«Արսեն Հովհաննիսյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ, ավելացվեց [[Կատեգորիա:Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հ...
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{Տես նաև|Արսեն (այլ կիրառումներ)}}
{{այլ|Արսեն (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Արսեն Հովհաննիսյան''' ([[1908]], [[դեկտեմբերի 28]] - [[1945]], [[ապրիլի 15]]), հայ բանաստեղծ, լրագրող, [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ 1940-ից։
'''Արսեն Հովհաննիսյան''' ([[1908]], [[դեկտեմբերի 28]] - [[1945]], [[ապրիլի 15]]), հայ բանաստեղծ, լրագրող, [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ 1940-ից։



15:20, 8 Մարտի 2016-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արսեն (այլ կիրառումներ)
Արսեն Հովհաննիսյան
Ծնվել էհոկտեմբերի 28, 1908(1908-10-28)
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 15, 1945(1945-04-15) (36 տարեկան)
Վախճանի վայրՖրանկֆուրտ, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա
Մասնագիտությունբանաստեղծ և լրագրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Արսեն Հովհաննիսյան (1908, դեկտեմբերի 28 - 1945, ապրիլի 15), հայ բանաստեղծ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1940-ից։

Ծնվել է Քանաքեռ ավանում (այժմ՝ Երևանի շրջագծի մեջ)։ 1925-27-ին եղել է շրջանային պիոներ-հրահանգիչ։ 1927-ին մեկնել է Դոնի Ռոստով և ընդունվել տեղի մանկավարժական ուսումնարանը, որն ավարտելուց հետո ուսուցչություն է արել Հյուսիսային Կովկասի հայաբնակ վայրերում։ 1938-41-ին աշխատել է Կրասնոդարի երկրամասում, նախ որպես դպրոցի դիրեկտոր, ապա՝ շրջսովետի գործկոմի նախագահ։ 1941-45-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, զոհվել է 1945-ի ապրիլի 15-ին Ֆրանկֆուրտի մոտ։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիժանի, Կարմիր դրոշի շքանշանով։

Ա.Հովհաննիսյանի երկերի մատենագրություն

  • Երգ մարտական փորձի (բանաստեղծություններ), Ռոստով-Դոն, Ազգային փոքրամասնությունների Հյուսիսային Կովկասի երկրային հրատարակչություն, 1930, 45 էջ։
  • Կարմիր տախտակի վրա (օչերկներ), Ռոստով-Դոն, Ազով-Սևծովյան երկրային հրատարակչություն, 1934, 59 էջ։
  • Լուսաբացի լիրիկա, Ռոստով-Դոն, Ազով-Սևծովյան երկրային հրատարակչություն, 1935, 94 էջ։
  • Մանկություն (բանաստեղծություններ), Ռոստով-Դոն, Ազով-Սևծովյան երկրային հայկական հրատարակչություն «Գրոհ», 1936, 122 էջ։

Ա.Հովհաննիսյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)

  • Մաքսիմ Գորկի, Ամբողջ աշխարհի բանվորները և գյուղացիները պետք է ազատեն իրենց կապիտալի իշխանությունից (Մաքսիմ Գորկու դիմումը բանվորներին ու գյուղացիներին), Կրասնոդար, 1930, 7 էջ։

Աղբյուրներ