«Հրազդանի ձորի բացօթյա մարզահրապարակ»–ի խմբագրումների տարբերություն
Տող 71. | Տող 71. | ||
* [[Առողջ ապրելակերպ]] |
* [[Առողջ ապրելակերպ]] |
||
* [[Հրազդան գետ]] |
* [[Հրազդան գետ]] |
||
== Ծանոթագրություններ == |
|||
{{ծանցանկ}} |
|||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
20:05, 26 հունվարի 2019-ի տարբերակ
Տեսակ | Բացօդյա մարզասրահ |
---|---|
Մարզաձև | Մարզասրահը հնարավորություն է տալիս զբաղվել բազմատեսակ մարզաձևերով (այդ թվում՝ բոդիբիլդինգ, ծանրամարտ, ըմբշամարտ, բռնցքամարտ, վազք, լող, կարատե, աթլետիկա մարզական քայլք, բադմինտոն, յոգա, լեռնագնացություն, ժայռամագլցում և այլն), ինչպես նաև առողջ ապրելակերպով |
Նախկին անվանումներ | Չռիկ, «Բիձու գյոլ» |
Տեղագրություն | Երևան, Կենտրոն վարչական շրջան |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 1923 թվական |
Անվանված է | Հրազդան գետի և համանուն ձորի անունով |
Open air gym of Hrazdan gorge Վիքիպահեստում |
Հրազդանի ձորի բացօդյա մարզասրահ (այլ անվանումներ՝ «Չռիկ», նախկինում նաև «Բիձու գյոլ»), բացօդյա մարզական, առողջ ապրելակերպի, ժամանցային հանրային բաց կենտրոն, բնության հուշարձան Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Կենտրոն վարչական շրջանի հյուսիս-արևմուտքում՝ Հրազդան գետի աջ և ձախ ափերին[1]:
Կառուցվածք
Բացօդյա մարզասրահն իրենից ներկայացնում է բնության և մարդու ձեռքով կառուցված ու կահավորված հարթակների ու դրանց հարակից տարածքների համախումբ[1]:
Մարզասրահ
Հրազդանի ձորի բացօդյա մարզասրահի մարզասարքերի հարթակը տեղակայված է Հրազդան գետի աջ ափին՝ ճանապարհի աջ կողմում: Այն կահավորվել է դեռևս 1990-ական թվականներից: Իր ներկա տեսքը ստացել է վերջին տարիներին, երբ մարզվողների կողմից տեղադրվել են առավել մասնագիտական սարքավորումներ և վարժանքի հարմարանքներ: Մարզասրահում առկա են տարբեր տեսակի ծանրաձողեր, ծանրաքարեր, զուգափայտեր, ձեռքերի ու ոտքերի, ինչպես նաև փորի մկանների զարգացման համար նախատեսված այլ սարքավորումներ:
2013 թվականի մարտին Երևանի քաղաքապետարանի կողմից մարզահրապարակի վերջնամասում տեղադրվել են մանկական վարժասարքեր:
Լողավազան և ստորգետնյա աղբյուր
Հրազդանի ձորի բացօդյա մարզասրահի կարևորագույն հատվածներից մեկն է հանդիսանում ստորգետնյա աղբյուրներից սնվող և հատուկ խողովակներով դուրս ժայթքող աղբյուրը, որին հաճախ անվանում են Չռիկ: Ավանդազրույցների համաձայն այն կառուցվել է 1923 թվականին և հետագայում վերակառուցվել: Աղբյուրի հիման վրա 1990-ականներից սկսած ձևավորվել է հանրային առողջ ապրելակերպի կենտրոնը: Աղբյուրի ջուրը բավականին սառն է և խմելու՝ չնայած իր բաղադրությամբ տարբերվում է խմելու ջրի համար սահմանված նորմատիվների/ց[1]:
2000-ական թվականների երկրորդ տասնամյակի սկզբում ստորգետնյա աղբյուրի մոտ առողջ ապրելակերպով զբաղվող այցելուների կողմից Հրազդան գետի ափին կառուցվել է լողավազան, որը սնվում է աղբյուրի ջրով[1]:
Պատկերասրահ
Բազօդյա մարզասրահի մարզասարքերը
Հայտնի մարզիկները բացօդյա մարզասրահում
-
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արտակ Մալումյանը մարզվելիս (ձախից)
Լողավազանն ու ստորգետնյա աղբյուրը
-
Հրազդանի ձորի բացօդյա մարզասրահի ստորգետնյա աղբյուրն ու լողավազանը աշնանը (26.10.2018թ.)
-
Հրազդանի ձորի բացօդյա մարզասրահի ստորգետնյա աղբյուրն ու լողավազանը ձմռանը (14.01.2019թ.)
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հրազդանի ձորի բացօթյա մարզահրապարակ կատեգորիայում։ |