Jump to content

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Տաթև)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՏաթև
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՍյունյաց թեմ
Օծման թվական4-րդ դար
Ներկա վիճակգործող
ԱնվանվածԳրիգոր Լուսավորիչ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Տաթևի վանական համալիրի առաջին կառույցը, որը հիմնադրվել է Հայաստանում քրիստոնեության ընդունման առաջին շրջանում (4-րդ դար)։ Վերակառուցվել է 9-րդ դարում` Սյունիքի իշխան Փիլիպեի հովանավորությամբ։ Այդ ժամանակաշրջանում հնարավորություն էր ստեղծվում վաղ միջնադարում կորսված պետականությունը վերականգնելու համար։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցման մասին վկայում է Ստեփանոս Օրբելյանը, ով կառույցի հիմնադրման թվական է նշում 4-րդ դարը` հայտնելով, որ այն ունեցել է բավական համեստ տեսք։ Հետագայում դրա հիման վրա կառուցվել է Սյունյաց մետրոպոլիտության կենտրոնական կառույցը ու Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին։

Եկեղեցին ավերվել է 1138 թվականի երկրաշարժի ժամանակ։ Այն վերականգնել են Օրբելյանները 13-րդ դարում` Զաքարյան իշխանապետության գոյության տարիներին։ Ճարտարապետության տեսանկյունից` այն դարձել է մեռյալ կետ` որպես հիմնական վանական համալիրի դեկոր։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]