Վալերի Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վալերի Մարտիրոսյան
Ծնվել էփետրվարի 8, 1949(1949-02-08) (75 տարեկան)
Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Եղել է գիտական ղեկավարՏաթևիկ Ղարիբյան[1], Արմեն Վաղարշակյան[1], Գոհար Հարությունյան[1], Աշոտ Մարտիրոսյան[1] և Սարգիս Մկրտչյան[1]

Վալերի Հակոբի Մարտիրոսյան (փետրվարի 8, 1949(1949-02-08), Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1992), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ 2006 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966-1971 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում։ 1974-1981 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում, 1992-2001 թվականներին՝ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետում, 2011-2012 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն, 2011 թվականից Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի ֆունկցիայի տեսության ամբիոնի պրոֆեսոր։ Հայ մաթեմատիկոսների միության անդամ է[2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսությանը (կոմպլեքս տիրույթում բացթողումներ ունեցող անալիտիկ ֆունկցիաներով հավասարաչափ և շոշափումային մոտավորություններ, աստիճանային շարքերի եզակիությունների տեղայնացման հարցեր, ամբողջ ֆունկցիաների միակության արդյունքներ)[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Степенные ряди։ Аналитическое продолжение и ликализация особенностей, Е., 1991 (համահեղինակ).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Mathematics Genealogy Project — 1997.
  2. Վալերի Մարտիրոսյան
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.