«Գևորգ Ջահուկյան»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Հայ բանասերներ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:Երևան քաղաքում մահացածներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 101. | Տող 101. | ||
[[Կատեգորիա:Հայագետներ]] |
[[Կատեգորիա:Հայագետներ]] |
||
[[Կատեգորիա:Հայ բանասերներ]] |
[[Կատեգորիա:Հայ բանասերներ]] |
||
[[Կատեգորիա:Երևան քաղաքում մահացածներ]] |
20:36, 1 Ապրիլի 2015-ի տարբերակ
Գևորգ Ջահուկյան | |
---|---|
Պատկեր:Ջահուկյան.jpg | |
Ծնվել է | 1920 ապրիլի 1 Շահնազար |
Մահացել է | հուլիսի 6, 2005 Երևան | (տարիքը 85)
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | լեզվաբանություն |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1], Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և Լեզվի ինստիտուտ[1] |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր[1] և ակադեմիկոս[1] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[1] (1955) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն[2] |
Եղել է գիտական ղեկավար | Արմեն Սարգսյան |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Gevorg Jahukyan Վիքիպահեստում |
Գևորգ Բեգլարի Ջահուկյան (1920, ապրիլի 1, Շահնազար - 2005, հուլիսի 6, Երևան), հայ ականավոր բանասեր, լեզվաբան, հայագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1958), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1974, թղթակից անդամ՝ 1968-ից): ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1965):
Կենսագրություն
1941 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1945 թվականից դասախոսել է ԵՊՀ ռոմանո-գերմանական բանասիրության ֆակուլտետում, 1948-1957 թթ. Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1957-1970 թթ.՝ ռոմանա-գերմանական բանասիրության ամբիոնների վարիչ, 1962 թվականից Հրաչյա Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտի տնօրեն, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս։[3]
Գևորգ Ջահուկյանի հիմնարար հետազոտություններից են՝ «Լեզվաբանության պատմություն» (հ. 1, 2, 1960, 1962), «Հայ բարբառագիտության ներածություն» (1972), «ժամանակակից հայերենի տեսության հիմունքները » (1974), «Ընդհանուր և հայ լեզվաբանություն» (ռուս., 1978), «Հայերենի համեմատական քերականություն» (ռուսերեն, 1982), «Հայոց լեզվի պատմություն, նախագրային շրջան» (1987, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1988):
Հայերենի համեմատական ուսումնասիրության բնագավառում ներկայացրել է հայերենի առաչնությունները հնդեվրոպական և այլ ընտանիքների պատկանող պատկանող բազմաթիվ հին և հնագույն լեզուների հետ, ճշգրտել հայերենի տարածքային դիրքը հնդեվրոպական լեզուների շրջանում, հայերենի հնդեվրոպական և խուռա-ուրարտական ենթաշերտերը, հայտնաբերել հայերենից ուրարտերենին, խեթերենին և այլ լեզուներին անցած փոխառություններ, տվել նոր ստուգաբանություններ:
Հայոց լեզվի պատմությանը նվիրված ուսումնասիրություններում մշակել է հայերենի պատմության զարգացման շրջանաբաժանումը, առաջին անգամ հայերենի նկատմամբ կիրառել է լեզվաժամանակագրական մեթոդը, բնութագրել է հայերենի պատմության նախագրային, հին, միջին և նոր շրջանների հիմնական առանձնահատկություններն ու հայոց լեզվի կառուցվածքի և բառապաշարի պատմական զարգացումը:
Հայ բարբառագիտության բնագավառում ստեղծել է նոր գիտակարգ՝ վիճակագրական բարբառագիտություն: Պատմահամեմատական լեզվաբանության մեջ առաջ է քաշել նախալեզվի տարբերակայնության գաղափարը, առաջարկել նախալեզվի վերականգնման նոր վարկած:
Ժամանակակից հայերենի տեսության բնագավառում կիրառել է լեզվի կառուցվածքի նկարագրության նոր մեթոդներ, առանձնացրել ու հիմնավորել քերական նոր կարգեր, համընդհանուր Ջամալի լեզվաբանության կաղապարի հիման վրա ուսումնասիրել է հայերենի իմաստաբանությունն ու բառակազմությունը:
Ստեղծել է լեզվաբանության համընդհանուր տեսություն և կաղապար՝ սուբստանցիոնալ լեզվաբանություն, որն ապահովում է իմացաբանական ու լեզվաբանական կարգերի քննությունը, միասնական սկզբունքներով լեզվական և արտալեզվական օբյեկտների նկարագրությունը:
Հատուկ ուշադրություն է դարձրել հայ լեզվաբանության, մասնավորապես հայ քերականության պատմության հարցերին[4]:
Երկեր
- Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում, Երևան, 1954։
- Խաչատուր Աբովյանը որպես լեզվաբան քերականագետ, Երևան, 1954։
- Հին հայերենի հոլովման սիստեմը և նրա ծագումը, Երևան, 1959։
- Լեզվաբանության պատմություն, հատոր 1-2, Երևան, 1960-62։
- Ուրարտերենը և հնդեվրոպական լեզուները, Երևան, 1963։
- Հայասայի լեզուն և նրա առնչությունները հնդեվրոպական լեզուների հետ, Երևան, 1964։
- Հայոց լեզվի զարգացման փուլերը, Երևան, 1964։
- Հնդեվրոպական, խուռա-ուրարտական և կովկասյան լեզուների փոխհարաբերությունը, Երևան, 1967։
- Ակնարկներ հայերենի նախագրային շրջանի պատմության, Երևան, 1967 (ռուսերեն)։
- Հայոց լեզվի զարգացումն և կառուցվածքը, Երևան, 1969։
- Հայերենը և հնդեվրոպական հին լեզուները, Երևան, 1970։
- Հայ բարբառագիտության ներածություն, Երևան, 1972։
- Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Երևան, 1974։
- Գրաբարի քերականության պատմություն (XVII-XIX դդ.), Երևան, 1974։
- Հայոց լեզու։ Ընդհանուր գիտելիքներ։ Ոճաբանություն (հեղինակակից, Երևան, 1976)։
- Общее и армянское языкознание, Е., 1978.
- Հայերենի համեմատական քերականություն, Երևան, 1982 (ռուսերեն)։
- Հայոց լեզվի պատմություն. նախագրայաին շրջան, Երևան, 1987։
- Ժամանակակից հայերենի իմաստաբանություն և բառակազմություն, Երևան, 1989։
- Լեզվի համընդհանուր տեսություն (ռուսերեն, Մոսկվա, 1999, անգլերեն, 2003)։
- Հայերեն ստուգաբանական բառարան, Երևան, 2010։
Աղբյուրներ
- Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Գ, գիրք I, էջ 301:
- Հրանտ Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Ե., «Հայաստան», 1987, էջ 530-531:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 471—472.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ ՀՀ ԳԱԱ իսկական անդամներ՝ Գևորգ Բեգլարի Ջահուկյան
- ↑ Գևորգ Ջահուկյանի մասին anunner.com կայքում
Արտաքին հղումներ
- ԵՊՀ դասախոսներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 1920 ծնունդներ
- Ապրիլի 1 ծնունդներ
- 2005 մահեր
- Հուլիսի 6 մահեր
- Հայեր
- Հայ լեզվաբաններ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- Հայագետներ
- Հայ բանասերներ
- Երևան քաղաքում մահացածներ