Ռուբեն Համբարձումյան (մետաղագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռուբեն Համբարձումյանից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ռուբեն Համբարձումյան (այլ կիրառումներ)
Ռուբեն Համբարձումյան
Ծնվել էսեպտեմբերի 10, 1911(1911-09-10)
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 22, 1971(1971-11-22) (60 տարեկանում)
Մոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Համառուսական ավիացիոն նյութերի գիտահետազոտական ինստիտուտ
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՊետական գունավոր մետաղների և ոսկու համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1954)
ՊարգևներԼենինի շքանշան «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ստալինյան մրցանակ ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ ԽՍՀՄ պետական մրցանակ և Լենինյան մրցանակ
ԿուսակցությունԽՄԿԿ
ՀայրՍարգիս Համբարձումյան

Ռուբեն Սարգսի Համբարձումյան (օգոստոսի 28 (հոկտեմբերի 9). 1911, Շուշի - 1971, նոյեմբերի 22, Մոսկվա), մետաղագետ և ֆիզքիմիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1954), պրոֆեսոր (1955), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1966Սարգիս Համբարձումյանի որդին։ ՌԽՖՍՀ գիտությունների և տեխնիկայի վաստակավոր գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին ավարտել է Մոսկվայի գունավոր մետաղների և ոսկու ինստիտուտը։ 1933-1971 թվականներին աշխատել է ավիացիոն նյութերի համամիութենական ինստիտուտում։ Աշխատանքները վերաբերում են կառուցվածքային նյութերի և կոռոզիայի ուսումնասիրությանը։ Նրա առաջարկած կոռոզիակայուն կառուցվածքային համաձուլվածքների ստացման տեխնոլոգիան և մետաղները կոռոզիայից պաշտպանելու եղանակները լայնորեն կիրառվում են տեխնիկայում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1949, 1953)
  • Լենինյան մրցանակ (1960)
  • ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Амбарцумян Рубен Сергеевич // Большая советская энциклопедия: [в 30 т.], [30 cilddə] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png