«Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, replaced: → (21) oգտվելով ԱՎԲ |
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ |
||
Տող 27. | Տող 27. | ||
| MPAA ռեյտինգ = |
| MPAA ռեյտինգ = |
||
| imdb_id = 0060584 |
| imdb_id = 0060584 |
||
| կայք |
| կայք = |
||
}} |
}} |
||
17:29, 3 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ
Կովկասի գերուհին ռուս.՝ Кавказская пленница, или Новые приключения Шурика | |
---|---|
Պատկեր:Kavkazskaya plennitsa.jpg Ֆիլմի անգլալեզու պոստերը | |
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն[1] |
Թվական | 1967թ. |
Պրեմիերա | ապրիլի 1 1967 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Լեոնիդ Գայդայ |
Պրոդյուսեր | Մոսֆիլմ |
Սցենարի հեղինակ | Յակով Կոստյուկովսկի Մորիս Սլոբոդսկոյ Լեոնիդ Գայդայ |
Դերակատարներ | Ալեքսանդր Դեմյանենկո Նատալյա Վառլեյ Յուրի Նիկուլին Եվգենի Մորգունով Գեորգի Վիցին Ֆրունզիկ Մկրտչյան Վլադիմիր Էտուշ |
Օպերատոր | Կոնստանտին Բրովին |
Երաժշտություն | Ալեքսանդր Զացեպին |
Պատմվածքի վայր | Կովկասյան լեռներ |
Նկարահանման վայր | Ղրիմ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 77 րոպե |
IMDb | ID 0060584 |
Kidnapping, Caucasian Style Վիքիպահեստում |
«Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» (ռուս.` Кавказская пленница, или Новые приключения Шурика), հայտնի նաև որպես` «Կովկասի գերուհին», 1966 թվականին ռեժիսոր Լեոնիդ Գայդայի նկարահանած կատակերգական ժանրի ֆիլմ։
Սա երկրորդն ֆիլմն էր, որին մասնակցում էր Դեմյանենկոյի կերտած հայտնի Շուրիկի կերպարը, ինչպես նաև վերջինը, որտեղ հանդես էր գալիս ժողովրդի կողմից սիրված Չաղ-Ցանցառ-Նիկուլին (Մորգունով-Վիցին-Նիկուլին) եռյակը։
Սյուժեն
Բարի և միամիտ Շուրիկը (Ալեքսանդր Դեմյանենկո), ով մարդաբանություն ուսումնասիրող մի ուսանող է, որոշում է մեկնել Հյուսիսային Կովկաս` ծանոթանալու տեղացիների հնագույն սովորույթներին և սիրահարվում է Նինա անունով մի աղջկա (Նատալյա Վառլեյ), ում քեռին (Մհեր Մկրտչյան) առանց նրա իմացության որոշում է կնության տալ ոմն ընկեր Սաախովին (Վլադիմիր Էտուշ): Աղջկան ըստ հին կովկասյան ավանդույթի` պետք է փախցնեին։ Գործը հանձնարարվում է Չաղ-Ցանցառ-Նիկուլին (իրական անվանումը` հիմար-վախկոտ-փորձառու) տարօրինակ եռյակին, ովքեր, սակայն, չեն կարողանում իրագործել առաքելությունը, որից հետո Մկրտչյանի կերպարը ասում է Շուրիկին, որ հենց Շուրիկը պետք է առևանգի Նինային ոչ միայն հին կովկասյան արարողության մաս դառնալու համար, այլև այն պարզ պատճառով, որ ինքը` Նինան էր խնդրել, որ իրեն առևանգողը Շուրիկը լիներ։ Շուրիկը փախցնում է Նինային` առանց գիտակցելու, թե իրականում ինչ էր տեղի ունեցել, սակայն, ի վերջո, ընկերոջ հետ կարողանում է փրկել Նինային և պատժել մեղավորներին։
Դերերում
- Ալեքսանդր Դեմյանենկո - Շուրիկ
- Նատալյա Վառլեյ - Նինա
- Վլադիմիր Էտուշ - Ընկեր Սաախով
- Մհեր Մկրտչյան - Նինայի քեռի
- Ռուսլան Ախմետով - Էդիկ
- Յուրի Նիկուլին - Հիմար
- Գեորգի Վիցին - Ցանցառ
- Եվգենի Մորգունով - Չաղ
- Դոնարա Մկրտչյան - Նինայի քեռակինը