«Մարմար»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հայերեն անվանում
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:MarbleUSGOV.jpg|thumb|Մարմար]]
[[Պատկեր:MarbleUSGOV.jpg|thumb|Մարմար]]
'''Մարմար''' ({{lang-gr|Μάρμαρο}} «փայլող քար»), միջին կարծրության [[մետամորֆիկ]] լեռնային քարատեսակ, որը կազմված է զուտ CaCO<sub>3</sub> կալցիտից, որոշ տեսակներ՝ առավելապես [[դոլոմիտ]]ից։ Սովորաբար պարունակում է նաև այլ [[միներալ]]ներ ([[գրաֆիտ]], [[հեմատիտ]], [[լիմոնիտ]], [[պիրիտ]], [[քվարց]] և այլն), որոնցով պայմանավորված է մարմարի գույնը։
'''Մարմար''',({{lang-hy|Կուճ }}),({{lang-gr|Μάρμαρο}} «փայլող քար»), միջին կարծրության [[մետամորֆիկ]] լեռնային քարատեսակ, որը կազմված է զուտ CaCO<sub>3</sub> կալցիտից, որոշ տեսակներ՝ առավելապես [[դոլոմիտ]]ից։ Սովորաբար պարունակում է նաև այլ [[միներալ]]ներ ([[գրաֆիտ]], [[հեմատիտ]], [[լիմոնիտ]], [[պիրիտ]], [[քվարց]] և այլն), որոնցով պայմանավորված է մարմարի գույնը։


== Առաջացում ==
== Առաջացում ==

05:22, 4 հունվարի 2017-ի տարբերակ

Մարմար

Մարմար,(հայերեն՝ Կուճ ),(հունարեն՝ Μάρμαρο «փայլող քար»), միջին կարծրության մետամորֆիկ լեռնային քարատեսակ, որը կազմված է զուտ CaCO3 կալցիտից, որոշ տեսակներ՝ առավելապես դոլոմիտից։ Սովորաբար պարունակում է նաև այլ միներալներ (գրաֆիտ, հեմատիտ, լիմոնիտ, պիրիտ, քվարց և այլն), որոնցով պայմանավորված է մարմարի գույնը։

Առաջացում

Առաջանում է կրաքարի կամ դոլոմիտի ուժաջերմային փոխակերպման, վերաբյուրեղացման հետևանքով։

Հայաստանում

ՀՀ-ում մարմարի հանքավայրերը գտնվում են պալեոզոյան շերտախմբերում և մինչքեմբրի փոխակերպային ապարներում։ Բարձրորակ մարմարի հանքավայրեր կան ՀՀ Կոտայքի (Արզական, Աղվերան գյուղեր), Արարատի (Մարմարաշեն, Խոր վիրապ գյուղեր), Սյունիքի (Քաջարան քաղաք) մարզերում։ Հայտնի են նաև Իջևանի, Վարդենիսի, Ապարանի հանքավայրերը։ ՀՀ-ում մարմարի հաշվարկված պաշարները մի քանի միլիոն մ³ են։

Հայկական մարմարները գեղազարդիչ են, ունեն տեխնիկական և շինարարական բարձր հատկություններ։ Հնուց ի վեր օգտագործվում է շինարարության (ինչպես հիմնական շինարարական քար, այնպես էլ երեսապատման համար) և քանդակագործության մեջ։ Մարմարի ալյուրն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։