«Ջրային կուլտուրաներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
 
չ Narek75 տեղափոխեց էջը «Ակվակուլտուրա»-ից «Ջրատնտեսություն»
(Տարբերություն չկա)

23:04, 2 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Բացօթյա ձկնաբուծարան Խորվաթիայում

Ակվակուլտուրա, ջրային կուլտուրա, վերահսկվող պայմաններում[1] ջրային օրգանիզմների (ձկներ, խեցգետնանմաններ, փափկամարմիններ, ջրային բույսեր) բուծման պրակտիկաների ամբողջություն[2][3]։ Ներառում է քաղցրաջրային և աղաջրային պոպուլյացիաների աճեցումը՝ հակադրվելով կոմերցիոն ձկնորսությանը, որն իրենից ներկայացնում է միայն վայրի պայմաններում ձկների զանգվածային որսը։ Պարզունակ ձկնորսության նկատմամբ ունի այն նույն արդիականացնող նշանակությունը, ինչը ժամանակին ունեցել է գյուղատնտեսությունը՝ պարզունակ որսորդության ու հավաքչության համար։

Հանդիսանում է մեծ տեմպերով աճող արդյունաբերություն՝ ահռելի դերակատարում ունենալով ձկնամթերքների հանդեպ առկա համաշխարհային մեծ պահանջարկի բավարարման հարցում[1]։ Արդյունաբերության վերելքը պայմանավորված է անվտանգ և մատչելի սննդի հանդեպ հանրային պահանջի աճով, ինչպես նաև կոմերցիոն ձկնորսության ոլորտում առկա գերորսի և ջրերի աղտոտվածության պատճառով[1]։

Ակվակուլտուրայի ենթատեսակներից են համարվում ձկնաբուծությունը, խեցգետնաբուծությունը, ոստրեբուծությունը, ջրիմուռաբուծությունը,ծովաբուծությունը (մարիկուլտուրա) և դեկորատիվ ձկնապահությունը։ Հիբրիդային եղանակներից է ակվապոնիկան (բույսերի աճեցումն առանց հողի), որի դեպքում համադրվում են ակվակուլտուրան և հիդրոպոնիկան՝ ջրային միջավայրում բույսերի աճեցման համար որպես օրգանական պարարտանյութ օգտագործելով ձկների արտաթորանքը[4]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 «Ձկնաբուծությունը ռեցիրկուլյացիոն ակվակուլտուրային համակարգերում (ՌԱՀ)»(անգլ.)
  2. Ակվակուլտուրայի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա(անգլ.)
  3. Aquaculture's growth continuing: improved management techniques can reduce environmental effects of the practice.(UPDATE)." Resource: Engineering & Technology for a Sustainable World 16.5 (2009): 20-22. Gale Expanded Academic ASAP. Web. 1 October 2009.(անգլ.)
  4. «Ակվապոնիկա՝ գյուղատնտեսական նոու-հաու.«Բիզնեսի անատոմիա»». «Lratvakan.am». հուլիսի 24, 2015.

Արտաքին հղումներ