Jump to content

Արսեն Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արսեն (այլ կիրառումներ)
Արսեն Հովհաննիսյան
Ծնվել էհոկտեմբերի 28, 1908(1908-10-28)
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 15, 1945(1945-04-15) (36 տարեկան)
Վախճանի վայրՖրանկֆուրտ, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա
Մասնագիտությունբանաստեղծ և լրագրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Արսեն Աբրահամի Հովհաննիսյան (1908, դեկտեմբերի 28 - 1945, ապրիլի 15), հայ բանաստեղծ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1940 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Ծնվել է Քանաքեռ ավանում (այժմ՝ Երևանի շրջագծի մեջ)։ 1925-1927 թվականներին եղել է շրջանային պիոներ-հրահանգիչ։ 1927 թվականին մեկնել է Դոնի Ռոստով և ընդունվել տեղի մանկավարժական ուսումնարանը, որն ավարտելուց հետո ուսուցչություն է արել Հյուսիսային Կովկասի հայաբնակ վայրերում։ 1938-1941 թվականներին աշխատել է Կրասնոդարի երկրամասում, նախ որպես դպրոցի տնօրեն, ապա՝ շրջսովետի գործկոմի նախագահ։ 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, զոհվել է 1945 թվականի ապրիլի 15-ին Ֆրանկֆուրտի մոտ։

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի, Կարմիր դրոշի շքանշանով։

Ա. Հովհաննիսյանի երկերի մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երգ մարտական փորձի (բանաստեղծություններ), Ռոստով-Դոն, Ազգային փոքրամասնությունների Հյուսիսային Կովկասի երկրային հրատարակչություն, 1930, 45 էջ։
  • Կարմիր տախտակի վրա (օչերկներ), Ռոստով-Դոն, Ազով-Սևծովյան երկրային հրատարակչություն, 1934, 59 էջ։
  • Լուսաբացի լիրիկա, Ռոստով-Դոն, Ազով-Սևծովյան երկրային հրատարակչություն, 1935, 94 էջ։
  • Մանկություն (բանաստեղծություններ), Ռոստով-Դոն, Ազով-Սևծովյան երկրային հայկական հրատարակչություն «Գրոհ», 1936, 122 էջ։

Ա. Հովհաննիսյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մաքսիմ Գորկի, Ամբողջ աշխարհի բանվորները և գյուղացիները պետք է ազատեն իրենց կապիտալի իշխանությունից (Մաքսիմ Գորկու դիմումը բանվորներին ու գյուղացիներին), Կրասնոդար, 1930, 7 էջ։