Վերածնունդ (թերթ, Աթենք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերածնունդ (այլ կիրառումներ)

«Վերածնունդ». հասարակական, քաղաքական, գրական երկօրյա թերթ (1939 թվականի վերջից՝ օրաթերթ)։ Լույս է տեսել 1937 թվականին, Աթենքում։ Խմբագիրներ՝ Ա․ Կեոքճյան, Մ․ Դարբինյան։ Լուսաբանել է հունա-հայ գաղութի ազգային, կրթական, մշակութային, եկեղեցական կյանքը, ՀՕԿ-երի, հայրենակցական միությունների գործունեությունը։ «Լուրեր Հայաստանեն», «Հայաստան» բաժինները ներկայացրել են Խորհրդային Հայաստանի մշակութային և տնտեսական անցուդարձը։

Անդրադարձել է Եվրոպայի քաղաքական կացությանը, գերմանա-իտալական ֆաշիզմի քաղաքականությանը։ Գրական բաժնում տեղ են գտել սփյուռքի հայ սովետական գրողների ստեղծագործություններ, գրախոսականներ, թարգմանություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 390