Լիմոնիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
LimoniteUSGOV.jpg

Լիմոնիտ, միներալ, ջուր պարունակող երկաթի օքսիդ՝ HFe02 nH20/n-մինչև (4) Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է։ Հանդիպում է ստալաքտիտների, պիզոլի տների օոլիտների, հողային զանգվածների ձևով։ Գույնը՝ տարբեր երանգների գորշ, օխրայի դեղին։ Կարծրությունը՝ 4-5,5, խտությունը՝ 2700-4300 կգ/մ3։ Գոյանում է Երկրի մակերևույթին մոտիկ պայմաններում կամ Երկրի մակերևույթի վրա։ Լիմոնիտը հիմնականում հայտնի է ճահճացած լճային միջավայրում, ինչպես նաև քարացած ծառերում և տերևներում։ Այժմ գտնում են, որ Լիմոնիտի առաջացման մեշ զգալի դեր է պատկանում մանրէներին։ Հարուստ պաշարների դեպքում օգտա գործվում է որպես երկաթի հումք։ Սովետական Միությունում հանքավայրեր կան Կերչի թերակղզում և Հարավային Ուրալում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 617 CC-BY-SA-icon-80x15.png