«Նազարեթ Տաղավարյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (8) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Նազարեթ Տաղավարյան.jpg|250px|մինի|Նազարեթ Տաղավարյան]]
'''Նագարեթ Նահապետի Տաղավարյան''' (իրական ազգանուն՝ ''Չատրճյան'', [[1862]], [[Սեբաստիա]]&nbsp;-&nbsp;[[1915]], <nowiki>[</nowiki>[[Մեծ եղեռն]]ի զոհ<nowiki>]</nowiki>), [[Հայեր|հայ]] հասարակական գործիչ, բնագետ, բժիշկ և գյուղատնտես։
'''Նագարեթ Նահապետի Տաղավարյան''' (իրական ազգանուն՝ ''Չատրճյան'', [[1862]], [[Սեբաստիա]]&nbsp;-&nbsp;[[1915]], <nowiki>[</nowiki>[[Մեծ եղեռն]]ի զոհ<nowiki>]</nowiki>), [[Հայեր|հայ]] հասարակական գործիչ, բնագետ, բժիշկ և գյուղատնտես։



18:20, 9 Մարտի 2015-ի տարբերակ

Նազարեթ Տաղավարյան

Նագարեթ Նահապետի Տաղավարյան (իրական ազգանուն՝ Չատրճյան, 1862, Սեբաստիա - 1915, [Մեծ եղեռնի զոհ]), հայ հասարակական գործիչ, բնագետ, բժիշկ և գյուղատնտես։

Նախնական կրթությունը ստացել է Կոստանդնուպոլսի վարժարաններում, ապա սովորել Փարիզում, ստացել գյուղատնտեսի և բժշկի մասնագիտություն։ 1883 թվականին վերադարձել է Պոլիս, ապա մեկնել Սեբաստիա, ընդունել ազգային վարժարանների տնօրինությունը, 1885 թվականից՝ Պոլսի Գատըգյուղի Արամյան վարժարանի, 1893 թվականին՝ Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի տնօրեն։

Զբաղվել է գիտական գործունեությամբ։

1896 թվականին Տաղավարյանը բանտարկվել է թուրքական իշխանությունների կողմից, ավելի ուշ ազատվել է ներմամբ, ապա նորից բանտարկվել 1900 թվականին և արձակվել Ֆրանսիայի դեսպանության միջնորդությամբ։ Խուսափելով հետագա հալածանքներից՝ 1905 թվականին տեղափոխվել է Կահիրե, որտեղ սկսել է աշխատել որպես բժիշկ, մանկավարժ, մասնակցել Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադրմանը։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է Կոստանդնուպոլիս, ընտրվել խորհրդարանի երեսփոխան (Սեբաստիայից), զբաղվել հողային հարցի նախագծի մշակմամբ։ Տաղաավարյանիը հասարակական եռանդուն գործունեություն է ծավալել հատկապես ազգային կենտրոնական վարչությունում (որի քաղաքական ժողովի անդամ էր 1910-12 թվականներին) և Կ. Կոստանդնուպոլսի քաղաքապետարանում (1912-13 թթ.)։

1914 թվականին ՀԲԸՄ մասնաճյուղեր բացելու նպատակով այցելել է Կովկաս։ 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվել է Կոստանդնուպոլսում և գազանաբար սպանվել աքսորի ճանապարհին։

Տաղավարյանը գրել է բազմաթիվ գիտական աշխատություններ՝ նվիրված բնագիտությանը, բժշկությանը (հրատարակվել են ֆրանսերեն և թուրքերեն լեզուներով), Հայաստանի պատմությանն ու հայ եկեղեցուն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։