«Սառը թեյ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
հեռացվել է Կատեգորիա:Թեյեր, ավելացվեց Կատեգորիա:Թեյ ՀոթՔաթ գործիքով
Տող 31. Տող 31.


[[Կատեգորիա:Զովացուցիչ ըմպելիքներ]]
[[Կատեգորիա:Զովացուցիչ ըմպելիքներ]]
[[Կատեգորիա:Թեյեր]]
[[Կատեգորիա:Թեյ]]

05:40, 12 Ապրիլի 2015-ի տարբերակ

Սառը թեյ
Կանադական սառույցով թեյ, պատրաստված խտանյութով և մատուցված սառույցով
ՏեսակՍառը թեյ
Ենթատեսակթեյ և ոչ ոգելից ըմպելիքներ
Ուրիշ անվանումներ՝Սառույցով թեյ
ԾագումՇվեյցարիա Շվեյցարիա՝ փաթեթավորված սառը թեյի հայրենիք
 Iced tea Վիքիպահեստում

Սառը թեյ (նաև սառույցով թեյ)[1], թեյի տեսակ : Որպես զովացուցիչ ըմպելիք, սառը թեյը մեծ ճանաչում ունի Ռուսաստանում, ԱՊՀ և Բալթյան երկրներում 2000 թվականից հետո: Սպառվում է հիմնականում ամռանը, մերձարևադարձային և արևադարձային շրջաններում:

Պատմություն

Առաջին անգամ, երբ XIX դարում սառը թեյը հայտնվել է Ամերիկայի հարավում մեծ տաածում է ձեռք բերել, քանի որ այնտեղ մայիսից հոկտեմբեր ամիսների ընթացքում շոգ եղանակ է։ Մինչ այդ, արդեն Հնդկաստանից սև թեյ էր ներմուծվել Ամերիկա, բայց այն չի սպառվում եղանակային պայմաններից ելնելով: Այսպիսով տաք թեյը սկսեց փոխարինվել սառը թեյով, որը հաճախ պատրաստվում է սառույցով կամ մի կտոր կիտրոնով: Սառը թեյը դարձավ Հարավային Ամերիկայի ամենահայտնի ըմպելիքներից մեկը։ Լայն տարածում ունի նաև այլ երկրներում:

Փաթեթավորված սառը թեյ

Շվեյցարիան հանդիսանում է փաթեթավորված սառը թեյի հայրենիքը: Շվեյցարացի Մակս Շպրենգերը լինելով Ամերիկայում, հիացած էր սառը թեյի ծարավը հագեցնելու հատկությամբ և հայրենիք վերադառնալով՝ նոր գաղափար է առաջարկել ստեղծելու պատրաստի սառը թեյ շշերով:

Սառը թեյի տեսակներ

Սառը թեյը կարող է լինել սև, կանաչ, խառը գունավորմամբ։ Կարող է ունենալ տարբեր համային խառնուրդներ՝ ինչպես բնական, այնպես էլ արհեստական ծագմամբ: Սառը թեյը կարելի է խմել ինչպես սովորական ջրով այնպես էլ սառույցով: Սառը թեյը կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում: Գոյություն ունի նաև սառը կառկադե, պատրաստված սուդանական վարդի տերևներից: Սառը թեյը չի պարունակում գազեր, պարունակում է քիչ շաքարավազ և պարունակում է անտիօքսիդանտներ:

Սառը թեյի բաղադրատոմսերից

Սառը թեյ կիտրոնով

Սառը ջրին ավելացնել օղակաձև կտրատված կիտրոն, շաքարավազ ըստ ճաշակի, թեյի փաթեթները և թողնել արևոտ վայրում, թողնել մի քանի ժամ։ Պատրաստ լինելուց հետո ավելացնել սառույց[2]։

Սառը թեյի տարածվածություն

  • Ավստրիա Ավստրիա՝ հայտնի է Eistee անունով։ Rauch ընկերությունը համարվում է ամենահայտնի առտադրողներից
  • Գերմանիա Գերմանիա՝ Nestea և Lipton տեսակներն ամենատարածված ապրանքանիշն է Գերմանիայում, հատկապես դեղձի և կիտրոնի համերով սառը թեյերը
  • Հնդկաստան Հնդկաստան՝ այստեղ ևս լայն տարածում ունի։ Բազմաթիվ հյուրանոցների և ռեստորանների կերակրացանկի բաղադրիչ մասն է կազմում։ Հնդկաստանում առավել շատ օգտագործում են կիտրոնի համով թեյ, թեև դեղձոի համովը նույնպես օգտագործում են։ Այստեղ սառը թեյի հայտնի ապրանքանիշերը Lipton և Nestlé ապրանքատեսակներն են։
  • Պորտուգալիա Պորտուգալիա՝ սպառվում է 1990 թվականից։ Lipton Ice Tea, Nestea և Frutea ապրանքանիշերի արտադրանքն ամենասպառվողն է։

Ծանոթագրություններ

  1. «New words list December 2012». Oxford English Dictionary. Վերցված է March 14, 2013-ին.
  2. Սառը թեյի պատրաստման եղանակ