Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1946
ՀիմնադիրՎիկտոր Համբարձումյան
Երկիր Հայկական ԽՍՀ
ԳրասենյակԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Լուծարվել է1989

«Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ», ՀԽՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանի գիտական ուսումնասիրությունների ժողովածու։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1946-1989 թվականներին Երևանում։ Հիմնադիր-խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, խմբագիր՝ Հրանտ Թովմասյան։ «Աստղադիտարանի 1935 թ. աշխատությունների բյուլետեն» (1938), «Հայաստանի պետական աստղադիտարանի աշխատությունների բյուլետեն» (1938), «Երևանի աստղադիտարանի բյուլետեն» (1940-1945) պարբերականների շարունակությունն է։

Տպագրել է աստղաֆիզիկայի, աստղագիտության, աստղային վիճակագրության, ինչպես նաև կառավարվող տիեզերական սարքերի, տիեզերագնացության, տիեզերական ճառագայթների և ռադիոկապի վերաբերյալ գիտական հոդվածներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (ամփոփումներով)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։