Աբրահամ Լինքոլնի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբրահամ Լինքոլնի սպանություն
Assassination of President Lincoln (color) - Currier and Ives - Original.jpg
Տեսակքաղաքական սպանություն և Քաղաքական սպանություն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Գրոհի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան
ՏեղադրանքFord's Theatre?
Գրոհի նպատակԱբրահամ Լինքոլն
Տարեթիվապրիլի 15, 1865
ԶենքDerringer? և Դաշույն
Զոհվածներ1
Վիրավորներ4
Assassination of Abraham Lincoln Վիքիպահեստում

ԱՄՆ-ի տասնվեցերորդ նախագահ Աբրահամ Լինքոլնի սպանությունը տեղի է ունեցել 1865 թվականի ապրիլի 14-ին, Վաշինգտոնում, «Մեր ամերիկացի զարմիկը» ներկայացման ժամանակ (Ֆորդի թատրոնում)։ Լինքոլնը մահացու վիրավորվել է հարավցիների կողմնակից, դերասան Ջոն Ուիլքս Բութի կողմից հրազենից գլխին արձակած կրակոցից։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամ Լինքոլնի կենդանության օրոք վերջին լուսանկարը՝ արված 1865 թվականի ապրիլի 10-ին, սպանությունից հինգ օր առաջ

Հյուսիսի և Հարավի պատերազմի ժամանակ Ջոն Բութը դարձավ Կոնֆեդերացիայի գաղտնի գործակալ, որին նա տրամադրում էր մաքսանենգային դեղամիջոցներ։ Նա մասնակցել է հակակառավարական դավադրությանը, որի մասնակիցները նախապես մտածել էին առևանգել նախագահ Աբրահամ Լինքոլնին, ապա՝ պատերազմի ավարատին մոտ՝ ծրագրեցին սպանել նրան և ԱՄՆ-ի կառավարության հիմնական անդամներին։ Ամերիկայի Համադաշնային նահանգների կապիտուլյացիայից հետո, 1865 թվականի ապրիլի 9-ին երկիրը ստիպված էր անցկացնել Հարավի Վերակառուցում և սկսել սևամորթերի՝ ամերիկյան հասարակության ինտեգրման պրոցեսը։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ավարտից հինգ օր անց, Ավագ Ուրբաթի օրը՝ 1865 թվականի ապրիլի 14-ին «Մեր ամերիկացի զարմիկը» ներկայացման ժամանակ (Ֆորդի թատրոնում) հարավցիների կողմնակից, դերասան Ջոն Ուիլքս Բութը սողոսկեց նախագահական օթյակ և կրակեց Լինքոլնի գլխին։ Բութը զբաղված չէր այդ օրվա ներկայացման մեջ, և, առհասարակ, մինչ այդ օրը Ֆորդի թատրոնում խաղացել էր ընդամենը երկու անգամ, սակայն հաճախ էր լինում իր դերասան-ընկերների մոտ և հիանալի գիտեր ինչպես շինությունը, այնպես էլ թատրոնի խաղացանկը։ Կատակերգության ամենազվարճալի տեսարանի ժամանակ նա մտավ նախագահի օթյակը և ռեպլիկներից մեկից հետո կրակեց նրա վրա այն հաշվարկով, որ կրակոցի ձայնը խլացվի ծիծաղի պոռթկումով։ Ընդունված է համարել, որ Բութը այդ ժամանակ գոչել է՝ լատ.՝ Sic semper tyrannis! («Այսպիսին է բռնակալների ճակատագիրը», հարավի նահանգներից մեկի՝ Վիրջինիայի կարգախոսն է)։ Առաջ եկած խառնաշփոթության մեջ Բութին հաջողվեց թաքնվել։ Այդ ընթացքում մահացու վիրավորված Լինքոլնին թատրոնից տեղափոխեցին տուն, որը գտնվում էր հանդիպակաց։ Հաջորդ օրվա առավոտյան, 1865 թվականի ապրիլի 15-ի Աբրահամ Լինքոլնը վախճանվեց։

1865 թվականի ապրիլի 26-ին Բութը ոստիկանության կողմից հայտնաբերվեց Վիրջինիա նահանգում, ամբարում։ Ամբարը այրեցին, Բութը, զինված ատրճանակով, դուրս եկավ. այդ պահին նրան պարանոցից մահացու վնասվածք հասցրեց Բոստոն Կորբետտը։ Ջոն Բութի արտասանած վերջին բառերն էին՝ «Ասացեք մայրիկիս, որ ես մահացա՝ պայքարելով իմ երկրի համար»։

Հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլիոնավոր ամերիկացիներ, սպիտակներ և սևեր, եկել էին վերջին պարտքը տալու իրենց նախագահին Վաշինգտոնից Սփրինգֆիլդ երկուս ու կես շաբաթ գնացող սգո գնացքի ուղևորության ժամանակ։ Գնացքը երկու դագաղ էր տանում՝ մեծ դագաղում Աբրահամ Լինքոլնի մարմինն էր, փոքրում՝ նրա որդու՝ Ուիլյամի մարմինը, ով մահացել էր դրանից երեք տարի առաջ, Լինքոլնի պաշտոնավարման ժամանակ[1]։ Աբրահամը և Ուիլյամը հուղարկավորվեցին Սփրինգֆիլդում, Օուկ-Ռիջ գերեզմանատանը։ Լինքոլնի ողբերգական մահը նպաստեց նրա անվան շուրջ իր կյանքը հանուն երկրի վերամիավորման և սևամորթ ստրուկների ազատագրման համար նվիրաբերած նահատակի լուսապսակի ձևավորմանը։ Լինքոլնի մահով ԱՄՆ-ի սևամորթ բնակչությունը երկար տարիներ կորցրեց ազատության իրավունքը, որը պրոպագանդում էր Լինքոլնը և ուզում էր այն իրականացնել ամբողջ երկրով մեկ։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինքոլնի սպանությունը, որպես իրադարձություն, որը մեծ պատմական նշանակություն ունի, հաճախ է հիշատակվել գրականության, կինոյի, երաժշտության և ներկայացումների մեջ։

Կինոյում և հեռուստասերիալներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «William Wallace “Willie” Lincoln (1850-1862) -...»։ www.findagrave.com։ Վերցված է 2018-04-24 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]