«Վահան Դաքեսյան»–ի խմբագրումների տարբերություն
չաշխատող հղումի հեռացում |
ավելացվեց Կատեգորիա:Հունաստանից Հայաստան արտագաղթածներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 17. | Տող 17. | ||
[[Կատեգորիա:Հայ խմբագիրներ]] |
[[Կատեգորիա:Հայ խմբագիրներ]] |
||
[[Կատեգորիա:ԽՍՀՄ գրողների միության անդամներ]] |
[[Կատեգորիա:ԽՍՀՄ գրողների միության անդամներ]] |
||
[[Կատեգորիա:Հունաստանից Հայաստան արտագաղթածներ]] |
12:37, 11 Օգոստոսի 2017-ի տարբերակ
Վահան Դաքեսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1905 |
Ծննդավայր | Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 10, 1982 (77 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գրական անուն | Մրջյուն, Վ. Սիհուն և Ս. Հրայր |
Մասնագիտություն | խմբագիր, արձակագիր և բանաստեղծ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Վերածնունդ, Երևան և «Հայաստան» հրատարակչություն |
Վահան Դաքեսյան Վիքիդարանում |
Վահան Դաքեսյան (1905, մայիսի 7 - 1982, դեկտեմբերի 10), հայ բանաստեղծ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1957-ից։ Կրել է Մրջյուն, Վ. Սիհուն, Ս. Հրայր կեղծանունները։
Ծնվել է Հայկական Կիլիկիայի Ադանա քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի Աբգարյան երկրորդական վարժարանում։ 1921-ին արտագաղթել է Հունաստան, որտեղ հետևել է հայոց լեզվի և գրականության դասընթացներին։ 1936-37-ին եղել է «Նաիրի» ամսագրի (Աթենք) խմբագիրը, 1937-39-ին՝ «Վերածնունդ» թերթի (Աթենք) պատասխանատու քարտուղարը, 1944-ին՝ «Երևան» երկօրյա թերթի (Աթենք), իսկ 1945-46-ին՝ «Նոր կյանք» օրաթերթի (Աթենք) խմբագիրը։ Մասնակցել է «Երևան» առաջադիմական ու «Կայծ» երիտասարդական և հունահայ ժողովրդական միությունների ստեղծմանը։
1946-ին ներգաղթել է Հայաստան։ 1946-71-ին աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում որպես ավագ խմբագիր և գեղարվեստական գրականության խմբագրության վարիչի տեղակալ։ Մահացել է Երևանում։[1]
Ծանոթագրություններ
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 151.
- Մայիսի 7 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Ադանա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 10 մահեր
- 1982 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Հայ խմբագիրներ
- Հունաստանից Հայաստան արտագաղթածներ