ»-ն, «Ռեալ Մադրիդը» և հայրենի «Ժալգիրիս Կաունասը»։

1997 թվականին Կուրտինայտիսն ընտրվում է Լիտվայի հանրապետության սպորտի նախարար։ 2003 թվականին Կուրտինայտիսի ծառայությունները ձեռք է բերում Ադրբեջանը` մարզելու իր ազգային հավաքականը։

Մարզել է մի շարք եվրոպական ակուբներ։ «Լետվուս Ռիտաս» լիտվական ակումբը նրա մարչական տարիների օրոք դառնում է Եվրագավաթի հաղթող (2009)։ Եվրագավաթի հաղթող է դառնում նաև «Խիմկին»` 2012 թվականին։

2012 թվականի հունիսի 21-ին Կուրտինայտիսն հռչակվում է Եվրագավաթի բոլոր ժամանակների լավագույն մարզիչ։

Կուրտինայտիսը որպես բասկետբոլիստ եղել է թերևս միակը, ով երբևէ հանդես չգալով NBA-ի և ոչ մի ակումբում, մասնակցել է 1989 թվականի «NBA-ի 3-միավորանոց նետումների խաղին»։ Բացի այդ եղել է առաջին եվրոպացին, ով խաղացել է Ավստրալիայի բասկետբոլի լիգայում («Թաունսվիլ Կրոկոդայլս», 1993)։

Կարիերայի ընթացքում հանդես է եկել Խորհրդային Միության և Լիտվայի բասկետբոլի ազգային հավաքականների կազմում։ Ընդ որում՝ ԽՍՀՄ-ի կազմում հաղթել է ոսկե մեդալ 1988 թ. Սեուլի օլիմպիական խաղերում, արծաթե մեդալ 1986 թ.-ի աշխարհի առաջնությունում (Իսպանիա), ոսկե և բրոնզե մեդալներ՝ համապատասխանաբար 1985 և 1989 թվականների Եվրոպայի առաջնություններում։ Իսկ արդեն Լիտվայի ազգային հավաքականի կազմում դարձել է բրոնզե մեդալակիր 1992 թ.-ի Բարսելոնայի և 1996 թ.-ի Ատլանտայի ամառային օլիմպիական խաղրում, ինչպես նաև Եվրոպայի փոխչեմպիոն 1995 թվականին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]