Սունդարբան (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սունդարբան
Տեսակազգային պարկ
Երկիր Հնդկաստան[1]
ՎարչատարածքSouth 24 Parganas district?
Մակերես1330,12 կմ² և 133 010 հեկտար
Մասն էՍունդարբան
Ձևավորում1984
Քարտեզ
Քարտեզ

Սունդարբան ազգային պարկ, ազգային կենսոլորտային և վագրային արգելոց Արևմտյան Բենգալիայում, Սունդարբան շրջանի հնդկական հատվածում՝ Բրահմապուտրա, Գանգես և Մեգխնի գետերի ընդհանուր դելտայի արտաքին մասում[2]։ Տարածքի ընդհանուր մակերեսը 1 միլիոն հա։ Հողահանդակների կեսից ավելին բաժին է ընկնում Հնդկաստանին, իսկ մնացածը տարածվում է Բանգլադեշում։ Սունդարբանը ծածկված է խիտ մանգրային անտառներով, որոնք համարվում են աշխարհի ամենաընդարձակ մանգրային մացառուտները[3]։ Սունդարբանը հանդիսանում է բենգալյան վագրերի և ուրիշ անհետացող կենդանիների բնակեցման բնական միջավայր։ Պարկում ապրում են նաև թռչուններիր շատ տեսակներ, անողնաշարավորներ և սողուններ, ինչպես նաև ծովային կոկորդիլոսներ։ 1911 թվականին անգլիական գաղութացման ժամանակաշրջանում Սունդարբանի շրջանը նկարագրվում էր իբրև անանցանելի, անհայտ և չուսումնասիրված ջունգլիներ՝ Խունգլի և Մեգհնա գետերի գետաբերանների միջև 226 կիլոմետր ձգվածությամբ, 16902 կիլոմետր² տարածքով[4]։ Սունդարբան ազգային պարկը հիմնադրվել է 1973 թվականին՝ որպես վագրային արգելոց՝ բենգալյան վագրերի պոպուլյացիայի պահպանման նպատակով։ 1977 թվականին ստացել է արգելոցի կարգավիճակ, իսկ 1984 թվականի մայիսի 4-ին՝ ազգային պարկի։ 1987 թվականին Սունդարբան ազգային պարկը մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։ Կենսոլորտային արգելոցի կարգավիճակ ստացել է 1989 թվականին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]