Jump to content

Սունդարբան (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սունդարբան
Տեսակազգային պարկ
Երկիր Հնդկաստան[1]
ՎարչատարածքSouth 24 Parganas district?
Մակերես1330,12 կմ² և 133 010 հեկտար
Մասն էՍունդարբան
Ձևավորում1984
Քարտեզ
Քարտեզ

Սունդարբան ազգային պարկ, ազգային կենսոլորտային և վագրային արգելոց Արևմտյան Բենգալիայում, Սունդարբան շրջանի հնդկական հատվածում՝ Բրահմապուտրա, Գանգես և Մեգխնի գետերի ընդհանուր դելտայի արտաքին մասում[2]։ Տարածքի ընդհանուր մակերեսը 1 միլիոն հա։ Հողահանդակների կեսից ավելին բաժին է ընկնում Հնդկաստանին, իսկ մնացածը տարածվում է Բանգլադեշում։ Սունդարբանը ծածկված է խիտ մանգրային անտառներով, որոնք համարվում են աշխարհի ամենաընդարձակ մանգրային մացառուտները[3]։ Սունդարբանը հանդիսանում է բենգալյան վագրերի և ուրիշ անհետացող կենդանիների բնակեցման բնական միջավայր։ Պարկում ապրում են նաև թռչունների շատ տեսակներ, անողնաշարավորներ և սողուններ, ինչպես նաև ծովային կոկորդիլոսներ։

1911 թվականին անգլիական գաղութացման ժամանակաշրջանում Սունդարբանի շրջանը նկարագրվում էր իբրև անանցանելի, անհայտ և չուսումնասիրված ջունգլիներ՝ Խունգլի և Մեգհնա գետերի գետաբերանների միջև 226 կիլոմետր ձգվածությամբ, 16902 կմ² տարածքով[4]։ Սունդարբան ազգային պարկը հիմնադրվել է 1973 թվականին՝ որպես վագրային արգելոց՝ բենգալյան վագրերի պոպուլյացիայի պահպանման նպատակով։ 1977 թվականին ստացել է արգելոցի կարգավիճակ, իսկ 1984 թվականի մայիսի 4-ին՝ ազգային պարկի։ 1987 թվականին Սունդարբան ազգային պարկը մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։ Կենսոլորտային արգելոցի կարգավիճակ ստացել է 1989 թվականին[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.unesco.org/mabdb/br/brdir/directory/biores.asp?code=IND+03&mode=all
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
  3. https://rsis.ramsar.org/ris/2370
  4. https://www.thehindu.com/news/national/other-states/cyclone-amphan-batters-west-bengal-odisha/article31634110.ece
  5. http://whc.unesco.org/en/list/452

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]