Սողոմոն Զաքարյան Աբիսողոմյան
Սողոմոն Զաքարյան Աբիսողոմյան (ց) | ||
| ||
---|---|---|
1860-1861 1865-1866 | ||
Նախորդող | Վարդան Աստվածատրյան Արշակունի | |
Հաջորդող | Սողոմոն Միրիմանյան Միրիմանյան | |
| ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Գործունեություն՝ | Քաղաքական Պետական Հասարակական Բարեգործություն | |
Ծննդյան օր | անհայտ | |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն | |
Վախճանի օր | 1868 | |
Վախճանի վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն | |
Դինաստիա | Աբիսողոմյանցներ | |
Հայր | Մոքալաք Զաքար Աբիսողոմյան[1] |
Սողոմոն Զաքարյան Աբիսողոմյան(ց) (ծնն. թվ. անհայտ է, Թիֆլիս - 1868, Թիֆլիս), հայազգի պետական, քաղաքական, հասարակական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ, բարեգործ[2]։
Ս.Աբիսողոմյան սերում է առաջին կարգի քաղաքացու կոչում ունեցող Տփղիսի (Թբիլիսիի) բնիկ հայկական տոհմից[2][3]։
1831 թվականի հունվարի 12-ին Ս.Աբիսողոմյանն ընդգրկվում է Ներսիսյան դպրոցի «Կոմիտէտ Բարեկարգութեան ուսումնարանի Հայոց Տփխիսայ» միության կազմում[2][4]։ 1838 թվականին Երեմիա Արծրունու գլխավորությամբ մասնակցել է առևտրական ընկերության ստեղծման աշխատանքներին[2][5]
1841 թվականին Ս. Աբիսողոմյանը Վրացա-Իմերեթական նահանգի պատգամավոր էր[2][6]։ Նրան էր վստահվել 1844 թվականին հունիսին Վերայի հայոց գերեզմանատանը եկեղեցի կառուցելու առնչությամբ Նիկոլայ Ա կայսեր և ՆԳ նախարարության թույլտվությունը ստանալուց հետո շինարարական աշխատանքներին հետևելը[2][7]։ 1845 թվականին նա արդեն ուներ «առևտրային խորհրդականի» կոչում։ Նույն թվականին ընդգրկվել էր արքունի նորաստեղծ թատրոնի 9 հոգուց բաղկացած վարչության կազմում[2][8]։ Ընդառաջելով Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովի առաջարկին՝ նա ստանձնում է թատրոնի շենքն իր միջոցներով կառուցել, սակայն, նախագիծը տեսնելուց հետո, հրաժարվել է հովանավորել՝ ասելով, որ չնայած նախօրոք ինքը խոստացել էր 200.000 ռուբլի տրամադրել, սակայն նման նախագծին 50.000 ռուբլուց ավել չի տա[2][9]։ Նրա հիմնադրած ընկերությունը աստիճանաբար ընդլայնում էր իր գործունեությունը ձկնաարդյունաբերության ոլորտում և արդեն 1854 թվականին մասնաբաժին ուներ նաև Սալիանիի ձկնորսատեղիում[2][10]։ Ակտիվ էր հիմնականում կրթության, մշակույթի և առևտրի ոլորտներում։ 1855 թվականին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գեներալ Մուրավյովի առաջարկությամբ ստանձնել է Թիֆլիսում կազմավորված աշխարհազորային 6 ջոկատներից 2-րդի հրամանատարությունը[2][11]։
Ս. Աբիսողոմյանը չորս տարվա ընդմիջումով երկու անգամ՝ 1860-1861 և 1865-1866 թվականներին ընտրվել է Թիֆլիսի քաղաքագլուխ։ Նրա պաշտոնավարության շրջանում՝ 1860 թվականի հոկտեմբերի 5-ից Թիֆլիսի և Փոթիի միջև սկսել է գործել հեռագրակապ[2][12][13]։ Քաղաքի համար իրականացրել է կրթական, սոցիալական լայնածավալ աշխատանքներ[2]։
1868 թվականին թաղվել է Թիֆլիսի Սուրբ Նշան եկեղեցու գերեզմանոցում գտնվող Աբիսողոմյանցների տոհմական գերեզմանատանը[1][2][14]։ Նրա տապանաքարը 1980-ական թվականների վերջերում արդեն չէր երևում։ Հավանաբար կա՛մ ոչնչացվել է, կա՛մ մնացել ասֆալտապատ ճանապարհի տակ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Սամվել Կարապետյան, Վավերագրեր հայ ճարտարապետության, 1. Թբիլիսիի Սբ. Նշան Սբ. Նիկողայոսի եկեղեցի, Երևան, ՀՃՈՒ հիմնադրամ, 2012թ. -36 էջ։ ISBN978-9939-843-05-6 (հայ.) Արխիվացված 2020-10-26 Wayback Machine, (ռուս.) Արխիվացված 2020-10-26 Wayback Machine, (անգլ.) Արխիվացված 2020-10-26 Wayback Machine
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.) Արխիվացված 2012-05-18 Wayback Machine
- ↑ “Акты собранные Кавказскою археографическою коммиссиею”, том XII, ст. 226-227.
- ↑ Երիցեանց Ա., Պատմութիւն 75-ամեայ..., էջ 241։
- ↑ “Акты собранные Кавказскою археографическою коммиссиею”, том IX, Тифлис, 1884, ст. 52.
- ↑ “Акты собранные Кавказскою археографическою коммиссиею”, том IX, Тифлис, 1884, ст. 28.
- ↑ Абовян Х., Раны Армении, Ереван, 1977, ст. 307.
- ↑ “Акты собранные Кавказскою археографическою коммиссиею”, том XI, ст. 880.
- ↑ “Акты собранные Кавказскою археографическою коммиссиею”, том XI, ст. 882, 883
- ↑ “Акты собранные Кавказскою археографическою коммиссиею”, том XI, ст. 639:
- ↑ “Акты собранные Кавказскою археографическою коммиссиею”, том XI, ст. 206:
- ↑ “Кавказский календарь на 1863 г.”, Тифлис, 1862, ст. 198.
- ↑ “Кавказский календарь на 1892 г.”, Тифлис, 1891, ст. 30.
- ↑ “Кавказ”, 1868, 07. 21.