«Անդրանիկ Ծառուկյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 11. Տող 11.
Բանաստեղծություններում և արձակում արտացոլված են աշխարհասփյուռ հայության հույզերն ու ձգտումները, որբացած սերնդի կյանքը, վերաբերմունքը [[Խորհրդային Հայաստան]]ի հանդեպ։
Բանաստեղծություններում և արձակում արտացոլված են աշխարհասփյուռ հայության հույզերն ու ձգտումները, որբացած սերնդի կյանքը, վերաբերմունքը [[Խորհրդային Հայաստան]]ի հանդեպ։


Լույս են տեսել Ծառուկյանի «Մոխրաման» ([[1935]]) պարսավագրական վիպակը, «Թուղթ առ Երևան» ([[1945]]) պոեմը և այլ գործեր։ Ճանաչված է «Մանկություն չունեցող մարդիկ» ([[1952]]) վիպակով, որը հրատարակվել է նաև [[Երևան]]ում ([[1963]]), [[Մոսկվա]]յում ([[1964]], [[ռուսերեն]]), [[Փարիզ]]ում ([[1977]], [[ֆրանսերեն]])։ Վիպակի շարունակությունն է «Երազային Հալեպ» ([[1979]]) գիրքը։ [[1958]] թվականին առաջին անգամ այցելել է Խորհրդային Հայաստան և իր տպավորությունները գրառել «Հին երագներ, նոր ճամփաներ» ([[1960]]) գրքում։
Լույս են տեսել Ծառուկյանի «Մոխրաման» ([[1935]]) պարսավագրական վիպակը, «Թուղթ առ Երևան» ([[1945]]) պոեմը և այլ գործեր։ Ճանաչված է «[[Մանկություն չունեցող մարդիկ]]» ([[1952]]) վիպակով, որը հրատարակվել է նաև [[Երևան]]ում ([[1963]]), [[Մոսկվա]]յում ([[1964]], [[ռուսերեն]]), [[Փարիզ]]ում ([[1977]], [[ֆրանսերեն]])։ Վիպակի շարունակությունն է «Երազային Հալեպ» ([[1979]]) գիրքը։ [[1958]] թվականին առաջին անգամ այցելել է Խորհրդային Հայաստան և իր տպավորությունները գրառել «Հին երագներ, նոր ճամփաներ» ([[1960]]) գրքում։


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

09:00, 20 հունվարի 2014-ի տարբերակ

Պատկեր:Zaroukian-antranik.jpg
Անդրանիկ Ծառուկյան

Անդրանիկ Թորոսի Ծառուկյան, (ծն. 1913թ, Կյուրին - 1989թ), հայ գրող։

Կենսագրություն

1915 թվականի Մեծ եղեռնի օրերին զրկվել է ծնողներից։ 1918-1922 թթ եղել է Հալեպի որբանոցում։ Ավարտել է Հալեպի Հայկազյան ազգային վարժարանը (1928թ1930-1934 թվականին սովորել է Բեյրութի Համազգայինի Նշան Փալանջյան ճեմարանում։ 1935-1942թթ դասավանդել է Հալեպի Զավարյան վարժարանում։ 1941 թվականին հիմնադրել է «Նայիրի» պարբերականը, 1946 թվականին խմբագրել «Արևելք» օրաթերթը։ Եղել է դաշնակցական կուսակցության անդամ, հեռացել է 1956 թվականին։

Ստեղծագործական կյանք

Ծառուկյանի «Եղերաբախտ քերթողներ» առաջին գործը Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի, Վահան Տերյանի, Մատթեոս Զարիֆյանի մասին է։

Բանաստեղծություններում և արձակում արտացոլված են աշխարհասփյուռ հայության հույզերն ու ձգտումները, որբացած սերնդի կյանքը, վերաբերմունքը Խորհրդային Հայաստանի հանդեպ։

Լույս են տեսել Ծառուկյանի «Մոխրաման» (1935) պարսավագրական վիպակը, «Թուղթ առ Երևան» (1945) պոեմը և այլ գործեր։ Ճանաչված է «Մանկություն չունեցող մարդիկ» (1952) վիպակով, որը հրատարակվել է նաև Երևանում (1963), Մոսկվայում (1964, ռուսերեն), Փարիզում (1977, ֆրանսերեն)։ Վիպակի շարունակությունն է «Երազային Հալեպ» (1979) գիրքը։ 1958 թվականին առաջին անգամ այցելել է Խորհրդային Հայաստան և իր տպավորությունները գրառել «Հին երագներ, նոր ճամփաներ» (1960) գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։