«ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ +ձուլել
Տող 1. Տող 1.
{{ձուլել|Մաթեմատիակայի ինստիտուտ}}

{{Տեղեկաքարտ Համալսարան
{{Տեղեկաքարտ Համալսարան
| անվանում = '''ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ'''
| անվանում = '''ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ'''

19:43, 21 Ապրիլի 2011-ի տարբերակ


'ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ'
Պատկեր:Logo math.gif
Տեսակակադեմիական ինստիտուտ
Հիմնադրված էհուլիսի 1, 1971
ՏնօրենՎալերի Մարտիրոսյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունՀայաստանԵրևան
ՀասցեԵրևան, Մարշալ Բաղրամյան 24բ, 0019
Կայքmath.sci.am
ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ (Հայաստան)##
ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ (Հայաստան)
ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ, Հայաստան

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտը մաթեմատիկական հետազոտություններով զբաղվող ակադեմիական ինստիտուտ է Հայաստանում:

Պատմություն

Ժամանակակից մաթեմատիկայի ուղղությամբ հետազոտությունները Հայաստանում սկիզբ են առել դեռևս 1944թ-ից, երբ նորաստեղծ Հայաստանի գիտությունների ակադեմիայում հիմնադրվեց մաթեմատիկայի և մեխանիկայի բաժանմունքը: Բաժանմունքը հետագայում վերակազմավորվեց որպես Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտ, որի առաջին տնօրենն էր ակադեմիկոս Արտաշես Շահինյանը:

1971թ. Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտից առանձնացավ Մաթեմատիկայի ինստիտուտը: Ինստիտուտի տնօրեններ են եղել ակադեմիկոս Մխիթար Ջրբաշյանը (1971-1989, 1989-1994 պատվավոր տնօրեն), ակադեմիկոս Նորայր Առաքելյանը(1989-1991, 1997-2006), ակադեմիկոս Ալեքսանդր Թալալյանը (1991-1997): Ակադեմիկոսներ Սերգեյ Մերգելյանը, Ռաֆայել Ալեքսանդրյանը, Ռուբեն Համբարձումյանը, Անրի Ներսեսյանը նույնպես կարևոր ներդրում են ունեցել ինստիտուտի կայացման և զարգացման հարցում:

Տնօրեններ

1971-1989 Մխիթար Ջրբաշյան

1989-1991 Նորայր Առաքելյան

1991-1997 Ալեքսանդր Թալալյան

1997-2006 Նորայր Առաքելյան

2006-2010 Բագրատ Բատիկյան

2011- Վալերի Մարտիրոսյան

Արտաքին Հղումներ