Սուրբ Նշան եկեղեցու գերեզմանոց (Թբիլիսի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցին
Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու գերեզմանոցի պահպանված հատված

Սուրբ Նշան եկեղեցու գերեզմանոց, հայկական գերեզմանոց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու հյուսիսարևմտյան կողմում[1]։

Գերեզմանոցում ամփոփվել են հայազգի մշակութային, հասարակական, քաղաքական, պետական, հոգևոր ականավոր գործիչներ։ Վրաստանի խորհրդայնացումից հետո և հատկապես Վրաստանի հետանկախացման շրջանում մինչ օրս գերեզմանոցը վրացական պետական կառույցների և վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների կողմից ենթարկվել է «անհարգալից» վերաբերմունքի, ինչի հետևանքով այն այսօր հիշեցնում է մի քանի երևացող ու քայքայված տապանաքարերից, ինչպես նաև կոտրված ու վնասված երկու մահարձանից կազմված տարածք[1]։

1970-ական թվականներին եկեղեցու հյուսիսային հատվածում գտնվող տապանաքարերի մեծ մասն ասֆալտապատվել է։ Տեսանելի են մնացել միայն սակավաթիվ այն տապանաքարերը, որոնց հնարավոր չէր եղել ասֆալտապատել փոքր-ինչ բարձր լինելու պատճառով։ Բացի տապանաքարերից, գերեզմանոցում եղել են նաև մահարձաններ, որոնցից անմխիթար վիճակով պահպանվել են Ավետիք Փիրոյանի (1858 թ.) և Բարսեղ Մեղվինյանցի (1894 թ.) հուշարձանները։ Այստեղ են ամփոփվել Աբիսողոմյանց, Բեգթաբեկյանց, Մեղվինյանց, Փիրոյանց տոհմերի հանգուցյալները[1]։

1868 թվականին գերեզմանոցում է ամփոփվել 1860-1861 և 1865-1866 թվականներին Թիֆլիսի քաղաքագլխի պաշտոնը վարած Սողոմոն Զաքարյան Աբիսողոմյանցը[2][3], Նրա տապանաքարը տեղում պահպանված տեսանելի արձանագիր քարերի թվում չէ[1]։

1880 թվականին գերեզմանոցում ամփոփվել է փոխգնդապետ Ավրիան Միքայելյան Ենիկոլոպյանցը[4], ում տապանաքարը նույնպես տեղում չէ[1]։

Գերեզմանաքարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացվում է Սուրբ Նշան եկեղեցու գերեզմանոցում ամփոփված մարդկանց ոչ ամբողջական ցանկը, որոնց մասին առկա են որոշակի տեղեկատվություն.[1][3][5]

Նկար ԱԱՀ Այլ տվյալներ
Պատկեր:Zakarya and Shushan Abisoghomyan's gravestone (Research on Armenian Architecture).jpg Զաքարիա Աբիսողոմոնյանց Սողոմոն Զաքարյան Աբիսողոմյանի հայրն է։ Տապանաքարը հայտնաբերվել է 1980-ական թվականների սկզբին Թբիլիսիի արվեստի թանգարանում կոտրված վիճակում։ Ներկայումս գերեզմանի և գերեզմանաքարի ճակատագիրն անհայտ է։ Սալիկը հավանաբար պատրաստվել է 1855թ.-ին, որի վրա գրված է «... կառուցաւ ի 18 ... 1855 ամի արդեամբք ... Սօլօմոնի Աբեսօղոմ ...(յիշատակ) ծնողաց իւրոց Զաքա (րիայի եւ) Շուշանայ»։
Պատկեր:Saint Nshan Armenian church, Old Tbilisi (hin).jpg Սողոմոն Զաքարյան Աբիսողոմյան Հայտնի հայազգի հասարակական, քաղաքական գործիչ։ 1860-1861 և 1865-1866 թվականներին եղել է Թբիլիսիի քաղաքապետ,
Պատկեր:Saint Nshan Armenian church, Old Tbilisi (hin).jpg Սուլխան Բեկթաբեկյան 1788 թ Տապանաքարը տեղում է եղել մինչև 1980-ական թթ.-ի սկզբները։ 1788 թվականին եկեղեցու արևմտյան մուտքի առջև ամփոփված Սուլխան Բեկթաբեկյանցի տապանաքարին միայն վրացերենով արձանագրված է եղել. «საქართველოს მეფის ირაკლის ვიც-კანცლერ <მდ>ივანი თავადი სულხან ბეგთაბეგოვი აღ(ვ)ესრულე აგვისტოს ქა უოვ, წე(ლს)ა ჩღკც. թարգմ.՝ Վրաց Հերակլ թագավորի փոխկանցլեր, մդիվան, թավադ Սուլխան Բեգթաբեգովը հանգավ քրոնիկոնի 476 օգոստոսին»։
Շուշան Քեթխուդյանց-Աբեսալոմյանց մին աղաչէմ զձեզ տալ սմա ողորմի ... ... արասցէ տ(է)ր հոգւո ...սո րին պսակակից ... եթող ընդ արդարս իւր ... ...:»
Պատկեր:Barsegh Hovhannisyan Meghvinyan's gravestone (Saint Nshan Armenian church. Tbilisi) in 2008.jpg Բարսեղ Հովհաննիսյան Մեղվինյանց Եղել է Տփղիսում բելգիական փոխհյուպատոս, հանքաբան։ 1894 թվականին Բ.Մեղվինյանի աճյունը ամփոփվել է ։ Նրա մահարձանը, որը վերջին տարիներին միտումնավոր վնասվել է Սուրբ Նշան եկեղեցու գերեզմանոցում։ Մահարձանը գտնվում է եկեղեցու հյուսիսային կողմում տարածված գերեզմանոցի հյուսիսային եզրին` կից շրջապարսպին։ 2008թ.-ին կոտրել են։ Ներկայումս գերեզմանի և մահարձանի ճակատագիրն անհայտ է։
Ավետիք Մովսիսյան Փիրոյանց Հանգուցյալ ամուսինների հիշատակը հավերժացնում է Ա. Փիրոյանի մահարձանին կից (եկեղեցու հյուսիսային որմի մեջ) ագուցված մարմարե սալիկին 28 տողով փորագրված արձանագրությունը. «Առ դու ընդ քև տապան գերութեան Զմարմին անշունչ առն պատուական, Աղայ Աւէտիքի ըստ հօր Մովսիսեան, Իսկ ըստ տոհմանուան կոչեալ Փիրոյեան. Եկաց սա յերկրի գործովք բարութեան, Ի մանկուց տիոց ցօր իւր ծերութեան, Որբոց հայր էր սա, նեղելոց պաշտպան, Աղքատաց օգնել էր սորա միշտ ջան, Քաղաքացի էր՝ յառ և տուրս արդար, Իւրոց, օտարաց յաւէրժ բարերար. Զամս եռեսուն զսոյն զայս տաճար Զարդարեալ հասոյց ի փառաց կատար, Էր սա անժառանգ, բայց բազմաժառանգ. Մանկունք դպրոցի են սորա ժառանգ. Զարդիւնս կրպակաց և իւրոց մեծ տան Կտակեալ նոցա մշտնջենական, Ծանօթք, անծանօթք ընթերցող բանիս, Ուսարուք և դուք գործել զբարիս. Մաղթեցէք զտէր ջերմեռանդ սրտիւ Տալ հոգւոյ սորա զաներեկն զտիւ, Վախճանեալ յ8 մայիսի 1858 ամի, ի հասակի 64 ամաց, Համեստ գործովք առն պատուական՝ Առ նմին ննջէ իւր կին Քեթևան. Զամս քառասուն կացեալ միաբան՝ Ի սոյն իսկ ամի թաղի յայս տապան, Վախճանեալ ի 10 սեպ. 1858 ամի, ի հասակի 55 ամաց»։
Հակոբ Աբեսոլոմյանց 1892 թվականին եկեղեցու հյուսիսային մուտքի առջև` քառասյուն զանգակատուն-նախասրահի ներքո, ամփոփվել է Հակոբ Աբեսոլոմյանցը։ Նրա տապանաքարին հայերենով և ռուսերենով արձանագրված է. «Յակովբ Սողոմօնեան Աբեսօլոմեանց, Яковъ Соломоновичъ Абессаломовъ 1823-1892 г.»:
Ավրիան Միքայելյան Ենիկոլոպյանց Եղել է զինվորական փոխգնդապետի կոչումով։ Աճյունը գերեզմանոցում է ամփոփվել 1880 թվականին։

.
.
.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Սամվել Կարապետյան, Վավերագրեր հայ ճարտարապետության, 1. Թբիլիսիի Սբ. Նշան Սբ. Նիկողայոսի եկեղեցի, Երևան, ՀՃՈՒ հիմնադրամ, 2012թ. -36 էջ։ ISBN978-9939-843-05-6 (հայ.) Արխիվացված 2020-10-26 Wayback Machine, (ռուս.) Արխիվացված 2020-10-26 Wayback Machine, (անգլ.) Արխիվացված 2020-10-26 Wayback Machine
  2. “Кавказ”, 1868, 07. 21.
  3. 3,0 3,1 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.)
  4. Վրաստանի ազգային դիվան, ֆ. 5, ց. 1, գ. 6469, թ. 62:
  5. RAA գիտական ուսումնասիրություններ Գիրք II. Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները (1988-1999), Դիվան վավերագրերին և լուսանկարների Արխիվացված 2017-01-01 Wayback Machine, կազմող Սամվել Կարապետյան. ISBN 5-8080-0144-7 ԳՄԴ 85.113 (2Հ)