Jump to content

Սոֆյա Մերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆյա Մերո
Ծննդյան անունգերմ.՝ Sophie Friederike Schubart
Ծնվել էմարտի 27, 1770(1770-03-27)[1]
ԾննդավայրԱլտենբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[2]
Վախճանվել էհոկտեմբերի 31, 1806(1806-10-31)[2][3][4][…] (36 տարեկան)
Վախճանի վայրՀայդելբերգ[2]
Գրական անունSeraphine[5]
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի և խմբագիր
Լեզուգերմաներեն
ՔաղաքացիությունԳերմանիա
ԱմուսինԿլեմենս Բրենտանո[2]
 Sophie Mereau Վիքիպահեստում

Սոֆյա Ֆրիդերիկա Մերո (գերմ.՝ Sophie Friederike Mereau, մարտի 27, 1770(1770-03-27)[1], Ալտենբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[2] - հոկտեմբերի 31, 1806(1806-10-31)[2][3][4][…], Հայդելբերգ[2]), գերմանացի գրող և բանաստեղծուհի, ռոմանտիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆյա Շուբարտը ծնվել է բուրժուական ընտանիքում և ստացել է հիանալի կրթություն։ Չնայած ամուսնության վերաբերյալ իր նախապաշարմունքներին՝ 1793 թվականին տնտեսական բնույթի պատճառներով նա ամուսնացել է Ենայից իրավագիտության պրոֆեսոր Կառլ Մերոյի հետ։ Ամուսնությունից հետո ծնվել են որդին՝ Գուստավը, և դուստրը՝ Գուլդան։ Ընտանիքը բնակվել է Ենում, որտեղ ամուսնու շնորհիվ Սոֆյան ծանոթացել է Ֆրիդրիխ Շիլլերի հետ։ Վերջինս գնահատել Է Սոֆյա Մերոյի բանաստեղծական տաղանդը, հովանավորել նրան, հրատարակել նրա ստեղծագործությունները ամսագրում, նրան խորհուրդներ տվել գեղագիտական ճաշակի և ժանրի ընտրության հարցերի վերաբերյալ։ Մերոյի քնարերգությունը համապատասխանում է բնական պոեզիայի մասին Շիլլերի պատկերացումներին։ Իր պոեզիայի համար Սոֆյա Մերոն հետևում է Շիլլերի սիմվոլիզացիայի ցուցումներին․ Սոֆյայի համար Շիլլերը նշանակալի մարդ էր, ում նա վստահում էր։ Մերոն և Շիլլերը նման էին ազատության իրենց ձգտմամբ։ Սոֆյա Մերոն մի քանի պատմվածքներ, էսսեներ, բանաստեղծություններ և երկու վեպ է հրապարակել։ Մերոյի բնական և բնապատկերային քնարերգության մի քանի ստեղծագործությունների հիման վրա երաժշտություն են գրել Դելթերը, Բեթհովենը, Ռայնհարդը։ Մերոն նաև հրատարակել է մի քանի ալմանախ և «Կալատիսկ» ամսագիրը։ Նա աշխատել է ֆրանսերեն, անգլերեն և իտալերեն լեզուներով տեքստերի թարգմանությունների և գրական մշակման վրա։

Հաջողակ գրող լինելով հանդերձ՝ Սոֆյա Մերոն դժբախտ էր ամուսնության մեջ։ Նա ուզում է ապրել ըստ իր ռոմանտիկ իդեալների, սիրո և ազատության. նա մի քանի սիրավեպ է ունեցել, այդ թվում՝ Ֆրիդրիխ Շլեգելի և Կլեմենս Բրենտանոյի հետ։ Իր 6-ամյա որդու՝ Գուստավի մահից հետո՝ 1801 թվականին Սոֆյա Մերոն ամուսնալուծվել է. դա համարվում է Սաքսեն Վայմարի դքսությունում առաջին ամուսնալուծությունը, թեև արխիվային փաստաթղթերի համաձայն՝ դքսությունում ամուսնալուծություններ ձևակերպվել են նաև մինչև 1800 թվականը։

Դստեր հետ, ում Կարլ Մերոն թողել էր մորը, Սոֆյան սկսել է իր կյանքի նոր փուլը։ Նրա գրական տաղանդը ֆինանսական անկախություն էր ընձեռում։ Հղիանալով Կլեմենս Բրենտանոյից՝ նա ամուսնացել է նրա հետ 1803 թվականին։ Ամուսինները միասին զբաղվել են գրականությամբ և թարգմանությամբ։ Բրենտանոյի խանդոտության պատճառով Սոֆյան նրա հետ կյանքն ընկալում էր որպես բանտարկություն։ Իր ընկերուհիներից մեկին Սոֆյան, գրել է, որ Բրենտանոյի հետ համատեղ կյանքը միաժամանակ դրախտ է ու դժոխք, բայց առավելապես դժոխք։ 1806 թվականին Սոֆյա Մերո-Բրենտանոն ծննդաբերությունից հետո մահացել է 36 տարեկանում։ Սոֆյայի մահից կարճ ժամանակ անց Կլեմենս Բրենտանոն ամուսնացել է 16-ամյա Ավգուստա Բուսմանի հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Julia Augart։ Eine romantische Liebe in Briefen. Zur Liebeskonzeption im Briefwechsel von Sophie Mereau und Clemens Brentano. Königshausen & Neumann, Würzburg 2006.
  • Dagmar von Gersdorff։ Dich zu lieben kann ich nicht verlernen. Das Leben der Sophie Brentano-Mereau. Insel Verlag, Frankfurt am Main, 1984. ISBN 3-458-14182-0
  • Katharina von Hammerstein։ Sophie Mereau-Brentano. Freiheit — Liebe — Weiblichkeit: Trikolore sozialer und individueller Selbstbestimmung um 1800. Universitätsverlag Winter, Heidelberg. ISBN 3-8253-0183-4
  • Britta Hannemann։ Weltliteratur für Bürgertöchter. Die Übersetzerin Sophie Mereau-Brentano. Wallstein, 2005. ISBN 3-89244-896-5
  • Lucia Sabová։ Problematik der weiblichen Identität in den Erzählungen von Sophie Mereau. Logos-Verlag, Berlin, 2011. ISBN 978-3-8325-3019

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Մերո» հոդվածին։