«Սողուններ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 72. Տող 72.


== Նյարդային համակարգը և զգայարանները ==
== Նյարդային համակարգը և զգայարանները ==
[[Պատկեր:Reptile_brain_uk.svg|thumb|Մողեսի գլխուղեղը]]

Սողունների [[նյարդային համակարգ]]ը կազմված է նույն բաժիններից՝ միջակա ուղեղ,որից դուրս են գալիս տեսողական նյարդերը,միջին ուղեղ,որտեղից դուրս են գալիս [[աչք]]ը շարժող մկանների նյարդերը,երկարավուն ուղեղ,որում տեղակայված են կենսական կարևոր կենտրոնները (շնչառության,արյան շրջանառության,մարսողության):Գլխուղեղն ավելի մեծ է,քան երկկենցաղներինը:Հատկապես լավ են զարգացած առջևի ուղեղի կիսագնդերը:Կիսագնդերի մակերեսին առկա է գորշ նյութի կուտակումներ՝ կեղև:Դրանով է պայմանավորված նրանց անհամեմատ բարդ վարքագիծը՝ հնարավոր է մշակել պայմանական ռեֆլեքսներ:Սողունների երկարավուն ուղեղից դուրս են գալիս 12 զույգ գանգուղեղային նյարդերը:Լավ է զարգացած նաև ուղեղիկ,որը պայմանավորում է ճարպիկ շարժումների կոորդինացումը:

Սողունները միջավայրում կողմնորոշվում են տեսողական,լսողական,շոշափելիքի և հոտառական զգայարաններով:Որոշ ցերեկային օձեր օժտված են գունավոր տեսողությամբ:Հոտառությունը,համեմատ երկկենցաղների հետ,ավելի լավ է զարգացած:Շոշափելիքի օրգանը երկատված լեզուն է:Լսողության օրգանը կազմված է ներքին և միջին ականջներից:Մողեսները լավ են լսում,իսկ օձերը՝ ոչ,սակայն օձերը զգում են գետնի տատանումները,իսկ որոշ տեսակներ գլխի առջևի մասում ունեն ջերմաընկալիչ օրգան:

Մողեսը թշնամուց փրկվում է պոչի հատումով:Երբ թշնամիները բռնում են պոչից,ողերից մեկի մեջտեղից պոչը կտրվում է,որը ցավը նկատմամբ պատասխան ռեֆլեքսն է:Մկանների կծկման շնորհիվ հատած պոչից արյունահոսություն չի լինում:Պոչը հետագայում վերականգնվում է:

== Բազմացումը և զարգացումը ==

Ի տարբերություն [[երկկենցաղներ]]ի,սողունների բազմացումը և զարգացումը կապված չէ ջրային միջավայրի հետ:Սողունների բեղմնավորումը ներքին է:Արուները սերմնաբջիջներ պարունակող սերմնահեղուկը տեղափոխվում է կոյանոցի մեջ:Սերմնաբջիջները բարձրանում են ձվատարով և թափանցում ձվաբջջի մեջ. տեղի է ունենում բեղմնավորում:Բեղմնավորումից հետո զարգանում են ձվերը:Սողունների ձուն խոշոր է,ծածկված է ամուր թաղանթով,հարուստ է սննդանյութերով:Սողունները ձվադրում են տաք տեղերում՝ նեխած աղբակույտերի կամ ավազի մեջ:Սաղմը զարգանում է ձվում եղած սննդանյութերի հաշվին:Ձվերից դուրս են գալիս լիարժեք ձևավորված օրգանիզմներ:Որոշ սողուններ ձվակենդանածին են՝ ձվերը մնում են ձվատարում մինչև զարգացման ավարտը,և ձագերը ձվերից դուրս են գալիս անմիջապես ձվադրման պահին:Կան նաև կուսածին (ձուն զարգանում է առանց բեղմնավորման) և կենդանածին ձևեր (իժ):ՀՀ-ում տարածված է ժայռային մողեսների կուսածին 4 տեսակ:

[[File:Anolis carolinensis by Melinda Shelton 01.jpg|thumb|Բեղմնավորում]]

[[File:Crocodile Egg Diagram.svg|thumb|Սողունների սաղմի զարգացումը]]

[[Պատկեր:VaranusHeart1.png|thumb|Մողեսի սիրտը]]
[[Պատկեր:VaranusHeart1.png|thumb|Մողեսի սիրտը]]



17:20, 19 Օգոստոսի 2013-ի տարբերակ

Սողուններ
Սողուններ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Լատիներեն անվանում
Pisces



[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը
Վիքիցեղերում]


Պատկերներ
Վիքիպահեստում



EOL 4656086

Կոկորդիլոս (PSF)
Կրիա
Մողես
Մողեսի արտաքին կառուցվածքը

Սողունների դասին են պատկանում մողեսները, օձերը, կոկորդիլոսները, կրիաները։ Ի տարբերություն երկկենցաղների՝ սողուններն առաջին իսկական ցամաքային ողնաշարավորներն են, սակայն նրանց մի մասը հարմարվել է ջրային կենսակերպին (կոկորդիլոսներ, կրիաներ)։

Տեսակների մեծ մասն ապրում է չոր, շոգ և տաք կլիմայական պայմաններում։ Շարժման ընթացքում սողունների մեծ մասի մարմինը հպվում է գետնին, շարժվում են սողալով, որտեղից և ծագել է դասի անունը՝ սողուններ:

Շնչում են թոքերով:Բեղմնավորումը ներքին է:Ձուն պատված է խիտ թաղանթով և հարուստ է սաղմի զարգացման համար անհրաժեշտ պաշարանյութերով,զարգացումը ուղղակի է:Բազմանում են ցամաքում:Սիրտը եռախորշ է,սակայն,ի տարբերություն երկկենցաղների,փորոքում ունի ոչ լիարժեք ձևավորված միջնապատ:Նյարդային համակարգն ավելի լավ է զարգացած,քան երկկենցաղներինը:Ունեն կոպեր:Օձերի և մողեսների որոշ տեսակների կոպերը սերտաճած են և թափանցիկ,կատարում են պաշտպանական ֆունկցիա:Սողունների մաշկը զուրկ է գեղձերից,ծածկված է եղջերային թեփուկներով կամ վահանիկներով:Եղջերային ծածկույթը պահպանում է նրանց մարմինը ջրի կորստից,չորացումից և վնասվածքներից:Եղջերային թեփուկները խոչընդոտում են մարմնի աճին,ուստի տեղի է ունենում մաշկափոխություն:

Քամելեոնի ներքին կառուցվածքը
Օձի ներքին կառուցվածքը

Մարմնի կառուցվածքը

Սողունների մարմինը կազմված է գլխից,պարանոցից,իրանից և պոչից:Մարմինը պատված է եղջերային թեփուկներով:Մողեսն ամառվա ընթացքում մաշկափոխվում է 4-5 անգամ:Բացառությամբ օձերի և անոտ մողեսների,որոնք մաշկափոխվում են ամբողջությամբ:Սողուններն ունեն մարմնի կողքերին տեղավորված երկու զույգ հնգամատ վերջույթներ,որոնք վերջանում են եղջերայի սուր ճանկերով:Գլխի վրա գտնվում է բերանը:Լեզուն բարակ է և ծառայում է որպես շոշափելիքի օրգան:Բերանից վեր տեղավորված են զույգ քթանցքերը և աչքերը:Մողեսներն ունեն կոպեր,այդ թվում նաև կիսաթափանցիկ թարթող թաղանթ՝ երրորդ կոպ:Աչքերի հետևում տեղավորված է թմբկաթաղանթը:Սողուններն ունեն կարճ,շարժում պարանոց,իսկ իրանը սահուն կերպով անցնում է պոչային հատվածի:

Կմախքը

թռչող վիշապի (մողեսի) կմախքը
Օձի կմախքը
Կոկորդիլոսի կմախքը

Մողեսի կմախքը կազմված է գանգից,ողնաշարից,կրծքավանդակից վերջույթների և վերջույթների գոտիների բաժիններից:Ողնաշարը կազմված է պարանոցային (8),կրծքային,գոտկային,սրբանային (2) և պոչային բաժիններից:Պարանոցային բաժնի ողերը հոդավորված են,ինչն ապահովում է գլխի շարժումը:Կրծքագոտկային բաժինը կազմված է 22 ողերից:Կրծքային և գոտկային ողերին միացած են կողոսկրերը,որոնց առաջին 5 զույգը փորային կողմում միաձուլվում են կրծոսկրին՝ առաջացնելով կրծքավանդակ:Կրծքավանդակը հատուկ է սողունների մեծ մասին,բացառությամբ օձերի:Օձերի կողերն առջևի մասում ազատ են,իսկ կրիաների կողերը սերտաճել են զրահին:Ուսագոտու,կոնքագոտու,ինչպես նաև վերջույթների կմախքը նման է երկկենցաղների կմախքին:

Սողունների կմախքն ավելի լավ է զարգացած,քան երկկենցաղներինը:

Մարսողական համակարգը

Մողեսի լեզուն
Օձը կուլ է տալիս մկանը

Սողունների մեծ մասը գիշատիչներ են,սնվում են միջատներով,փափկամարմիններով,ձկներով,երկկենցաղներով,թռչուններով և մանր կաթնասուններով (կրծողներ):Ատամները միանման են,ծառայում են սնունդը բռնելու և պահելու համար:Բերանի խոռոչի հատակում տեղակայված է շարժում բարակ,ծայրին փոքր-ինչ երկատված լեզուն:Սնունդը բերանից անցնում է կլան,կերակրափող,պարկանման ստամոքս և ապա՝ աղիներ:Աղիները տարբերակված են,բաժանվում են բարակ և հաստ աղիների:Բարակ աղիքի սկզբնամասում բացվում է լեղածորանը:Սողուններն ունեն լյարդ և ենթաստամոքսային գեղձ:Հաստ աղին վերջանում է կոյանոցով,որտեղ բացվում են արտազատական և սեռական օրգանների ծորանները:

Ծնոտների շարժուն միացման և կրծքավանդակի բացակայության շնորհիվ օձերը կարող են կուլ տալ և ուտել մարմնի հաստությունը գերազանցող որսին,իսկ կոկորդիլոսները,կրիաները սնունդը կուլ են տալիս առանձին կտորներով:

Շնչառական համակարգը

Սողունները շնչում են միայն թոքերով:

Շնչառական օրգաններն են կոկորդը,շնչափողը,2 բրոնխները և զույգ պարկանման թոքերը:Թոքերն ունեն ծալքեր,որոնք մեծացնում են գազափոխանակության մակերեսը:Շնչառական շարժումները՝ ներշնչումը և արտաշնչումը,կատարվում են միջկողային մկանների կծկման շնորհիվ:


Արյունատար համակարգը

Սիրտը,բացառությամբ կոկորդիլոսների,կազմված է երեք խորշերից՝ երկու նախասիրտ և մեկ փորոք,որն ունի ոչ լրիվ զարգացած միջնապատ:Փորոքում զարկերակային և երակային արյունը քիչ է խառնվում,որի հետևանքով սողունների օրգանները ստանում են անհամեմատ հարուստ արյուն:Փորոքից դուրս են գալիս թոքային զարկերակը և աորտայի աջ ու ձախ աղեղները:Արյունը շրջանառություն է կատարում երկու շրջանով:Գլխուղեղը ստանում է զարկերային արյուն,իսկ մյուս օրգանները՝ խառը:Դա է պատճառը,որ նյութափոխանակությունը դանդաղ է կատարվում:Սողունները սառնարյուն կենդանիներ են:Ակտիվ են տաք եղանակներին,իսկ սառը պայմաններում՝ պասիվ:Անբարենպաստ պայմանները սողունները քուն են մտնում:

Արտազատական համակարգը

Արտազատության օրգանները երիկամներն են:Մեզը մածուցիկ է,նման է սպիտակ շիլայի,պարունակում է միզաթթու:Միզածորանները բացվում են կոյանոցի մեջ:Օձերի և որոշ մողեսների միզապարկը լավ զարգացած չէ:

Նյարդային համակարգը և զգայարանները

Մողեսի գլխուղեղը

Սողունների նյարդային համակարգը կազմված է նույն բաժիններից՝ միջակա ուղեղ,որից դուրս են գալիս տեսողական նյարդերը,միջին ուղեղ,որտեղից դուրս են գալիս աչքը շարժող մկանների նյարդերը,երկարավուն ուղեղ,որում տեղակայված են կենսական կարևոր կենտրոնները (շնչառության,արյան շրջանառության,մարսողության):Գլխուղեղն ավելի մեծ է,քան երկկենցաղներինը:Հատկապես լավ են զարգացած առջևի ուղեղի կիսագնդերը:Կիսագնդերի մակերեսին առկա է գորշ նյութի կուտակումներ՝ կեղև:Դրանով է պայմանավորված նրանց անհամեմատ բարդ վարքագիծը՝ հնարավոր է մշակել պայմանական ռեֆլեքսներ:Սողունների երկարավուն ուղեղից դուրս են գալիս 12 զույգ գանգուղեղային նյարդերը:Լավ է զարգացած նաև ուղեղիկ,որը պայմանավորում է ճարպիկ շարժումների կոորդինացումը:

Սողունները միջավայրում կողմնորոշվում են տեսողական,լսողական,շոշափելիքի և հոտառական զգայարաններով:Որոշ ցերեկային օձեր օժտված են գունավոր տեսողությամբ:Հոտառությունը,համեմատ երկկենցաղների հետ,ավելի լավ է զարգացած:Շոշափելիքի օրգանը երկատված լեզուն է:Լսողության օրգանը կազմված է ներքին և միջին ականջներից:Մողեսները լավ են լսում,իսկ օձերը՝ ոչ,սակայն օձերը զգում են գետնի տատանումները,իսկ որոշ տեսակներ գլխի առջևի մասում ունեն ջերմաընկալիչ օրգան:

Մողեսը թշնամուց փրկվում է պոչի հատումով:Երբ թշնամիները բռնում են պոչից,ողերից մեկի մեջտեղից պոչը կտրվում է,որը ցավը նկատմամբ պատասխան ռեֆլեքսն է:Մկանների կծկման շնորհիվ հատած պոչից արյունահոսություն չի լինում:Պոչը հետագայում վերականգնվում է:

Բազմացումը և զարգացումը

Ի տարբերություն երկկենցաղների,սողունների բազմացումը և զարգացումը կապված չէ ջրային միջավայրի հետ:Սողունների բեղմնավորումը ներքին է:Արուները սերմնաբջիջներ պարունակող սերմնահեղուկը տեղափոխվում է կոյանոցի մեջ:Սերմնաբջիջները բարձրանում են ձվատարով և թափանցում ձվաբջջի մեջ. տեղի է ունենում բեղմնավորում:Բեղմնավորումից հետո զարգանում են ձվերը:Սողունների ձուն խոշոր է,ծածկված է ամուր թաղանթով,հարուստ է սննդանյութերով:Սողունները ձվադրում են տաք տեղերում՝ նեխած աղբակույտերի կամ ավազի մեջ:Սաղմը զարգանում է ձվում եղած սննդանյութերի հաշվին:Ձվերից դուրս են գալիս լիարժեք ձևավորված օրգանիզմներ:Որոշ սողուններ ձվակենդանածին են՝ ձվերը մնում են ձվատարում մինչև զարգացման ավարտը,և ձագերը ձվերից դուրս են գալիս անմիջապես ձվադրման պահին:Կան նաև կուսածին (ձուն զարգանում է առանց բեղմնավորման) և կենդանածին ձևեր (իժ):ՀՀ-ում տարածված է ժայռային մողեսների կուսածին 4 տեսակ:

Բեղմնավորում
Սողունների սաղմի զարգացումը
Մողեսի սիրտը


Մողեսի արյունատար համակարգը
Մողեսի աչք