«Դավիթ Բաղիշեցի»–ի խմբագրումների տարբերություն
չ փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ |
հեռացվել է Կատեգորիա:Հայեր, ավելացվեց Կատեգորիա:Հայ պատմիչներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 4. | Տող 4. | ||
{{ՀՍՀ}} |
{{ՀՍՀ}} |
||
[[Կատեգորիա: |
[[Կատեգորիա:Հայ պատմիչներ]] |
||
14:28, 8 Նոյեմբերի 2017-ի տարբերակ
Դավիթ Բաղիշեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ Բաղեշ |
Մահացել է | դեկտեմբերի 29, 1673 Բաղեշ |
Մասնագիտություն | գիտնական |
Գործունեության ոլորտ | պատմություն |
Դավիթ Բաղիշեցի, ժամանակագիր, ծնվել է Բաղեշում (ծննդյան թվականը անհայտ է), 29.12.1673 թ.։ Աշակերտել է Բաղեշի հոգևոր առաջնորդ Մեսրոպ վարդապետին։ Նա 1641-ին ձեռնադրվել է քահանա, 1647-ին՝ վարդապետ, 1651-ին դարձել է Բաղեշի վանքի խնդրակատար, իսկ կյանքի վերջին տարիներին եղել է Առաքելոց վանքի վանահայր։ Ընդօրինակել է տվել մի շարք ձեռագրեր։ Հիմնական աշխատությունը Ժամանակագրությունն է։ Բաղկացած է երկու մասից։ Առաջինն ընդգրկում է հայոց պատմությունը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև հեղինակի ապրած ժամանակը՝ 1662 թ.։ Երկրորդ մասը ընդհանուր պատմությունն է, որն սկսվում է Աստվածաշնչով և ավանդական զրույցներով ու ավարտվում է թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավման(1453) փաստով։ Ժամանակագրության հիմնական մասը քաղված է տարբեր հեղինակների աշխատություններից(Աստվածաշունչ, Հոմերոս, Եվսեբիոս Կեսարացի, Մովսես Խորենացի, Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ և այլն։ Արժեքավոր տեղեկություններ կան Բաղեշում կատարված դեպքերի վերաբերյալ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |