Սողոմոն Զաքարյան Աբիսողոմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սողոմոն Զաքարյան
Աբիսողոմյան (ց)
Թիֆլիսի քաղաքագլուխ
1860-1861
1865-1866
Նախորդող Վարդան Աստվածատրյան Արշակունի
Հաջորդող Սողոմոն Միրիմանյան Միրիմանյան
Վրացա-Իմերեթական նահանգի պատգամավոր
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Գործունեություն՝ Քաղաքական
Պետական
Հասարակական
Բարեգործություն
Ազգություն հայ
Ծննդյան օր անհայտ
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանի օր 1868
Վախճանի վայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Դինաստիա Աբիսողոմյանցներ
Հայր Մոքալաք Զաքար Աբիսողոմյան[1]

Սողոմոն Զաքարյան Աբիսողոմյան(ց) (ծնն. թվ. անհայտ է, Թիֆլիս - 1868, Թիֆլիս), հայազգի պետական, քաղաքական, հասարակական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ, բարեգործ[2]։

Ս.Աբիսողոմյան սերում է առաջին կարգի քաղաքացու կոչում ունեցող Տփղիսի (Թբիլիսիի) բնիկ հայկական տոհմից[2][3]։

1831 թվականի հունվարի 12-ին Ս.Աբիսողոմյանն ընդգրկվում է Ներսիսյան դպրոցի «Կոմիտէտ Բարեկարգութեան ուսումնարանի Հայոց Տփխիսայ» միության կազմում[2][4]: 1838 թվականին Երեմիա Արծրունու գլխավորությամբ մասնակցել է առևտրական ընկերության ստեղծման աշխատանքներին[2][5]

1841 թվականին Ս. Աբիսողոմյանը Վրացա-Իմերեթական նահանգի պատգամավոր էր[2][6]: Նրան էր վստահվել 1844 թվականին հունիսին Վերայի հայոց գերեզմանատանը եկեղեցի կառուցելու առնչությամբ Նիկոլայ Ա կայսեր և ՆԳ նախարարության թույլտվությունը ստանալուց հետո շինարարական աշխատանքներին հետևելը[2][7]։ 1845 թվականին նա արդեն ուներ «առևտրային խորհրդականի» կոչում։ Նույն թվականին ընդգրկվել էր արքունի նորաստեղծ թատրոնի 9 հոգուց բաղկացած վարչության կազմում[2][8]: Ընդառաջելով Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովի առաջարկին՝ նա ստանձնում է թատրոնի շենքն իր միջոցներով կառուցել, սակայն, նախագիծը տեսնելուց հետո, հրաժարվել է հովանավորել՝ ասելով, որ չնայած նախօրոք ինքը խոստացել էր 200.000 ռուբլի տրամադրել, սակայն նման նախագծին 50.000 ռուբլուց ավել չի տա[2][9]։ Նրա հիմնադրած ընկերությունը աստիճանաբար ընդլայնում էր իր գործունեությունը ձկնաարդյունաբերության ոլորտում և արդեն 1854 թվականին մասնաբաժին ուներ նաև Սալիանիի ձկնորսատեղիում[2][10]։ Ակտիվ էր հիմնականում կրթության, մշակույթի և առևտրի ոլորտներում։ 1855 թվականին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գեներալ Մուրավյովի առաջարկությամբ ստանձնել է Թիֆլիսում կազմավորված աշխարհազորային 6 ջոկատներից 2-րդի հրամանատարությունը[2][11]:

Ս. Աբիսողոմյանը չորս տարվա ընդմիջումով երկու անգամ՝ 1860-1861 և 1865-1866 թվականներին ընտրվել է Թիֆլիսի քաղաքագլուխ: Նրա պաշտոնավարության շրջանում՝ 1860 թվականի հոկտեմբերի 5-ից Թիֆլիսի և Փոթիի միջև սկսել է գործել հեռագրակապ[2][12][13]: Քաղաքի համար իրականացրել է կրթական, սոցիալական լայնածավալ աշխատանքներ[2]։

Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցին, որի գերեզմանոցում է գտնվել Ս.Աբիսողոմյանի գերեզման

1868 թվականին թաղվել է Թիֆլիսի Սուրբ Նշան եկեղեցու գերեզմանոցում գտնվող Աբիսողոմյանցների տոհմական գերեզմանատանը[2][1][14]։ Նրա տապանաքարը 1980-ական թվականների վերջերում արդեն չէր երևում։ Հավանաբար կա՛մ ոչնչացվել է, կա՛մ մնացել ասֆալտապատ ճանապարհի տակ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Սամվել Կարապետյան, Վավերագրեր հայ ճարտարապետության, 1. Թբիլիսիի Սբ. Նշան Սբ. Նիկողայոսի եկեղեցի, Երևան, ՀՃՈՒ հիմնադրամ, 2012թ. -36 էջ: ISBN978-9939-843-05-6 (հայ.), (ռուս.), (անգլ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) (ռուս.)
  3. “Акты собранные Кавказскою археографическою коммиссиею”, том XII, ст. 226-227.
  4. Երիցեանց Ա., Պատմութիւն 75-ամեայ..., էջ 241:
  5. “Акты собранные Кавказскою археографическою коммиссиею”, том IX, Тифлис, 1884, ст. 52.
  6. “Акты собранные Кавказскою археографическою коммиссиею”, том IX, Тифлис, 1884, ст. 28.
  7. Абовян Х., Раны Армении, Ереван, 1977, ст. 307.
  8. “Акты собранные Кавказскою археографическою коммиссиею”, том XI, ст. 880.
  9. “Акты собранные Кавказскою археографическою коммиссиею”, том XI, ст. 882, 883
  10. “Акты собранные Кавказскою археографическою коммиссиею”, том XI, ст. 639:
  11. “Акты собранные Кавказскою археографическою коммиссиею”, том XI, ст. 206:
  12. “Кавказский календарь на 1863 г.”, Тифлис, 1862, ст. 198.
  13. “Кавказский календарь на 1892 г.”, Тифлис, 1891, ст. 30.
  14. “Кавказ”, 1868, 07. 21.