Սոֆյա Հեյդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆյա Հեյդեն
անգլ.՝ Sophia Hayden Bennett
Ծնվել էհոկտեմբերի 17, 1868(1868-10-17)[1][2][3]
ԾննդավայրՍանտյագո, Չիլի
Մահացել էփետրվարի 3, 1953(1953-02-03)[2][3] (84 տարեկան)
Վախճանի վայրՈւինթրոփ, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԿրթությունՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Jamaica Plain High School?
Ուշագրավ աշխատանքներԿնոջ շենք (Չիկագո)
 Sophia Hayden Bennett Վիքիպահեստում

Սոֆյա Հեյդեն (անգլ.՝ Sophia Hayden, հոկտեմբերի 17, 1868(1868-10-17)[1][2][3], Սանտյագո, Չիլի - փետրվարի 3, 1953(1953-02-03)[2][3], Ուինթրոփ, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի ճարտարապետ և առաջին կինը[4], ով ստացել է չորսամյա կրթություն ճարտարապետի մասնագիտությամբ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում[5][6][7]։

Մանկություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆյա Հեյդենը ծնվել է Սանտյագոյում։ Նրա մայրը Չիլիից էր, իսկ հայրը՝ ամերիկացի։ Սոֆյան ուներ քույր և երկու եղբայր[8]։ Վեց տարեկանում նրան ուղարկել են Բոստոն[9], որտեղ նա ապրել է հորական տատիկի ու պապիկի հետ և դպրոց հաճախել։ Ավագ դասարաններում Սոֆյան սկսում է հետաքրքրություն ցուցաբերել ճարտարապետության նկատմամբ։ Կրթություն ստանալուց հետո, Սոֆյան ընտանիքի հետ տեղափոխվում է Ռիչմոնդ, բայց շուտով վերադառնում է Բոստոն, որպեսզի քոլեջ ընդունվի։ 1890 թվականին նա ավարտում է քոլեջը գերազանց գնահատականներով՝ ստանալով աստիճան ճարտարապետությունից։

Սոֆյա Հեյդենի լուսանկարը արված 1888 թվականին, երբ նա ուսանող էր

Բարձրագույն կրթություն ստանալուց հետո Հեյդենը չի կարողանում գտնել իր առաջին աշխատանքը որպես ճարտարապետի օգնական, քանի որ նա կին էր։ Այդ իսկ պատճառով նա գծագրության ուսուցչուհի է աշխատել բոստոնյան դպրոցներից մեկում[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կանանց շենք»՝ նախագծված Սոֆյա Հեյդենիի կողմից

Հեյդենն առավել հայտնի է 1892 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի համար իր կողմից նախագծած «Կանանց շենքով», նաև նրանով, որ նախագծել է իր առաջին շենքը, երբ 21 տարեկան էր[5][10]։

«Կանանց շենքի» հիմքում նա վերցնում է «Գեղարվեստի թանգարանի» իր ուսանողական ծրագիրը, բավականին բարդ կառուցվածքով երկհարկ շինություն՝ բաղկացած կամարներից, սյուներից, տեռասներից և շատ այլ դասական էլեմենտներից։ Համաշխարհային ցուցահանդեսում Հեյդենը առաջին տեղն է զբաղեցնում կին-ճարտարապետների համար նախատեսված տասներեք տեղերից։ Նա ստանում է 1000 դոլլար իր նախագծի համար այն դեպքում, երբ տղամարդ-ճարտարապետները ստանում էին 10000 դոլար նմանատիպ ծրագրերի համար[7][11]։

«Կանանց շենքի» կառուցման ժամանակ ամբողջ ընթացքում խախտվում էր Հեյդենի կողմից արված շենքի նախագիծը։ Շինարարության կոմիտեն, որը գլխավորում էր աշխարհիկ տիկին Բերտա Պալմերը, պահանջում էր փոփոխություններ մտցնել։ Արդյունքում Սոֆյան կոմիտեի կողմից ազատվեց սեփական նախագծից, և շենքի կառուցումն ավարտվեց առանց նրա[5][12]։ Այնուամենայնիվ, այդ կոնֆլիկտում Հեյդենին աջակցեցին իր կոլեգա-ճարտարապետները։ Չնայած շատ ճարտարապետների բացահայտ աջակցությանն ու կարեկցանքին՝ նրա հիասթափությունը և դժգոհությունը կամայականության դեմ հասարակության կողմից ընդունվեց որպես շինարարությունը ղեկավարելու կանացի անկարողություն։ Ի վերջո, երկու կողմերը հաշտվեցին, և շենքը արժանացավ պարգևի՝ «Նրբաոճության, ճարտարապետական ճաշակի, բարության և ինտերիերի վայելչության» համար։ Այս դեպքից հետո Հեյդենն այլևս երբեք չի աշխատել որպես գլխավոր ճարտարապետ։ Այնուամենայնիվ, 1894 թվականին նա նախագծել է հուշարձան կանանց ակումբի համար ԱՄՆ-ում, որը հետագայում այդպես էլ չի կառուցվել։ Ճարտարապետությունից հեռանալուց հետո Հեյդենը շարունակել է զբաղվել արվեստով։ Նա ապրում էր հանգիստ կյանքով իր ամուսնու և նրա դստեր հետ։ Մահացել է 1953 թվականին, ինսուլտին հետևած թոքաբորբի պատճառով[5][8]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Abstract of Thesis: Sophia G. Hayden, 1890» Technology Architectural Review 3
  • «The Woman’s Building» Rand McNally and Company’s A Week at the Fair, Chicago: Rand McNally, 1893.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Booker M. M., Hernandez A. Hayden (Bennett), Sophia // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T2090312
  4. Sarah Allaback The First American Women Architects. — University of Illinois Press. — С. 94–96. — ISBN 978-0-252-03321-6.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Joan Marter The Grove encyclopedia of American art.. — Oxford University Press. — ISBN 0-19-533579-1.
  6. «"Sophia Hayden Bennett (1868-1953)"». MIT Museum Online Gallery. From Louis Sullivan to SOM: Boston Grads Go to Chicago. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին.
  7. 7,0 7,1 Moore Booker, Margaret "Hayden (Bennett), Sophia (Gregoria)" // Grove Art Online. — 2016.
  8. 8,0 8,1 Hayden, Dolores Notable American Women: The Modern Period. — Cambridge: Harvard University Press. — ISBN 978-0-674-62734-5.
  9. Boumenot, Diane Remembering Sophia Hayden Bennett, Part 1.(չաշխատող հղում)
  10. World's Columbian Exhibition, at Chicago,1492-1893-1892.
  11. International Archive of Women in Architecture (Biographical Database).. — Virginia: University Libraries.
  12. Beasley, Soodie Women in Design: Sophia Hayden (1868—1953) // Soodie Beasley.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]