Վահան Դաքեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Վահան Դաքեսյան
Ծնվել է մայիսի 7, 1905({{padleft:1905|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:7|2|0}})
Ծննդավայր Ադանա
Վախճանվել է դեկտեմբերի 10, 1982({{padleft:1982|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:10|2|0}}) (77 տարեկանում)
Վախճանի վայր Երևան
Գրական անուն Մրջյուն, Վ. Սիհուն և Ս. Հրայր
Մասնագիտություն խմբագիր, արձակագիր և բանաստեղծ
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն
Աշխատավայր Վերածնունդ, Երևան և «Հայաստան» հրատարակչություն

Վահան Դաքեսյան (1905, մայիսի 7 - 1982, դեկտեմբերի 10), հայ բանաստեղծ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1957-ից։ Կրել է Մրջյուն, Վ. Սիհուն, Ս. Հրայր կեղծանունները։

Ծնվել է Հայկական Կիլիկիայի Ադանա քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի Աբգարյան երկրորդական վարժարանում։ 1921-ին արտագաղթել է Հունաստան, որտեղ հետևել է հայոց լեզվի և գրականության դասընթացներին։ 1936-37-ին եղել է «Նաիրի» ամսագրի (Աթենք) խմբագիրը, 1937-39-ին՝ «Վերածնունդ» թերթի (Աթենք) պատասխանատու քարտուղարը, 1944-ին՝ «Երևան» երկօրյա թերթի (Աթենք), իսկ 1945-46-ին՝ «Նոր կյանք» օրաթերթի (Աթենք) խմբագիրը։ Մասնակցել է «Երևան» առաջադիմական ու «Կայծ» երիտասարդական և հունահայ ժողովրդական միությունների ստեղծմանը։

1946-ին ներգաղթել է Հայաստան։ 1946-71-ին աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում որպես ավագ խմբագիր և գեղարվեստական գրականության խմբագրության վարիչի տեղակալ։ Մահացել է Երևանում։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 151. 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]