Սուրբծննդյան գերան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբծննդյան գերան
Սուրբծննդյան գերանի բաղադրիչները
ԵնթատեսակChristmas dessert? և ռուլետ
Առաջացման երկիր Ֆրանսիա
 Bûche de Noël Վիքիպահեստում

Սուրբծննդյան գերան, ավանդական սուրբծննդյան տորթ գերանի տեսքով։ Տարածված է Ֆրանսիաում և Ֆրանսիայի նախկին գաղութներում։ Իրականում դա ռուլետի տարաձևություն է։ Տորթի սովորական պատրաստումը եկել է հին միջնադարի սուրբծննդյան խորհրդից։

Օրիգինալ Յուլի գերանի բաղադրատոմսն ի հայտ է եկել 19-րդ դարի կեսից[փա՞ստ]։ Այն ավանդաբար պատրաստվում է ջենիոզից, սովորաբար թխում են մեծ, բարակ շվեյցարական ռուլետի թավայում, պատրաստվում է գլազուրով, գլորվելով դառնում է գլան և դրիսից նորից լցնում են գլազուր։ Ամենատարածվածը բիսկվիթով և շոկոլադե կրեմով պատրաստվածն է, չնայած կան բազմաթիվ տարբերակներ, որոնք պարունակում են գանաշ և էսպրեսսոյով ու լիկյորով համեմված գլազուր։

Հաճախ Յուլի գերանները մատուցվում են մի ծայրը կտրված և տորթի վրա դրված, որպեսզի նմանվի կոտրված ճյուղի։ Կեղևը պատրաստվում է գլազուրի վրա պատառաքաղով գծեր քաշելով, իսկ վրան շաքարի փոշի ցանելով նմանվում է ձյան։ Տորթի այլ զարդարանքներy կարող են ներառել ծառի ճյուղեր, թարմ հատապտուղներ և սնկեր պատրաստված բեզեից կամ մարցիպանից։

«Բյուշ դյո Նոել» անունը սկզբնապես վերաբերել է Յուլի գերանին, որից հետո վերագրվել է աղանդերին, հավանաբար 20-րդ դարի առաջին կեսին։ Մինչև 1945 թիվը դրանով արդեն անվանում էին թխվածքը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Noël». CNRTL. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]