Սոֆյա Ատեսլանդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆյա Ատեսլանդեր
Ծնվել էմարտի 12, 1874(1874-03-12)[1]
ԾննդավայրLuborzyca, Kraków County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան
Վախճանվել է1928
Մահվան վայրԲեռլին, Վայմարյան Հանրապետություն
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
 Zofia Atteslander Վիքիպահեստում

Սոֆյա Ատեսլանդեր (լեհ.՝ Zofia Atteslander, մարտի 12, 1874(1874-03-12)[1], Luborzyca, Kraków County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան - 1928, Բեռլին, Վայմարյան Հանրապետություն), լեհ նկարչուհի։ Ակտիվ գործունեություն է ծավալել 1889–1928 թվականներին Բեռլինում, Փարիզում և Վիսբադենում։ Ի սկզբանե մասնավոր կրթություն է ստացել Յացեկ Մալչևսկու մոտ Կրակովում, հետագայում՝ Ֆրանց ֆոն Լենբախի, Հենրիխ Կնիրի (1862–1944) մոտ, Մյունխենում սովորել է Ստանիսլավ Գրոչոլսկու մոտ, 1902 թվականից՝ Ադոլֆ Հյոլցելի մոտ Դախաու քաղաքում[2]։ Մասնագիտացել է դիմանկարչության և նատյուրմորտի ժանրերում[3]։

Վիսբադենում ապրելու ընթացքում 1904 թվականին նկարել է Ռումինական թագավորական ընտանիքի դիմանկարները։ Փարիզում բնակվելու ժամանակ 1908 թվականին Ֆրանսիական արվեստի սալոններ ու ակադեմիաների կողմից պարգևի է արժանացել։ 1904 թվականին միացել է Վարշավայի Գեղարվեստի խթանման միությանը (Towarzystwo Zachęty Sztuk Pięknych), 1903 թվականին՝ Կրակովի արվեստի ընկերների միությանը (Towarzystwo Przyjaciół Sztuk Pięknych): Բացի յուղաներկով արված աշխատանքները, ստեղծել է նաև պաստելայի գործեր։ Աշխատանքները հաճախ մակագրել է՝ "Zo": Սոֆյա Ատեսլանդերի մասին վերջին տեղեկությունները ստացվել են 1928 թվականին[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. «Zofia Atteslander Artist». Artyzm. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. «Artist Zofia Atteslander». Invaluable. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.
  4. «Zofia Atteslander Biography». Arcadja. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Constantin Marian von Gorski: Atteslander, Sofie. In: Ulrich Thieme, Felix Becker (Hrsg.): Allgemeines Lexikon der Bildenden Künstler von der Antike bis zur Gegenwart. Begründet von Ulrich Thieme und Felix Becker. Band 2: Antonio da Monza–Bassan. Wilhelm Engelmann, Leipzig 1908, S. 217 (Textarchiv – Internet Archive).
  • Atteslander, Sophie. In: Hans Vollmer: Allgemeines Lexikon der bildenden Künstler des XX. Jahrhunderts. Band 1: A–D. E. A. Seemann, Leipzig 1953, S. 76.
  • Renate Böhning: Atteslander, Zofia. In: Allgemeines Künstlerlexikon. Die Bildenden Künstler aller Zeiten und Völker (AKL). Band 5, Saur, München u. a. 1992, ISBN 3-598-22745-0, S. 552.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Ատեսլանդեր» հոդվածին։