Սուրբ Ռումոլդի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Ռումոլդի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար և եկեղեցի
ԵրկիրԲելգիա Բելգիա
ՏեղագրությունՄեխելեն[2]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Mechelen-Brussels?
Հիմնական ամսաթվերըմոտ 1200
Մասն էԲելգիայի և Ֆրանսիայի բեֆրուաներ
Ժառանգության կարգավիճակՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս[3] և Բելգիայի մշակույթի հուշարձան[4]
ՆվիրվածRumbold of Mechelen?
ԱնվանվածRumbold of Mechelen?
ՃարտարապետԱնդրիս Կելդերմանս[1], Jan II Keldermans?, Jean d'Oisy?[1], Frans Baeckelmans?[1], Antoon I Keldermans?[1] և Rombout II Keldermans?[1]
Ճարտարապետական ոճBrabantine Gothic? և Գոթիկա
Հիմնադրվածմոտ 1200
Մակերես4271 քառակուսի մետր
Քարտեզ
Քարտեզ
 Sint-Romboutskathedraal (Mechelen) Վիքիպահեստում
kathedraalmechelen.be(նիդեր.)

Սուրբ Ռումոլդի տաճար (հոլ.՝ Sint-Rombouthedreal), եկեղեցական տաճար Բելգիայի Մեխելեն քաղաքում[5]։ Անվանումը տրվել է ի պատիվ շոտլանդացի քրիստոնյա վանականի, ում անումը Ռումոլդ է եղել։ Նա իր քարոզչույթնները կատար էլ է VIII դարում։ Տաճարը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում, քանի որ այն համարվում է համաշխարհային նշանակություն ունեցող պատմական արժեք (ID:74569)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի կառուցումը սկսվել է 1217 թվականին, Մեխելենի տնտեսական բարգավաճման ժամանակ։ Ենթադրվում էր, որ աշտարակը պետք է ունենար 160 մետր բարձրություն, որից հետո այն պետք է համարվեր աշխարհի ամենամեծ շինությունը։ Սակայն դա տեղի չունեցավ։ Պատերազմը և տնտեսական ճգնաժամը հանգեցրեցին նրան, որ աշտարակը կառուցվեց մինջև 96 մետրը։ Կառուցողական աշխատանքներն ավարտվեցին միայն XVI դարում։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ռումոլդ տաճարի կենտրոնական սրահը զարդարված է գոթական ոճով։ Տաճարի խորանը, որը կառուցվել է մարմարից, բարոկկոյի ոճով է, և խորանը զարդարում է Սուրբ Ռումոլդի արձանը։ Մինչև աշտարակի գագաթը հասնող աստիճանների քանակը հասնում է 538-ի։ Աշտարակի բարձրությունից երևում է ողջ Մեխելենը, իսկ անամպ եղանակին կարելի է տեսնել նաև Բրյուսելը։

Տաճարի իրական գեղեցկությունը ապահովում են 49 զանգերը։ Զանգերից ամենամեծը կոչվում է Salvator, նրա քաշը կազմում է 8884 կգ։ Այս զանգերը համարվում են ամենալավ զանգերը ողջ Եվրոպայում։ Այստեղ Մեխելանում է գտնվում միակ զանգերի դպրոցը ողջ Բելգիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Ռումոլդի տաճար» հոդվածին։