«Էրոտոմանիա (հիվանդություն)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «250px|մինի|Էրոտոմանիայով տառապող կին '''Էրոտոմանիա''',...»:
 
Տող 12. Տող 12.
== Հայտնի դեպքեր ==
== Հայտնի դեպքեր ==


Էրոտոմանիան հայտնի է նաև Կլերամբոլի սինդրոմ անունով: Վերջինս սիրահարվել էր [[Մեծ Բրիտանիա]]յի և [[Իռլանդիա]]յի միապետ [[Ջորջ V]]-ին<ref name="history">http://www.history.com/news/when-royal-watching-becomes-royal-stalking</ref> և ժամերով կանգնում էր [[Բուքինգհեմյան պալատ]]ի բակում` մտածելով, որ թագավորը, վարագույրները շարժելով, հաղորդակցվում է իր հետ<ref name="history"/><ref name="telegraph">http://www.telegraph.co.uk/news/uknews/theroyalfamily/8802614/Royal-family-obsessives-body-lay-near-Buckingham-Palace-for-years.html</ref>: Մեկ այլ ասպիսի դեպք գրանցվել է 2011 թվականին: Մի անտուն ամերկացի 15 տարի շարունակ տարօրինակ և անպարկեշտ փաթեթներ էր ուղարկում [[Եղիսաբեթ II]] թագուհուն<ref name="telegraph"/>:
Էրոտոմանիան հայտնի է նաև Կլերամբոլի սինդրոմ անունով: Վերջինս սիրահարվել էր [[Մեծ Բրիտանիա]]յի և [[Իռլանդիա]]յի միապետ [[Ջորջ V]]-ին<ref name="history">http://www.history.com/news/when-royal-watching-becomes-royal-stalking</ref> և ժամերով կանգնում էր [[Բուքինգհեմյան պալատ]]ի բակում` մտածելով, որ թագավորը, վարագույրները շարժելով, հաղորդակցվում է իր հետ<ref name="history"/><ref name="telegraph">http://www.telegraph.co.uk/news/uknews/theroyalfamily/8802614/Royal-family-obsessives-body-lay-near-Buckingham-Palace-for-years.html</ref>: Մեկ այլ այսպիսի դեպք գրանցվել է 2011 թվականին: Մի անտուն ամերիկացի 15 տարի շարունակ տարօրինակ և անպարկեշտ փաթեթներ էր ուղարկում [[Եղիսաբեթ II]] թագուհուն<ref name="telegraph"/>:


1981 թվականի մարտի 30-ին [[Վաշինգտոն ԿՇ|Վաշինգտոնի]] [[Հիլթոն հյուրանոց]]ից դուրս գալիս [[ԱՄՆ]] նախագահ [[Ռոնալդ Ռեյգան]]ի դեմ զինված հարձակում է տեղի ունենում: Կրակողը [[Ջոն Հինկլի կրտսեր]]ն էր, ով տառապում էր էրոտոմանիայով և այդպիսի զգացմունքներ ուներ ամերիկացի դերասանուհի [[Ջուդի Ֆոսթեր]]ի նկատմամբ: Ջոնը նշել է, որ այդ քայլին գնացել է Ջուդիի ուշադրությունը գրավելու համար<ref name="history"/>:
1981 թվականի մարտի 30-ին [[Վաշինգտոն ԿՇ|Վաշինգտոնի]] [[Հիլթոն հյուրանոց]]ից դուրս գալիս [[ԱՄՆ]] նախագահ [[Ռոնալդ Ռեյգան]]ի դեմ զինված հարձակում է տեղի ունենում: Կրակողը [[Ջոն Հինկլի կրտսեր]]ն էր, ով տառապում էր էրոտոմանիայով և այդպիսի զգացմունքներ ուներ ամերիկացի դերասանուհի [[Ջուդի Ֆոսթեր]]ի նկատմամբ: Ջոնը նշել է, որ այդ քայլին գնացել է Ջուդիի ուշադրությունը գրավելու համար<ref name="history"/>:

17:28, 2 Ապրիլի 2017-ի տարբերակ

Էրոտոմանիայով տառապող կին

Էրոտոմանիա, հոգեբանական խանգարում, որի ժամանակ հիվանդին թվում է, թե ինչ-որ մեկն իրեն սիրահարվել է: Հիմնականում նրանք ընտրում են այնպիսի մարդկանց, ովքեր առավել բարձր հասարակական դիրք ունեն կամ հայտնի անձնավորություն են: Էրոտոմանիան բնորոշ է հատկապես շիզոֆրենիայով և փսիխոզով տառապող մարդկանց: Այսպիսի խանգարման ժամանակ հիվանդը հավատացած է, որ իր գաղտնի երկրպագուն տարբեր ժեստերի, հայացքների և անգամ հեռազգացության միջոցով փորձում է իր սերը խոստովանել[1]: Անգամ երբ տվյալ անձը հերքում է, թե սիրում է հիվանդին, վերջինս միևնույն է չի հավատում և կարծում է, որ դա ուղղակի իրենց հարաբերությունները գաղտնի պահելու համար է արվում[2]:

Ախտանիշներ

Էրոտոմանիայի հիմնական ախտանիշն այն է, որ հիվանդը միանգամայնորեն հավատացած է, որ մեկ այլ անձ սիրում է իրեն: Անգամ հնարավոր է, որ հիվանդը մտածի, թե միանգամից մի քանի գաղտնի երկրպագու ունի: Շատ հաճախ էրոտոմանիայով տառապող հիվանդը կարող է նամակներ գրել, նվերներ ուղարկել, այցելել կամ զանգահարել իր երևակայական սիրեցյալին` հավատացած լինելով, որ վերջինս էլ իր հերթին է փորձում իր զգացմունքներն արտահայտել:

Պատմություն

Հիվանդության մասին վաղ արձանագրություններ են գրանցվել դեռևս Հիպոկրատի, Պլուտարքոսի և Գալեն Կլավդիոսի աշխատություններում: Հոգեբուժական գրականությունում առաջին անգամ 1623 թվականին են անդրադարձել էրոտոմանիա երևույթին: Օգտագործվել են տարբեր անվանումներ, ինչպես օրինակ` սիրո հիվանդություն, էրոտիկ մելանխոլիա, էրոտիկ պարանոյա:

Հայտնի դեպքեր

Էրոտոմանիան հայտնի է նաև Կլերամբոլի սինդրոմ անունով: Վերջինս սիրահարվել էր Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միապետ Ջորջ V-ին[3] և ժամերով կանգնում էր Բուքինգհեմյան պալատի բակում` մտածելով, որ թագավորը, վարագույրները շարժելով, հաղորդակցվում է իր հետ[3][4]: Մեկ այլ այսպիսի դեպք գրանցվել է 2011 թվականին: Մի անտուն ամերիկացի 15 տարի շարունակ տարօրինակ և անպարկեշտ փաթեթներ էր ուղարկում Եղիսաբեթ II թագուհուն[4]:

1981 թվականի մարտի 30-ին Վաշինգտոնի Հիլթոն հյուրանոցից դուրս գալիս ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ զինված հարձակում է տեղի ունենում: Կրակողը Ջոն Հինկլի կրտսերն էր, ով տառապում էր էրոտոմանիայով և այդպիսի զգացմունքներ ուներ ամերիկացի դերասանուհի Ջուդի Ֆոսթերի նկատմամբ: Ջոնը նշել է, որ այդ քայլին գնացել է Ջուդիի ուշադրությունը գրավելու համար[3]:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Remington GJ, Jeffries JJ (July 1994). «Erotomanic delusions and electroconvulsive therapy: a case series». J Clin Psychiatry. 55 (7): 306–8. PMID 8071292.
  2. Anderson CA, Camp J, Filley CM (1998). «Erotomania after aneurysmal subarachnoid hemorrhage: case report and literature review» (PDF). J Neuropsychiatry Clin Neurosci. 10 (3): 330–7. PMID 9706541.(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 http://www.history.com/news/when-royal-watching-becomes-royal-stalking
  4. 4,0 4,1 http://www.telegraph.co.uk/news/uknews/theroyalfamily/8802614/Royal-family-obsessives-body-lay-near-Buckingham-Palace-for-years.html