Սուրեն Հասմիկյան
Սուրեն Հասմիկյան | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | մարտի 19, 1935 |
Ծննդավայր՝ | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի թիվ՝ | հոկտեմբերի 12, 2022[1] (87 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Երևան, Հայաստան[1] |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոգետ, կինոքննադատ և սցենարիստ |
Պարգևներ՝ |
Սուրեն Հասմիկյան (Սուրեն Հակոբյան) (մարտի 19, 1935, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 12, 2022[1], Երևան, Հայաստան[1]), հայ կինոգետ, կինոքննադատ, սցենարիստ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ, պրոֆեսոր (1996)։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (1987)։
Դերասանուհի Հասմիկի թոռն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրեն Հասմիկյանը ծնվել է 1935 թվականին, Երևանում։ Դեռ մանկուց որոշել էր, որ եթե զբաղվի արվեստի որևէ ճյուղով, ի պատիվ տատիկի, անպայման կընտրի «Հասմիկյան» կեղծանունը, որը հետագայում դարձավ նրա «պաշտոնական» ազգանունը։
1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուս գրականության բաժինը։ 1961 թվականին Մոսկվայում ավարտել է ասպիրանտուրան՝ կինոգիտության գծով։ Եղել է առաջին կինոգետներից, որ գիտական ուսումնասիրության առարկա է դարձրել հայ կինոն։ 1960-ականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես խմբագիր։ 1971-1982 թվականներին եղել է Հայաստանի Պետկինոյի գլխավոր խմբագիրը։ 1989 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոքննադատների կոլեգիայի նախագահ։ 1968-1978 թվականներին հեռուստատեսությունում վարել է հայ կինոյին նվիրված հաղորդաշար։ 1991 թվականին նկարահանվել է Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ...» ֆիլմում։
1957 թվականից հեղինակել է շուրջ 1000 կինոքննադատական հոդված, բազմաթիվ սցենարներ, 3 գիրք։ Նրա աշխատություններից առավել հայտնի են «Սեղմ կադր» և «Փրկության կղզի» գրքերը։ 1972 թվականից դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետում[2], 1983 թվականից՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում[3], որտեղ 1994-2006 թվականներին եղել է արվեստի տեսության և պատմության ամբիոնի վարիչը[4]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, 1987[4]
- Մովսես Խորենացու մեդալ, 2005
- Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2015
- Հայաստանի կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ, 2015
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2015
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը
- ↑ «ՀՊՄՀ, Հասմիկյան Սուրեն». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
- ↑ «ԵԹԿՊԻ, Հասմիկյան Սուրեն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
- ↑ 4,0 4,1 «Zarkfoundation - Սուրեն Հասմիկյան». zarkfoundation.com.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրեն Հասմիկյանի մտքերից․․․
- Սուրեն Հասմիկյան. «Քաղաքի բոլոր նշանավոր մարդիկ հայտնվում էին Տերյան 2-ում»
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Հասմիկյան» հոդվածին։ |
|
- Մարտի 19 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 12 մահեր
- 2022 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Արվեստագիտության թեկնածուներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Հայ կինոգետներ
- Հայ կինոքննադատներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ սցենարիստներ