Սուրեն Հասմիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Հասմիկյան
Ծննդյան թիվ՝մարտի 19, 1935(1935-03-19)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 12, 2022(2022-10-12)[1] (87 տարեկան)
Վախճանի վայր՝Երևան, Հայաստան[1]
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
Մասնագիտություն՝կինոգետ, կինոքննադատ և սցենարիստ
Պարգևներ՝
Մովսես Խորենացու մեդալ
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Սուրեն Հասմիկյան (Սուրեն Հակոբյան) (մարտի 19, 1935(1935-03-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 12, 2022(2022-10-12)[1], Երևան, Հայաստան[1]), հայ կինոգետ, կինոքննադատ, սցենարիստ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ, պրոֆեսոր (1996ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1987

Դերասանուհի Հասմիկի թոռն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Հասմիկյանը ծնվել է 1935 թվականին, Երևանում։ Դեռ մանկուց որոշել էր, որ եթե զբաղվի արվեստի որևէ ճյուղով, ի պատիվ տատիկի, անպայման կընտրի «Հասմիկյան» կեղծանունը, որը հետագայում դարձավ նրա «պաշտոնական» ազգանունը։

1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուս գրականության բաժինը։ 1961 թվականին Մոսկվայում ավարտել է ասպիրանտուրան՝ կինոգիտության գծով։ Եղել է առաջին կինոգետներից, որ գիտական ուսումնասիրության առարկա է դարձրել հայ կինոն։ 1960-ականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես խմբագիր։ 1971-1982 թվականներին եղել է Հայաստանի Պետկինոյի գլխավոր խմբագիրը։ 1989 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոքննադատների կոլեգիայի նախագահ։ 1968-1978 թվականներին հեռուստատեսությունում վարել է հայ կինոյին նվիրված հաղորդաշար։ 1991 թվականին նկարահանվել է Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ...» ֆիլմում։

1957 թվականից հեղինակել է շուրջ 1000 կինոքննադատական հոդված, բազմաթիվ սցենարներ, 3 գիրք։ Նրա աշխատություններից առավել հայտնի են «Սեղմ կադր» և «Փրկության կղզի» գրքերը։ 1972 թվականից դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետում[2], 1983 թվականից՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում[3], որտեղ 1994-2006 թվականներին եղել է արվեստի տեսության և պատմության ամբիոնի վարիչը[4]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, 1987[4]
  • Մովսես Խորենացու մեդալ, 2005
  • Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2015
  • Հայաստանի կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ, 2015
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը
  2. «ՀՊՄՀ, Հասմիկյան Սուրեն». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
  3. «ԵԹԿՊԻ, Հասմիկյան Սուրեն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
  4. 4,0 4,1 «AV Production - Սուրեն Հասմիկյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Հասմիկյան» հոդվածին։