«Ջրամբար»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 5. Տող 5.


[[Կատեգորիա:Ջրամբարներ]]
[[Կատեգորիա:Ջրամբարներ]]
[[Կատեգորիա:Հիդրոլոգիա]]
[[Կատեգորիա:Ջրաբանություն]]
[[Կատեգորիա:Հիդրոտեխնիկա]]
[[Կատեգորիա:Հիդրոտեխնիկա]]

13:09, 26 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրամբար (այլ կիրառումներ)

Ջրամբար, արհեստականորեն ստեղծված ջրածավալ, ծառայում է ժողովրդական տնտեսության կարիքների համար օգտագործվող ջուրը կուտակելու և պահելու համար։ Ջրամբարը գոյանում է գետի վրա դիմհարային պատվարներ կառուցելով։ Բոլոր ջրամբարների համար բնորոշ են․ պատվարի ուղղությամբ խորությունների աճը, դանդաղ ջրափոխանակությունն ու հոսանքի արագությունը և հիդրոլոգիական ռեժիմի այլ առանձնահատկություններ։ Ջրամբարները՝ ջրային ռեսուրսների բազմակողմանի օգտագործման հիմքն են։ Տարբերում են օրական, շաբաթական, սեզոնային և տարեկան կարգավորման ջրամբարներ։ Ըստ եզրաձևի, ջրափոխանակության ինտենսիվության, հետնաբար և հիդրոլոգիական ռեժիմի, ջրամբարները լինում են լճային և գետային։ Ջրամբարներում տարբերում են․ նորմալ դիմհարային մակարդակ (ՆԴՄ)՝ ամենաբարձր դիմհարային մակարդակ, որը պատվարը կարող է պահպանել երկար ժամանակ, բարձրացված դիմհարային մակարդակ (ԲԴՄ)՝ ամենաբարձր դիմհարային մակարդակ, որը կարելի է պահպանել կարճ ժամանակ (վարարումը բաց թողնելու ժամանակամիջոցում), մեռյալ ծավալի մակարդակ (ՄԾՄ)՝ նորմալ շահագործման պայմաններում թույլատրելի նվազագույն մակարդակ։ Ջրամբարի բնութագրական մակարդակները և ծավալները ԽՍՀՄ-ում շահագործվում և նախապատրաստական փուլում են գտնվում մոտ 1000 ջրամբար։ Արտասահմանում ամենամեծ թվով Ջրամբարներ կան ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Իսպանիայում, Մեքսիկայում, Կանադայում և այլն։ ՀՍՍՀ-ի տարածքում գործում են մի շարք ջրամբարներ (Ապարանի ջրամբար, Կեչուտի ջրամբար, Մանթաշի ջրամբար և այլն), որոնք, հիմնականում, ծառայում են ոռոգման և էներգետիկական նպատակների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։