«Աբրահամ Լինքոլնի սպանություն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Ահաբեկչական գործողություն}} |
{{Տեղեկաքարտ Ահաբեկչական գործողություն}} |
||
'''ԱՄՆ-ի տասնվեցերորդ նախագահ Աբրահամ Լինքոլնի սպանությունը''' տեղի է ունեցել [[1865]] թվականի [[ապրիլի 14]]-ին, |
'''ԱՄՆ-ի տասնվեցերորդ նախագահ Աբրահամ Լինքոլնի սպանությունը''' տեղի է ունեցել [[1865]] թվականի [[ապրիլի 14]]-ին, [[Վաշինգտոն]]<nowiki/>ում, «Մեր ամերիկացի զարմիկը» ներկայացման ժամանակ (Ֆորդի թատրոնում): Լինքոլնը մահացու վիրավորվել է հարավցիների կողմնակից, դերասան [[Ջոն Ուիլքս Բութ]]ի կողմից հրազենից գլխին արձակած կրակոցից: |
||
== Նախապատմություն == |
== Նախապատմություն == |
||
Տող 13. | Տող 13. | ||
== Հետևանքները == |
== Հետևանքները == |
||
Միլիոնավոր ամերիկացիներ, սպիտակներ և սևեր, եկել էին վերջին պարտքը տալու իրենց նախագահին [[Վաշինգտոն ԿՇ|Վաշինգտոն]]ից [[Սփրինգֆիլդ (Իլինոյս)|Սփրինգֆիլդ]] երկուս ու կես շաբաթ գնացող սգո գնացքի ուղևորության ժամանակ: Գնացքը երկու դագաղ էր տանում՝ մեծ դագաղում Աբրահամ Լինքոլնի մարմինն էր, փոքրում՝ նրա որդու՝ Ուիլյամի մարմինը, ով մահացել էր դրանից երեք տարի առաջ, Լինքոլնի պաշտոնավարման ժամանակ<ref>{{Cite web|url=http://www.findagrave.com/cgi-bin/fg.cgi?page=gr&GRid=9126|title=William Wallace “Willie” Lincoln (1850-1862) -...|website=www.findagrave.com|accessdate=2018-04-24}}</ref>: Աբրահամը և Ուիլյամը հուղարկավորվեցին Սփրինգֆիլդում, Օուկ-Ռիջ գերեզմանատանը: Լինքոլնի ողբերգական մահը նպաստեց նրա անվան շուրջ իր կյանքը հանուն երկրի վերամիավորման և սևամորթ ստրուկների ազատագրման համար նվիրաբերած նահատակի լուսապսակի ձևավորմանը: Լինքոլնի մահով ԱՄՆ-ի սևամորթ բնակչությունը երկար տարիներ կորցրեց ազատության իրավունքը, որը պրոպագանդում էր Լինքոլնը և ուզում էր այն իրականացնել ամբողջ երկրով մեկ: |
Միլիոնավոր ամերիկացիներ, սպիտակներ և սևեր, եկել էին վերջին պարտքը տալու իրենց նախագահին [[Վաշինգտոն ԿՇ|Վաշինգտոն]]ից [[Սփրինգֆիլդ (Իլինոյս)|Սփրինգֆիլդ]] երկուս ու կես շաբաթ գնացող սգո գնացքի ուղևորության ժամանակ: Գնացքը երկու դագաղ էր տանում՝ մեծ դագաղում Աբրահամ Լինքոլնի մարմինն էր, փոքրում՝ նրա որդու՝ Ուիլյամի մարմինը, ով մահացել էր դրանից երեք տարի առաջ, Լինքոլնի պաշտոնավարման ժամանակ<ref>{{Cite web|url=http://www.findagrave.com/cgi-bin/fg.cgi?page=gr&GRid=9126|title=William Wallace “Willie” Lincoln (1850-1862) -...|website=www.findagrave.com|accessdate=2018-04-24}}</ref>: Աբրահամը և Ուիլյամը հուղարկավորվեցին Սփրինգֆիլդում, Օուկ-Ռիջ գերեզմանատանը: Լինքոլնի ողբերգական մահը նպաստեց նրա անվան շուրջ իր կյանքը հանուն երկրի վերամիավորման և սևամորթ ստրուկների ազատագրման համար նվիրաբերած նահատակի լուսապսակի ձևավորմանը: Լինքոլնի մահով [[ԱՄՆ]]-ի սևամորթ բնակչությունը երկար տարիներ կորցրեց ազատության իրավունքը, որը պրոպագանդում էր Լինքոլնը և ուզում էր այն իրականացնել ամբողջ երկրով մեկ: |
||
== Մշակույթում == |
== Մշակույթում == |
18:45, 8 Հուլիսի 2018-ի տարբերակ
Աբրահամ Լինքոլնի սպանություն | |
---|---|
Տեսակ | քաղաքական սպանություն և քաղաքական սպանություն |
Երկիր | ԱՄՆ |
Գրոհի վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան |
Տեղադրանք | Ֆորդի թատրոն |
Գրոհի նպատակ | Աբրահամ Լինքոլն |
Տարեթիվ | ապրիլի 15, 1865 |
Զենք | Դերինջեր և Դաշույն |
Զոհվածներ | 1 մարդ |
Վիրավորներ | 4 |
Assassination of Abraham Lincoln Վիքիպահեստում |
ԱՄՆ-ի տասնվեցերորդ նախագահ Աբրահամ Լինքոլնի սպանությունը տեղի է ունեցել 1865 թվականի ապրիլի 14-ին, Վաշինգտոնում, «Մեր ամերիկացի զարմիկը» ներկայացման ժամանակ (Ֆորդի թատրոնում): Լինքոլնը մահացու վիրավորվել է հարավցիների կողմնակից, դերասան Ջոն Ուիլքս Բութի կողմից հրազենից գլխին արձակած կրակոցից:
Նախապատմություն
Հյուսիսի և Հարավի պատերազմի ժամանակ Ջոն Բութը դարձավ Կոնֆեդերացիայի գաղտնի գործակալ, որին նա տրամադրում էր մաքսանենգային դեղամիջոցներ: Նա մասնակցել է հակակառավարական դավադրությանը, որի մասնակիցները նախապես մտածել էին առևանգել նախագահ Աբրահամ Լինքոլնին, ապա՝ պատերազմի ավարատին մոտ՝ ծրագրեցին սպանել նրան և ԱՄՆ-ի կառավարության հիմնական անդամներին: Ամերիկայի Համադաշնային նահանգների կապիտուլյացիայից հետո, 1865 թվականի ապրիլի 9-ին երկիրը ստիպված էր անցկացնել Հարավի Վերակառուցում և սկսել սևամորթերի՝ ամերիկյան հասարակության ինտեգրման պրոցեսը:
Սպանություն
Պատերազմի ավարտից հինգ օր անց, Ավագ Ուրբաթի օրը՝ 1865 թվականի ապրիլի 14-ին «Մեր ամերիկացի զարմիկը» ներկայացման ժամանակ (Ֆորդի թատրոնում) հարավցիների կողմնակից, դերասան Ջոն Ուիլքս Բութը սողոսկեց նախագահական օթյակ և կրակեց Լինքոլնի գլխին: Բութը զբաղված չէր այդ օրվա ներկայացման մեջ, և, առհասարակ, մինչ այդ օրը Ֆորդի թատրոնում խաղացել էր ընդամենը երկու անգամ, սակայն հաճախ էր լինում իր դերասան-ընկերների մոտ և հիանալի գիտեր ինչպես շինությունը, այնպես էլ թատրոնի խաղացանկը: Կատակերգության ամենազվարճալի տեսարանի ժամանակ նա մտավ նախագահի օթյակը և ռեպլիկներից մեկից հետո կրակեց նրա վրա այն հաշվարկով, որ կրակոցի ձայնը խլացվի ծիծաղի պոռթկումով: Ընդունված է համարել, որ Բութը այդ ժամանակ գոչել է՝ լատին․՝ Sic semper tyrannis! («Այսպիսին է բռնակալների ճակատագիրը», հարավի նահանգներից մեկի՝ Վիրջինիայի կարգախոսն է): Առաջ եկած խառնաշփոթության մեջ Բութին հաջողվեց թաքնվել: Այդ ընթացքում մահացու վիրավորված Լինքոլնին թատրոնից տեղափոխեցին տուն, որը գտնվում էր հանդիպակաց: Հաջորդ օրվա առավոտյան, 1865 թվականի ապրիլի 15-ի Աբրահամ Լինքոլնը վախճանվեց:
1865 թվականի ապրիլի 26-ին Բութը ոստիկանության կողմից հայտնաբերվեց Վիրջինիա նահանգում, ամբարում: Ամբարը այրեցին, Բութը, զինված ատրճանակով, դուրս եկավ. այդ պահին նրան պարանոցից մահացու վնասվածք հասցրեց Բոստոն Կորբետտը: Ջոն Բութի արտասանած վերջին բառերն էին՝ «Ասացեք մայրիկիս, որ ես մահացա՝ պայքարելով իմ երկրի համար»:
Հետևանքները
Միլիոնավոր ամերիկացիներ, սպիտակներ և սևեր, եկել էին վերջին պարտքը տալու իրենց նախագահին Վաշինգտոնից Սփրինգֆիլդ երկուս ու կես շաբաթ գնացող սգո գնացքի ուղևորության ժամանակ: Գնացքը երկու դագաղ էր տանում՝ մեծ դագաղում Աբրահամ Լինքոլնի մարմինն էր, փոքրում՝ նրա որդու՝ Ուիլյամի մարմինը, ով մահացել էր դրանից երեք տարի առաջ, Լինքոլնի պաշտոնավարման ժամանակ[1]: Աբրահամը և Ուիլյամը հուղարկավորվեցին Սփրինգֆիլդում, Օուկ-Ռիջ գերեզմանատանը: Լինքոլնի ողբերգական մահը նպաստեց նրա անվան շուրջ իր կյանքը հանուն երկրի վերամիավորման և սևամորթ ստրուկների ազատագրման համար նվիրաբերած նահատակի լուսապսակի ձևավորմանը: Լինքոլնի մահով ԱՄՆ-ի սևամորթ բնակչությունը երկար տարիներ կորցրեց ազատության իրավունքը, որը պրոպագանդում էր Լինքոլնը և ուզում էր այն իրականացնել ամբողջ երկրով մեկ:
Մշակույթում
Լինքոլնի սպանությունը, որպես իրադարձություն, որը մեծ պատմական նշանակություն ունի, հաճախ է հիշատակվել գրականության, կինոյի, երաժշտության և ներկայացումների մեջ:
Կինոյում և հեռուստասերիալներում
- Դեյվիդ Գրիֆիթի «Ազգի ծնունդը» (1915),
- Ջոն Ֆորդի «Շնաձկների կղզու բանտարյալը», (1936)
- Ջեյմս Կոնուեյի «Դավադրություն ընդդեմ Լինքոլնի» (1977),
- Հարոլդ Ռամիսի «Ցանկություններով կուրացածը» (2000),
- Ջոն Տարտելթաուբի «Ազգի գանձերը. գաղտնիքների գիրքը» (2007),
- Ռոբերտ Ռեդֆորդի «Դավադրուհին» (2010),
- Սթիվեն Սփիլբերգի «Լինքոլն» (2012),
- Մատնիչը (2012—2013), սեզոն 2, 12-րդ և 13-րդ սերիաներ
- Ադրիան Մոուտ «Լինքոլնի սպանությունը» (2013),
- Ժամանակից դուրս (2016), սեզոն 1, 2-րդ սերիա
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ «William Wallace "Willie" Lincoln (1850-1862) -...». www.findagrave.com. Վերցված է 2018-04-24-ին.
Հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբրահամ Լինքոլնի սպանություն» հոդվածին։ |
|