«Բենիամին Մարգարյան»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, replaced: ) — → ), using AWB (7852) |
չ Bot: Migrating 7 interwiki links, now provided by Wikidata on d:q817617 (translate me) |
||
Տող 75. | Տող 75. | ||
[[Կատեգորիա:1985 մահեր]] |
[[Կատեգորիա:1985 մահեր]] |
||
[[Կատեգորիա:Հայեր]] |
[[Կատեգորիա:Հայեր]] |
||
[[de:Benjamin Markarjan]] |
|||
[[en:Benjamin Markarian]] |
|||
[[lb:Benjamin Markarjan]] |
|||
[[pl:Beniamin Markarian]] |
|||
[[pt:Benjamin Markarian]] |
|||
[[ru:Маркарян, Вениамин Егишевич]] |
|||
[[uk:Маркарян Беніамін Єгішевич]] |
12:34, 14 Մարտի 2013-ի տարբերակ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Բենիամին Եղիշեի Մարգարյան | |
---|---|
Դիմանկար | |
Ծնվել է | դեկտեմբեր 12 1913 |
Ծննդավայր | Շուլավեր, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբեր 30 1985 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բյուրական |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1938) |
Կոչում | ակադեմիկոս[1] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | աստղագետ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան[1] և ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ՀՀ ԳԱԱ[1] և Միջազգային աստղագիտական միություն |
Բենիամին Եղիշեի Մարգարյան (1913 − 1985), հայ խորհրդային աստղագետ, Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971), ՀՍՍՀ Գիտության վաստակավոր գործիչ (1961): ՍՍՀՄ ԳԱ աստղագիտական խորհրդի անդամ (1964), Միջազգային աստղագիտական միության «Գալակտիկաներ» հանձնաժողովի փոխնախագահ (1973-1976), նախագահ (1976-79)։
Կենսագրություն
Բ. Ե. Մարգարյանը ծնվել է նոյեմբերի 29-ին (դեկտեմբերի 12) Թիֆլիսի նահանգի Շուլավեր բնակավայրում (Շահումյան, այժմ Վրաստանի Մառնեուլի մունիցիպալիտետ)՝ հայկական ընտանիքում։ 1938 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1941 թ.՝ Լենինգրադի համալսարանի ասպիրանտուրան: 1943-1957թթ. դասավանդել է ԵՊՀ-ում: 1944թ.-ից մինչև իր մահը աշխատել է Բյուրականի աստղադիտարանում (1952-57թթ.` փոխտնօրեն, 1957-1985թթ.` գալակտիկաների բաժնի վարիչ): Մահացել է 1985 թ. սեպտեմբերի 30-ին։
Գիտական գործունեություն
Գիտական աշխատանքները վերաբերում են աստղային և արտագալակտիկական աստղագիտությանը: Նրա գլխավորությամբ մշակվել է աստղերի տեսանելի բաշխման մեջ դիտվող ֆլուկտուացիաների (տատանումների) տեսությունը` տիեզերական կլանման հաշվի առմամբ: Վ.Հ. Համբարձումյանի հետ համատեղ հաստատել է Գալակտիկայում երիտասարդ, անկայուն աստղային համակարգերի` աստղասփյուռների առկայությունը, ինչը վկայում է, որ աստղառաջացման գործընթացը շարունակվում է նաև մեր դարաշրջանում, ընդ որում աստղերը ծնվում են խմբերով: Կատարել է ցրված աստղակույտերի դասակարգում, ուսումնասիրել է դրանց տեղաբաշխման առանձնահատկությունները և նկարագրել է Գալակտիկայի պարուրաձև ճյուղերի նկատմամբ դրանց դիրքը: Բացահայտել է պայծառ գալակտիկաների շարքում գունային ու սպեկտրալ տարականոն (անոմալ) բնութագրերով օժտված օբյեկտների հատուկ դասի առկայությունը: Բացահայտված երևույթի բացատրման համար առաջինն է առաջ քաշել գալակտիկաների միջուկներում ոչ ջերմային բնույթի ուլտրամանուշակագույն ճառագայթների առկայության գաղափարը: Այդ ուղղությամբ մշակել է հատուկ մեթոդաբանություն և 1965թ.-ից Բյուրականի աստղադիտարանում Շմիդտի` մեկ մետր տրամագիծ ունեցող աստղադիտակով անցկացրել է աստղային երկնքի առաջին սպեկտրալ շրջահայությունը: Դիտումների արդյունքում հայտնաբերել է հատուկ դասի` սպեկտրի ուլտրամանուշակագույն տիրույթում ճառագայթման ավելցուկ ունեցող մեծ թվով թույլ գալակտիկաներ (13-17-րդ աստղային մեծության), որոնք կոչվում են նրա անունով` Մարգարյանի գալակտիկաներ: Տարբեր աստղադիտարաններում հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանք Մետագալակտիկայի ակտիվ գոյացումների ընդարձակ դաս են կազմում: Այդ գալակտիկաների նշանակալի մասն ունի ռադիո-, ինֆրակարմիր և ռենտգենային ճառագայթում, իսկ դրանց շուրջ 10 %-ին հատուկ են Սեյֆերտի տիպի գալակտիկաներին բնորոշ հատկություններ. սպեկտրներում գծերը տարբեր չափով լայնացած են: Դրանց շարքում կան նաև քվազարներ և ВL Մողեսի տիպի օբյեկտներ:
Պարգևներ
- ԽՍՀՄ Պետական (Ստալինյան) մրցանակի դափնեկիր (1950)
- Պատվո նշան շքանշան (1955)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1983)
Գրականություն
- Атлас звездных скоплений различных типов, 1953. М.,.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
- Колчинский И.Г.,Корсунь А.А.,Родригес М.Г.. Астрономы.Биографический справочник. Киев,: Наукова думка, 1986.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ»։ պրակ 1, 1946։
- «Галактики с ультрафиолетовым континуумом»։ Астрофизика,(3) 1957։
- «On the Nature of Galaxies with UV Continuum Having Broad Emission Lines»։ Astronomy and Astrophisics, (58) 1977։
Արտաքին հղումներ
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԽՄԿԿ անդամներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Անձինք այբբենական կարգով
- 1913 ծնունդներ
- Հայ աստղագետներ
- Հայաստանի ԳԱ ակադեմիկոսներ
- 1985 մահեր
- Հայեր